Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Ազգային ժողովը ճանաչվեց ամենափակ գերատեսչությունը (Տեսանյութ)

Սեպտեմբեր 27,2013 14:24

shush_1 shush_3

Տեղեկատվության ազատության միջազգային օրվա կապակցությամբ այսօր «Ոսկե բանալի եւ ժանգոտ կողպեք» ամենամյա մրցանակաբաշխության ժամանակ ՀՀ ֆինանսների նախարարությունը տեղեկատվության ազատության մասին ՀՀ օրենքի պահանջները կատարելու համար ճանաչվեց լավագույնը։

Այս տարի ամենազավեշտալի պաշտոնական պատասխանի հեղինակները, եթե նախկինում մեկն էր լինում, չորսն էին. ՀՀ քաղաքաշինության նախարարությունը, ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը, ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարությունը եւ «Փարկինգ սիթի սերվիս» ՓԲ ընկերությունը։

Երեւանի քաղաքապետարանը ամենադանդաղ պատասխանող մարմին ճանաչվեց՝ կապված քաղաքացիների հարցումներին ուշ արձագանքելու հետ, առցանց լրատվամիջոցներից Panorama.am-ը ստացավ «Ոսկե բանալի»՝ որպես ՏԱ հիմնահարցերն ամենաակտիվ լուսաբանած լրատվամիջոց, իսկ լրագրող Հասմիկ Համբարձումյանն էլ ստացավ օպերատիվ տեղեկատվություն հաղորդելու համար նախատեսված «Ոսկե բանալին»:

«Ոսկե բանալին» չհասցրեց ստանալ Կենտրոն եւ Նորք-Մարաշ ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արայիկ Մելքոնյանը, քանի որ նա այսօր դատական նիստի էր, իսկ այդ պատվաբեր մրցանակին էլ արժանացել է որպես ՏԱ խախտված իրավունքը վերականգնած դատավոր։

Իրավապաշտպան Արտակ Զեյնալյանը, որը ճանաչվեց որպես ամենահամառ եւ հետեւողական պայքարող իրավաբան, բացակայում էր հանրապետությունից:

ՀՀ սփյուռքի նախարարությունն էլ հիշվեց՝ 2 դրական մրցանակներից մեկը նրան շնորհվեց՝ ժամանակին եւ լիարժեք պատասխաններ տալու համար։

Նախարարություններից «Ոսկե բանալի» ստացավ արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետռեգիստրի գործակալության էլեկտրոնային համակարգը, որը ճանաչվեց նաեւ լավագույն ինտերնետային պաշտոնական կայք։

Հասարակական կազմակերպություններից՝ «Թրանսփարենսի ինթերնեյշնլ» հակակոռուպցիոն կենտրոնը՝ որպես տեղեկություն ստանալու իրավունքը լավագույնս օգտագործած լրատվամիջոց։

Նշենք, որ այս մրցանակաբաշխությունը 11-րդ անգամ է անցկացվում։ Ողջույնի խոսքերով հանդես եկան ինչպես Հայաստանում ԱՄՆ դեսպանը, այնպես էլ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը։

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30