Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մխիթար Պապոյանը խորհրդակցական սենյակից դուրս գալով՝ հրապարակեց քաղաքագետ Սուրեն Սուրենյանցի նկատմամբ հետախուզում հայտարարելու եւ կալանավորելու մասին որոշումը։
Այսօր քաղաքագետը չէր ներկայացել իր նկատմամբ հարուցված քրեական գործի դատաքննությանը։
Նա մեղադրվում է 530 հազար ՀՀ դրամը խարդախությամբ Հեղինե Սարգսյանից հափշտակելու համար։
Ի դեպ, դատարանը գործի վարույթը կկասեցնի մինչեւ քաղաքագետին հայտնաբերելը։
Կարդացեք նաև
Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ
Հ. Գ. Lurer.com-ին Սուրեն Սուրենյանցը հայտարարել է, որ ներկայացված միջնորդությունը քաղաքական որոշակի շրջանակների պատվեր է և իր նկատմամբ հետապնդման փորձ: Հարցին՝ Ձեզ հայտնի՞ է, թե ովքեր են այդ քաղաքական շրջանակները, Սուրենյանցը պատասխանել է. «Այո՛, հայտնի է»: Նա խոստացել է նրանց անունները հայտնել քիչ ուշ: