Լրահոս
Օրվա լրահոսը

Ջեմմա Հասրաթյան. «Ստացվում է, որ մեր պառլամենտում բոլորն անգրագետ են»

Սեպտեմբեր 11,2013 17:34

Այսօր «Գործընկերություն հանուն բաց հասարակության» կազմակերպության նախաձեռնությամբ քննարկում էր կազմակերպվել «Համամարդկային արժեքների եւ իրավապաշտպանների նկատմամբ ոտնձգությունները» թեմայով: 

Քննարկման ժամանակ Համալսարանական կրթությամբ կանանց ասոցիացիայի նախագահ Ջեմմա Հասրաթյանն անդրադարձավ «Կանանց եւ տղամարդկանց հավասար իրավունքների եւ հավասար հնարավորությունների ապահովման մասին» օրենքի ընկալումներին եւ քննադատեց ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանին. «Բիշարյանն ասում է՝ ես մասնագետ չեմ, դրա վրա աշխատում էին փորձագետներ, ո՞նց չեմ նկատել, որ այդ ձեռքբերովին (նկատի ունի գենդերը ձեռքբերովի վարք է արտահայտությունը,- Հ. Ջ.) սեռական հարաբերություններն են: Ո՛չ, ձեռբերովին յուրաքանչյուրը ընտանիքում, մանկապարտեզում, դպրոցում, միջավայրում ձեռք է բերում այն հատկանիշները, որոնք հետագայում արտահայտվում են: Եթե դու չգիտես, ուսուցիչ ես, գոնե ներողություն խնդրի, մեկին խնդրի, որ սովորեցնի: Բանը հասել է այնտեղ, որ վերջին հաղորդումներից մեկի ժամանակ ասում է՝ գիտեք ինչ, ես չէի հասկանում դա, բայց երբ Խաչիկ Ստամբոլցյանն ինձ բացատրեց, ես հասկացա, որ դա սեռական է, ոչ թե օրենքի հարաբերություն: Ինչո՞ւ եք դուք խայտառակում ամբողջ մի ազգի Ազգային ժողով: Ստացվում է, որ մեր պառլամենտում բոլորն անգրագետ են»:
Տիկին Հասրաթյանը քննադատեց նաեւ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանի մեկնաբանությունները՝ օրենքի մասին. «Երկու ֆրակցիաներն իրար դեմ օգտագործում են այդ հանգամանքը: Հանկարծ մեկն արտահայտվում է՝ գիտեք, ես կողմ եմ, որ այդ ձեռքբերովի բառը հանվի, որովհետեւ առաջին ընթերցման ժամանակ չի եղել, երկրորդ ընթերցման ժամանակ չի եղել, երրորդի ժամանակ սղացրել են օրենքի մեջ: Սա ի՞նչ արտահայտություն է, ոնց կարող է պատգամավորն իրեն թույլ տալ նման արտահայտություն: Եթե սղացրել են, բարի լինեիր լավ նայեիր, մեր ժողովուրդը դրա համար քեզ գումար է վճարում: Եվ հետո, դու եվրոինտեգրման հանձնաժողովի նախագահ ես ու եթե դու եվրոինտեգրմանը դեմ ես, հրաժարվիր այդ պաշտոնից, զբաղվիր ուրիշ գործով: Մեզ մոտ կատարվում է մի բան, որ պաշտոնյան իր տեղում չի: Այդ կարեւոր հանձնաժողովի նախագահը, ղեկավարելով մեր իրավունքները եվրոինտեգրման հանձնաժողովում, հանկարծ հակառակում է մեր ժողովրդին: Ո՞նց կարելի է դա հանդուրժել: Գուցե մենք ենք մեղավոր, որ երբեմն չենք ասում ով ով է, ինչպես պետք է անել, ում առաջ եք դուք պատասխանատու, ինչու եք մեր նալոգների հաշվին ապրում, հետո էլ ոչ գրագետ արտահայտություններ անում: Այդ վայրագ, վանդալիզմի հասնող հարձակումները բերեցին նրան, որ մարդիկ երբեմն իրենց կորցրեցին եւ անգամ պետական գործիչները մտածեցին՝ արագ փոխենք, որ հանկարծ մի բան չլինի»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30