Այսօր ժամը 20.00-ին պետք է տեղի ունենար ՀՀԿ գործադիր մարմնի հերթական նիստը: Այն, սակայն, սկսվեց մեկ ժամ ուշացումով: Aravot.am-ի տեղեկություններով, ուշացման պատճառը հարգելի է:
Բանն այն է, որ կոալիցիոն էլիտային նախագահը հրավիրել է «Օջախ» ռեստորան` նշելու իր չորրորդ թոռնիկի ծնունդը: Հիշեցնենք, որ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր թոռնիկ է ունեցել: Ծնվել է Սաթենիկ Սարգսյանի եւ Հայկ Խաչատրյանի դուստրը, որը նրանց երկրորդ զավակն է:
Aravot.am-ին չհաջողվեց տեղեկություններ ստանալ այն մասին, թե ոչ կոալիցիոն քաղաքական ուժերից ներկայացուցիչներ եղել են, թե` ոչ:
Կարդացեք նաև
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ
Սա փոքրիկ Սերժի քույրն է թե ոչ միևնույնն է,՝ շնոհավորում եմ, և ցանկանում այնքան բարիքներ,
որքան մեծ Սերժը, կամ Սերժ պապը բերեց Հայաստանի ժողովրդին:
Եկեք մեծահոգի լինենք: Երեխաները պատասխանատու չեն ծնողների արարքների համար: Ցանկանում եմ այս փոքրիկին անամպ մանկություն: Թող որ նա ավելի իմաստուն և մեծահոգի գտնվի և դառնա մեր ազգին արժանի զավակ:
Երեխաները պատասխանատու են ծնողների արարքների համար, քանի դեռ վայելում են ուրիշ երեխաներից գռփած իրենց ծնողների հարստությունը: Հայաստանում բոլոր երեխաներն ունեն անամպ մանկության իրավունք, իսկ այս երեխան` ինչքան էլ մեծահոգի լինենք, անամպ մանկություն չի կարող ունենալ, ամենաշատը կարող է իր մանկությունը անցկացնել Սերժ պապի ջերմոցում
Mariam, երևում է ձայնդ տաք տեղից է դուրս գալիս: Կամ լիքը տաշտակին ինչ որ ձևով մոտ ես, կամ
էլ օտար ափերից է քո մեծահոգությունը գալիս: Եթե ականատես լինես,՝ այն ինչ տեղի է ունենում
Գյումրիի 4500 անօդևան ընտանիքնրից գոնե մի քանիսում: Թե ինչպես է այլանդակվում Կապանը, Քաջարանը, Թեղուտը և աստղաբախշական գումարները ուր են անհետանում, իսկ երկրի եղած բյուջեն ոնց է թալանվում, երևի Սերժ պապիի թոռնիկներից բացի, մի քիչ էլ նրանց մասին կանհանգստանաս, որոնց համար օրվա ցամաք հաց հայթայթելը պրոբլեմ է: Համոզված եմ, որ մինչև քո աչքով չտեսնես, չես հավատա, ես էլ չէի հավատում, բայց տեսա և սարսափեցի: Նման աղետալի աղքատություն, ես
քարորդ դար առաջ տեսել եմ, մի Աֆրիկական պատերազմող երկրում, բայց հին ծանոթներս այնտեղից հայտնում են, որ այսօր վիճակն բոլորովին այլ է, իսկ մեր երկիրը պատերազմը հաղթելուց
հետո միայն, հայտնվել է այս խայտառակ և ողորմելի իրավիճակում: Ուշքի եկեք, և անկախ նրանից,
ո՞ր երկրում եք ապրում՝ մտածեք ձեր ազգի մասին առանց դեմագոգության: