Aravot.am-ի տեղեկություններով, այս շաբաթ ՀՀ գլխավոր դատախազ կնշանակվի Հատուկ քննչական ծառայության ներկայիս պետ Վահրամ Շահինյանը:
Հիշեցնենք, որ Վ. Շահինյանը աշխատել է Կենտրոն համայնքի դատախազ, գլխավոր դատախազությունում մարդու դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության պետն էր, դատախազության ամենահնաբնակներից է, որը ինչպես պնդում է մեր աղբյուրը, տասը մատի պես գիտի համակարգը:
Շահինյանը եղել է նաեւ արդարադատության խորհրդի անդամ:
Նա այս տարվա մայիսի 3-ից զբաղեցնում է ՀՔԾ պետի պաշտոնը: