Արդեն կայացել է նախագահին կից սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի առաջին նիստը: Այն, որ այդ նիստերը դռնփակ են անցնում՝ ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանին չի մտահոգում: Նա Aravot.am-ի հետ զրույցում ասաց. «Դռնփակ են անցնում՝ թող դռնփակ անցնեն: Մասնագիտական քննարկումներ են գնում, հետո կբացվի, հո ամբողջ ժամանակ փակ չե՞ն մնալու այդ դռները: Չի կարող փակ լինել»:
Հարցին՝ սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովից ինչ ակնկալիքներ ունեք՝ նա պատասխանեց. «Ակնկալում ենք, որ համակարգը փոխվի եւ խորհրդարանական կառավարման համակարգի անցնենք: Դեռ նոր են սկսել: Չի բացառվում, որ դա քննարկման առարկա է»:
ՀՅԴ պատգամավոր Արծվիկ Մինասյանի դիտարկմամբ՝ «Դա նախաձեռնել է իշխանությունը՝ իր մասնագետներից կազմված խումբ է ստեղծել, բայց մենք էլ ստեղծել ենք առանձին հանձնախումբ, որպեսզի մեր կուսակցության առաջարկներն էլ ներկայացնենք: Դա հրապարակային է լինելու, եւ իրենք ասել են, որ պատրաստ են բոլոր առաջարկները լսել: Այդ տեսակետից մենք կաշկանդվածություն չունենք եւ մտավախություն էլ չունենք, որ մեր առաջարկները չեն լսի: Եթե չլսեցին, մենք կդառնանք սահմանադրական փոփոխությունները քննադատող: Եթե լսեցին, լուծումներ կառաջարկենք, որովհետեւ մեր առաջարկները հիմնարար են եւ խորքային բնույթ ունեն: Հենց այնպես, ձեւի համար առաջարկներ չեն: Կառավարման ձեւից սկսած մինչեւ մարդու իրավունքների սահմանադրական երաշխիքների հետ կապված առաջարկներ ունենք»:
Հարցին՝ ինչի՞ համար է ըստ Ձեզ, իշխանությունը հիմա նախաձեռնել սահմանադրական բարեփոխումները՝ նա պատասխանեց. «Եթե իշխանությունը նախաձեռնել է՝ ես դրական եմ համարում, այլ բան, որ այդ նախաձեռնության մեջ իրենք ինչ նպատակ ունեն, մենք ինչ նպատակ պետք է ունենանք: Փորձենք մեր նպատակները կյանքի կոչել: Եթե նախաձեռնել են, փորձենք օգտվել դրանից եւ մեր նպատակներին ծառայեցնենք: Անկախ նրանից՝ Սերժ Սարգսյանը կլինի վարչապետ, թե ոչ՝ եթե ընտրական համակարգը, ընտրական գործընթացը անցնի արդար, ժողովրդի վստահություն ստացած անձը, եթե ինքն է լինելու՝ թող լինի: Բայց կարեւորը, որ համոզմունք լինի մարդկանց մոտ, որ նա է եղել: Հաճախ քննադատում են, ասում են՝ այ այս նպատակի համար այս քայլերն է անում: Բերեք այդ քայլերի մեջ ուրիշ նպատակ դնենք»:
Կարդացեք նաև
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ
Դիտելով երեկվա՝ սեպտեմբերի 18-ի Հ1 ծրագրի ,,Հարցազրույց,, Հեռուստահաղորդումը, որտեղ ՀԴ կուսակցության առաջնորդներից,՝ ԱԺ-ի պատգամավոր Արծվիկ Մինասյանը ներկայացրեց այն՝ 11
հիմնախնդիրները, որոնց լուծումը կապահովի երկիրը փրկելու՝, փլուզման աղետից: Անզեն աչքերով
