Չիխուախուա ցեղատեսակի ՄՈՆՍՏՐ անունով շունը …100 հազար դոլար կտակի միակ ժառանգն է: Նրա տերը Նյու-Յորքի սակարան-բորսայի առաջին կին բրոկեր Մյուրել Սիբերտն է: Իր կտակում նա գրել է «չեմ ուզում, որ շնիկս մենակ մնա որեւէ ճանապարհի վրա»:
Մյուրել Սիբերտը մահացել է այս տարվա օգոստոսին` ութսուն տարեկան հասակում, բորսայում աշխատում էր 1967 թվականից: Նրա կարողությունը գնահատվում է 48 միլիոն դոլար:
Սիբերտը գումար է կտակել նաեւ իր վարսավիրին, Նյու-Յորքի անասնաբուժական կլինիկային, քրոջը:
Սա կենդանուն գումար կտակելու առաջին դեպքը չի: 2007 թվականին մեծահարուստ Լեոն Հելմսին իր շանը կտակել էր 12 միլիոն դոլար: