Աղասի Այվազյանի այրին`Գրետա Վերդիյանը որոշել է դատի տալ կոմպոզիտոր Ռոբերտ Ամիրխանյանին «Երազ իմ երկիր հայրենի» երգի համար, քանի որ իր խոսքով` բառերը Աղասի Այվազյաննին են: Դրանից բացի տիկինը ասել է, որ փողոցում հանդիպելով Ռոբերտ Ամիրխանյանին, նա իրեն ասել է՝ «եթե տղամարդ լինեիր`մռութդ կջարդեի»…
Aravot.am-ը Կոմպոզիտոր Ռոբերտ Ամիրխանյանից հետաքրքրվեց արդյո՞ք նման բան եղել է, թե ոչ. «Եթե ես ձեզ ասեմ, որ Անգլիայի թագուհու վզի ադամանդակուռ շղթան ես եմ նվիրել, դուք ինչ կասե՞ք: Կասեք ապացուցիր, թե՞ կհավատաք: Նրա մտքով ինչ-որ ֆանտազիաներ են անցնում, ինչ-որ բաներ է հորինում, տարրական ապացույցներ չի կարող ներկայացնել, մասնավորապես այն, որ Աղասի Այվազյանն իր կյանքում որեւէ բանաստեղծություն գրե՞լ է, թե ոչ: Նա առհասարակ չի կարողանում բացատրել, թե ինչու Աղասի Այվազյանը իր կենդանության օրոք նման հարց չի բարձրացրել, ինչու է հիմա կինը նման բան ասում, այն դեպքում, երբ ես երգը գրել եմ 1972 թվականին, նկարահանվել է այդ ֆիլմի մեջ ու վերջացել է: Ու՞ր էր ինքը այդ ժամանակ, թող նրա կենդանության ժամանակ նման հարց բարձրացներ, ինչու է մահից հետո խոսում: Թող ներկայացնի որեւէ բանաստեղծություն, որ Աղասի Այվազյանն է գրել, կամ` հենց այդ երգի բառերը, թե որտեղ է տպված, ինչպես է գրված, որի վրա էլ ես երաժշտությունն եմ գրել…»:
Դիտարկմանն էլ` տիկին Վերդիյանը որոշել է ձեզ դատի տալ, Ռոբերտ Ամիրխանյանը ասաց. «Դա իր ճաշակն է: Ինչ ասեմ: Այնքան աննորմալ մարդիկ կան, որոնք հերյուրանքներով են ապրում, իսկ ես դա թողնում եմ իր խղճին: Սա վաղուցվա խոսակցություն է ու նա նորից անդրադառնում է այդ հարցին եւ ես չեմ հասկանում թե ինչը նրան հանգիստ չի տալիս»:
Որպես պատասխան Գրետա Վերդիյանի` Ռոբերտ Ամիրխանյանը հարցնում է`ո՞ւր էր Աղասի Այվազյանը 1973 թվականին, երբ ֆիլմը նկարահանվեց ու նա ինչո՞ւ ոչ մի խոսք չասաց․ «Ուր է որեւէ սցենար, որտեղ տպված է այդ երգի բառերը, կամ` նման մի բանաստեղծություն: Իսկ ես Աղասի Այվազյանի հետ որեւէ հարաբերություն չեմ ունեցել, որպեսզի մենք նստենք եւ միասին երգ գրենք: Ինքը մռայլ մարդ էր, իր կյանքն էր ապրում, ես բոլորովին ուրիշ տեսակի մարդ եմ: Օդից վերցրած մեղադրանքներն իր կյանքն են պղտորում, ես կարող եմ հասկանալով վերաբերվել իր անհանգստությանը, բայց չեմ կիսում իր վերաբերմունքը: Ավելի լավ կլինի նա հանգստանա եւ իր համար ուրիշ զբաղմունք գտնի»:
Կարդացեք նաև
Եվա ՀԱԿՈԲՅԱՆ
Բայց Ամիրխանյանը բանաստեղշ էլ է?