Լրահոս
Դարվինին կանչեք. «ՉԻ»
Օրվա լրահոսը

Սամվել Հարությունյանը դատի է տալիս Սուրիկ Խաչատրյանի նախկին սիրուհուն

Սեպտեմբեր 16,2013 13:31

Նա Սուրիկ Խաչատրյանին «փրկելու համար» հայտարարություն է արել, թե հղիացել է ոչ թե Սուրիկ Խաչատրյանից, այլ՝ Սամվել Հարությունյանից եւ նրա սիրուհին է եղել:

Այսօր Aravot.am-ի հետ զրույցում Գորիսի՝ 1992-94թթ քաղաքապետ, տարածաշրջանի ինքնապաշտպանության կոմիտեի համանախագահ Սամվել Հարությունյանն անդրադարձավ Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի կյանքի այն դրվագին, որն առնչվում է նրա «սիրուհու»՝ Արեւիկ Միրզոյանի հետ, որը, ըստ պարոն Հարությունյանի, հղիացել էր Սուրիկ Խաչատրյանից:

Ինչպես տեղեկացրել ենք, Սուրիկ Խաչատրյանը դատի է տվել Սամվել Հարությունյանին՝ իրեն զրպարտելու համար:

Բանն այն է, որ այդ քաղգործում մեծ դեր է ստանձնել հենց Արեւիկ Միրզոյանը: Նա բացատրություն է գրել՝ պնդելով, թե ոչ թե Սուրիկ Խաչատրյանի սիրուհին է եղել, այլ՝ Սամվել Հարությունյանի:

Ուստի այսօր Սամվել Հարությունյանը ներկայացնում է Արեւիկ Միրզոյանի հետ կապված միջադեպի մանրամասները եւ հակափաստարկներ:

Նա նաեւ հայտարարեց, որ հայտարարություն է ներկայացրել ԼՂՀ գլխավոր դատախազին՝ Արեւիկ Միրզոյանի դեմ քրգործ հարուցելու համար. «Տխրահռչակ Լիսկան անգամ 2013-ի սահմռկեցուցիչ ոճրագործության համար ոչ միայն չի կանգնել քրեական պատասխանատվության առաջ, այլեւ իր նախկին որոշ զոհերին օգտագործելու եւ նրանց միջոցով փրկվելու «խասիաթից» ելնելով՝ քաղաքացիական հայց է ներկայացրել Երեւանի Աջափնյակ եւ Դավիթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան եւ դատարանից պահանջել է ինձ որակելու իբրեւ զրպարտիչ եւ իր օգտին բռնագանձել 1.5 մլն դրամ: Այս անգամ, իբրեւ փրկօղակ, նա բռնել է իր նախկին սիրուհի Արեւիկ Միրզոյանի փեշից: Հիշեցնում եմ, որ Լիսկան 1992-ի դեկտեմբերի 26-ին կրակել է իրենից հղի սիրուհի Արեւիկ Միրզոյանի վրա եւ սպանել չծնված երեխային:

Ըստ ամենայնի, Գորիսի քաղաքապետի նախկին թեկնածու Ավետիք Բուդաղյանի սպանության, նրա եղբոր՝ Հայոց բանակի լավագույն զորամասի հրամանատար, գնդապետ Արտակ Բուդաղյանի մահափորձի փաստի առթիվ դատավարություն չի լինելու: Դրան փոխարինելու է դատավոր Անի Մխիթարյանի նախագահությամբ ս.թ. սեպտեմբերի 30-ին, ժամը 12-ին սկսվող իմ՝ Լիսկայի կատարած ավելի քան 50 ծանր հանցանքները մերկացնողիս դատավարությունը: Լիսկան դրանով ուզում է ինձ լռեցնել: Ակնհայտ է, որ նա ծանոթ չէ Չարենցի թեւավոր արտահայտությանը՝ սանձել է ուզում հողմերին այս ողորմելին»:

