Այսօր իր տան աստիճանահարթակից կախվելու միջոցով Վանաձորում ինքնասպան է եղել «Ինտերկապ» բարեգործական ընկերության փոխտնօրենի հայրը` 85-ամյա Սարգիս Մ.-ն:
Դեպքի մասին ոստիկանության Տարոնի բաժին է զանգահարել հենց որդին:
Aravot.am-ի հետ զրույցում ՀՀ ոստիկանության Տարոնի բաժնից հաստատեցին լուրը`տեղեկացնելով, որ դեպքի մանրամասները ճշտվում են:
Քննիչ Տարոն Թադեւոսյանն էլ հավելեց, որ դեպքի կապակցությամբ նյութեր են նախապատրաստվում:
Կարդացեք նաև
«Պատճառները պարզելու համար նյութեր են նախապատրաստվում, վերջնական եզրակացությունը պատրաստ կլինի մոտ 15 օրից»,-ասաց նա:
Անուշ ԲՈՒԼՂԱԴԱՐՅԱՆ