Ըստ ԱԳՆ ՆԱՏՕ-ի բաժնի նախկին վարիչ Մարթա Այվազյանի՝ անկախ նրանից, թե ինչ ապագա կունենա ՄՄ-ն, դրան միանալու հայտարարությունն արդեն իսկ մեծ վնաս է հասցրել Հայաստանին
ԱԳՆ ՆԱՏՕ-ի բաժնի նախկին վարիչ, Ժողովրդավարության, անվտանգության, եւ զարգացման հայկական կենտրոնի փորձագետ Մարթա Այվազյանը «Առավոտ»-ի հետ զրույցի ընթացքում անդրադառնալով մեր դիտարկմանը, որ Ուկրաինայի ընդդիմությունը, իշխանությունը, քաղաքացիական հասարակությունը համախմբել են ԵՄ Ասոցացման գործընթացում, դիմադրում են Մոսկվայի ճնշումներին, բայց, եթե ՌԴ-ին այս բացահայտ ճնշումներով հաջողվի կյանքի կոչել Եվրասիական ինտեգրացիոն նախագծերը՝ դա կարո՞ղ է երկարաժամկետ լինել, հաշվի առնելով այն հանգամանքը, որ ՌԴ-ն արդեն իսկ առեւտրային խնդիրներ է ստեղծում Բելառուսի, Ղազախստանի համար, նկատեց, որ մեծ թերահավատությամբ է վերաբերվում Մաքսային միության ապագային:
«Չեմ բացառում, որ այն կկազմաքանդվի, կամ, լավագույն դեպքում, կմնա որպես թերի գործող մի կիսակառույց այնքան ժամանակ, ինչքան նա չի հանդիսանա լուրջ խոչընդոտ նույն Ղազախստանի, կամ Բելառուսի տնտեսական զարգացման ծրագրերի համար: Ընդհանրապես, նախկին ԽՍՀՄ տարածքում, ՌԴ-ի մասնակցությամբ, էլ չասած ՌԴ-ի կողմից նախաձեռնված որեւէ ինտեգրացիոն գործընթաց չի կարող հաջողությամբ ընթանալ, որովհետեւ ՌԴ-ն չի ընդունում հորիզոնական հարաբերություններ նախկին ԽՍՀՄ անդամ պետությունների հետ, շարունակում է դիտարկել վերջիններիս որպես իր շահերին ծառայելու կոչված հպատակներ եւ անում է հնարավորիս վերջիններիս ինքնիշխանությունը եւ անկախությունը սահմանափակելու համար: Սակայն անկախ նրանից, թե ինչ ապագա կունենա Մաքսային միությունը՝ դրան միանալու հայտարարությունն արդեն իսկ մեծ վնաս է հասցրել Հայաստանին, անկախ դրդապատճառներից Հայաստանի պետական շահը ստորադասվեց ՌԴ-ի շահերին ինչն, ըստ էության, հավասարազոր է պետական դավաճանության, վերջնականապես հաստատվեց մեր ներկայիս իշխանության խամաճիկ կարգավիճակը եւ ՀՀ-ի, որպես պետություն, անվստահելի գործընկեր լինելու փաստը», նշեց Մարթա Այվազյանը:
Կարդացեք նաև
ԱԳՆ ՆԱՏՕ-ի բաժնի նախկին վարիչ, Ժողովրդավարության, անվտանգության, եւ զարգացման հայկական կենտրոնի փորձագետ Մարթա Այվազյանի հետ հարցազրույցն ամբողջությամբ կարող եք կարդալ վաղվա տպագիր «Առավոտ»-ում:
Էմմա ԳԱԲՐԻԵԼՅԱՆ
Երևի վերջին անգամ մեր թվագրությունից առաջ ենք մտածել մեր ազգային շահի մասին, հետո ինչ որ դարավոր բարեկամության, բարոյական պարտքի ու մնացած հնացած գաղափարների մասին: Իսկ այն օրվանից, երբ մեր պետական ղեկը հայտնվեց Քաջ Նազարների ձեռքում, որոնց ամենաիմաստուն որոշումները նման են հանրահայտ հերոսի այն որոշմանը, թե այսօրվանից իր հրամանով թող արևը արևմուտքում մայր մտնի, իսկ արևելքում ՝ծագի, մենք անդունդ ենք գլորվում: Քաջ Նազարը, Անխելք մարդը, Կիկոսը դրանք մեր հանրագիտարանները պիտի լինեն, որոնցով ուսումնասիրենք մեր թերությունները, բայց մենք շատ տարված են մեր տեսակին ոչինչ չասող դիսնեյան հերոսներով, իսկ մեր իմաստուն, խրատական հեքիաթները անտեսված են որոշ քաղքենի ծնողների կողմից:
մեծ հրճվանքով նոր դիտեցի Բելոռուսի Ու Ռուսաստանի զինված ուժերի “Արևմուտք 2013” զորավարժությունների մասին ռեպորտաճը: Աստված մեծ է, և մեր զիվորականներն էլ իրենց պատվավոր մասնակցությունը կբերեն մոտ ապագայում այդ եղբայր երկրների հզորության փորձությանը:
իսկ գրանտակերներին ուղղակի խղճում եմ 🙂
Ինչքան են շատացել մերօրյա Խրիմյան Հայրիկները, նույնիսկ իգական սեռի, կարծես թե դուսական 250 000 հազարանոց օկուպացիոն բանակն է կանգնած Գերմանիայում, ապահովելու ԱՄՆ – Գերմանիա հորիզոնական հարաբերությունները: