Լրահոս
Օրվա լրահոսը

Րաֆֆի Հովհաննիսյանը` «պարոն Լիսկայի» որդու ու թիկնապահի ազատ արձակվելու, նաև Սյունիքում սպասվող ընտրությունների մասին

Սեպտեմբեր 26,2013 21:42

Այսօր Aravot.am-ի հետ զրույցում «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը խայտառակություն որակեց Սյունիքի նախկին մարզպետ «պարոն Լիսկայի» որդուն ու թիկնապահին պատասխանատվությունից լիարժեք ազատելն ու բաց թողնելը:

«Պարոն Լիսկան ինքը պետք է պատասխանատվություն կրի, և քանի դեռ ինքը, առավել ևս հանցագործությանն անմիջականորեն առնչվող քաղաքացիները ազատության մեջ են, դա նշանակում է, որ չընտրված իշխանությունները մեղսակից են: Սա ընդգծում է կեղծիքից ազատագրվելու հրամայականը»:

Իսկ պարոն Լիսկայի տիրակալությունից , ըստ պարոն Հովհաննիսյանի, սյունեցիները կկարողանա՞ն ազատագրվել ԱԺ լրացուցիչ ընտրություններում «Ժառանգության» թեկնածուին ձայն տալով: «Շատ կուզենայի, որ ես հարվածին ընդառաջ գնայի, բայց մենք ունենք ազատամարտիկ Սամվել Հայրապետյան, շատ պարկեշտ քաղաքացի, սյունեցի, Կապանից, գիտենք որ ուղղահայաց է, հոսանքի դեմ պայքար է, բայց միայն այս պայքարով մեր երկիրը կազատագրվի, կազատագրվի ոչ թե այս կամ այն անհատից , այլ սեփական կեղծիքից: Ես հույս ունեմ, որ այն սյունեցին, ով ընտրեց իր թեկնածուին փետրվարի 18-ին, և ես երախտապարտ եմ Սյունիքի ժողովրդին, այն սյունեցին, ով ուզում է դուրս գալ բանտախցից, ստրկությունից, իր ընտրությունը կկատարի 29-ին»:

Ի դեպ, այսօր կեսօրին Գյումրիում գտնվող պարոն Հովհաննիսյանը շտապում էր Սյունիք` քարոզարշավի վերջին օրերին իրենց թեկնածուին սատարելու: Այնպես որ Սերժ Սարգսյանից բացի այսօր Սյունիքում էր նաև «Ժառանգության» առաջնորդը:

 

Նունե  ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30