Սամվել Հարությունյանը վստահեցրեց, որ «գրոհները» Սուրիկ Խաչատրյանի դեմ շարունակելու է. «Այս անգամ հրապարակում եմ ԼՂՀ գլխավոր դատախազ Ս. Ղարամյանին սեպտեմբերի 12-ին ներկայացրածս հայտարարությունը. «Հարգելի գլխավոր դատախազ, հայտնում եմ, որ ԼՂՀ Քաշաթաղի տարածաշրջանի Գիհուտ գյուղի բնակիչ Արեւիկ Արամայիսի Միրզոյանը, 2013-ի օգոստոսի 9-ին ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանին ներկայացրած հայտարարության մեջ անդրադառնալով 92-ի դեկտեմբերի 26-ին իր վրա հրազենով կրակելու հանցագործությանը, դրսեւորելով օրինապահ քաղաքացուն անհարիր վարք, ավելի քան 20 տարի առաջ իր նկատմամբ հանցագործության հեղինակին քրեական պատասխանատվության առաջ կանգնեցնելու հետեւողականության փոխարեն արել է ակնհայտ սուտ հայտարարություն՝ դրանով շարունակելով օժանդակել նշված ծանր հանցագործությունը պարտակելու եւ իրական հանցագործին քրեական պատասխանատվության չենթարկելու: Այս հանցագործության փաստի առթիվ ՀՀ Սիսիանի դատախազությունում հարուցվել է քրեական գործ, որը 1993-ի հունվարի 19-ին տեղափոխվել է ՀՀ զինվորական դատախազության վարույթ, քանի որ հանցագործության մեջ կասկածվող Սուրիկ Խաչատրյանն այն ժամանակ եղել է Գորիսի պայմանագրային գումարտակի հրամանատար: Արեւիկ Միրզոյանը 1999-ի մայիսին ՀՀ ԱԺ ընտրություններից օրեր առաջ Գորիսի կենտրոնում տեղակայված իմ նախընտրական շտաբում ամուսնու հետ ներկայացել է ինձ եւ ՀՀ ՊՆ տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության պետ Վարդան Ավետիսյանի (այն ժամանակ ԼՂՀ N զորամասի հրամանատար) ու մի քանի այլ անձանց ներկայությամբ ինձ հայտնել, որ Սուրիկ Խաչատրյանն է 92-ին կրակել իր որովայնին եւ որ այդ դաժան հանցագործության հետեւանքով կորցրել է իր ներսում կրող երեխային, իսկ ինքն էլ մահից հրաշքով է փրկվել: Արեւիկ Միրզոյանն իմ եւ համախոհներիս ներկայությամբ անգամ փորձել է ցուցադրել իր պատառոտված որովայնը: Արեւիկն ինձնից ստացել է հավաստիացում այն մասին, որ իր ոտնահարված իրավունքը կպաշտպանեն միայն այն պարագայում, եթե իր նկատմամբ կատարված դաժան հանցագործությունը վերջապես բացահայտելու եւ հանցագործության հեղինակին քրեական պատասխանատվության ենթարկելու պահանջով դիմի ՀՀ իրավապահ համակարգի ղեկավարներին: Իմ հետ այդ առաջին եւ վերջին ոչ աշխատանքային հանդիպման նախաձեռնության հեղինակը եղել է Արեւիկ Միրզոյանը:

Օրերս խոսել եմ Վարդան Ավետիսյանի հետ, ով ոչ միայն հաստատել է նշվածը, այլեւ հիշել է այլ մանրամասներ:

Սուրիկ Խաչատրյանի կողմից Արեւիկ Միրզոյանի վրա կրակելու փաստի մասին տարիներ առաջ քանիցս մամուլում եղել են հրապարակումներ, որոնք հերքելու պահանջով ոչ Սուրիկ Խաչատրյանը, ոչ էլ Ա. Միրզոյանը չեն դիմել դատարան: Մասնավորապես, այդ մասին անդրադարձ է եղել «Հայոց աշխարհ» օրաթերթի 2000-ի հունիսի 21-ի համարում՝ «Մեր ժամանակների հերոսը» վերնագրով հոդվածում: Արեւիկ Միրզոյանը, գլխավոր դատախազին ուղղված հայտարարության մեջ արել է սուտ արտահայտություններ իմ անձի մասին, որոնք վիրավորել են իմ արժանապատվությունը»:

Պարոն Հարությունյանը հիշեցրել է նաեւ Aravot.am-ում 2013-ի հունիսի 12-ին հրապարակված Սիսիանի դատախազության նախկին աշխատակցի հարցազրույցը, ով ներկայացրել է գորիսեցիներին ցնցած դեպքի մանրամասները: Դատախազության նախկին աշխատակցի պատմելով՝ Սուրիկ Խաչատրյանը իր սիրուհու վրա կրակել է՝ հերթական կերուխումի ժամանակ՝ Զոռզոռում : Դեպքից հետո ինքը Արեւիկ Միրզոյանին հանդիպել է Սիսիանի դատախազության շենքի մոտ, հարցրել է՝ ինչո՞ւ չի բողոքում: Նա ասել է՝ գործ չունեմ, հազիվ եմ պրծել դրանից:

Սամվել Հարությունյանը խնդրում է ԼՂՀ գլխավոր դատախազին նշված փաստի առթիվ հարուցել քրեական գործ եւ Արեւիկ Միրզոյանին կանգնեցնել քրեական պատասխնատվության առաջ:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30