ակնհայտ է, որ իրոք լուրջ առաջընթաց է, քանի որ մինչ այդ իրենց կողմից առաջարկված 7 հիմնախնդիրները դարձել են 11, և նա ասաց որ հիմնվելով 7-ի վրա, այն կարող է ավելանալ, բայց չասաց, մինչև որ աստղաբախշական թիվը: Ես գտնում եմ, որ պետք է հասցնել մինչև 26- ի և կանգ
առնել: 26-ից այն կողմ վտանգավոր կլինի շարունակելը, քանի որ այն ինչ առաջարկվում է,՝ ուղն ու ծուծով կապված է Բաղրամյան 26-ի հետ: Վերջերս մի կուսակցություն է լույս աշխարհ եկել, որը
նույնպես ամեն ինչ կապում է 26 թվի հետ, բայց այլ կտրվածքով, որ մեր հաջողությունների երաշխիքը կապում է 26 տարեկանը լրացած աղջիկների՝ պարտադիր սեքսով զբաջվելու հետ: Բայց չի
մեկնաբանում, որ եթե մի օր ուշացնեն ի՞նչ կարող է տեղի ունենալ, սակայն ակնհայտ է, որ լավ է ընդունվում շատերի կողմից,՝ հատկապես քրեաօլիգարխիկ համակարգի:
Իսկ եթե լուրջ մոտենալ այս աղետալի, ազգակործան, ազգադավաճան, անխիղճ ու անհոգ վերաբերմունքին, ապա սկսեմ մի անիկդոտից,՝ -Երբ բժիշկը հասնում է հիվանդի մահճակալին, հիվանդը մահացած է լինում: Բժիշկը շատ լուրջ հարցնում է մահճակալի շուրջը հավաքված հարազատներին,՝ -հիվանդը՝ մահից առաջ քրտնե՛ց, և ստանալով դրական պատասխան, բժիշկը
գոհունակությամբ արտասանում է,՝ -ԱՅԴ ԼԱՎ Է:
Կարծում եմ մեկնաբանության կարիք չկա, բայց խղճիս հանգստության համար հարցս ուղղեմ,՝
բժիշկ Արծվիկ Մինասյանին: Ի՞նչ երաշխիք կա, որ բարոյապես մեռած, ոչնչացած՝ կեղծ Նժդեհականները իրենց հաստ աղիք հանդիսացող՝ օեկ-ի հետ, լսելով Ձեր համամարդկային բարձր
արժեքներով համեմված՝ իրավական և տնտեսական աղոտքները ծնկի են իջնելու և լացակումած խնդրելու, թե՛ եկեք կատարենք Ձեր առաջարկած բարեփոխումները: Եթե այդ ամենը հնարավոր լիներ կարծում եք Գարեգին Բ-ն Ձեզնից առաջ չէ՞ր անի, թե՞ չէր հասկանում, որ միանգամից առանց հապաղելու անցավ՝ գողերի, ավազակների, թալանչիների կողմը, որ երկիրը հաշտ համերաշխհ, առանց ցնցումների ապրի, հետո՞ ինչ, որ արտագաղթը մեծ աղետ է բերում:
Գուցե Դուք նորից օրինակ բերեք, այն բացառիկ դեպքը, երբ հանցախումբը հասկանալով Ձեր կուսակցության արտաքին քաղաքականության անթերի ճշգրտությունը, երեք տարուց ավել տառապելուց հետո, կտրուկ փոխեց իր արտաքին քաղաքականությունը, խաչ դնելով ֆուտբոլային
դիվանագիտության վրա, Ձեր կուսակծության առաջնորդին առաջարկեց լինել Գերմանիայի դեսպան, առանց փոխադարձ քծնանքի, դեմագոգության և այլն:
Վերջապես,՝ ամոթ է հազար ամոթ, մարդ դառեք, և հավատացեք ձեր խոսքերին, որ երկիրը իրոք կործանման եզրին է, թողեք, քծնանքի, շողաքորթության, դեմագոգիայի արեվելյան վառ դրսևորումները և անցեք մարդկային, պարզ, ազնիվ, բարոյականությանը: Հիշեք, որ թեպետ մեր ,,ժամանակի ազգային հերոսներից,, մեկի գերեզմանը զբաղեցնում է Կոմիտասի պանթեոնի գրե թե մեկ տասերորդ մասը, սակայն նրա մարմինը զբաղեցնում է ընդհամենը 2մ Х 1մ.Бщльше ни как.