Մաքսային միությանն անդամակցելու ՀՀ նախագահի որոշումից դժգոհ քաղաքացիներն այսօր Հայաստանում ԵՄ գրասենյակի առջեւ հանդիպեցին ԵՄ քաղաքական հարցերով պատասխանատու Անդրեյ Կիրենկոյին:
Քաղաքացիները պարոն Կիրենկոյին իրենց դժգոհությունը գրավոր նամակով փոխանցեցին եւ խնդրեցին ուղարկել Բրյուսել՝ տեղեկացնելու, որ Մաքսային միությանն անդամակցելու որոշումը ՀՀ նախագահն ընդունել է միայնակ, եւ այդ որոշումը Հայաստանի ժողովրդի որոշումը չէ:
Նրանք ԵՄ ներկայացուցչից նաեւ հետաքրքրվեցին, թե արդյոք ԵՄ-ը կատարում է գործողություններ՝ Հայաստանին Ռուսաստանի ճնշումներից պաշտպանելու համար: «Որովհետեւ ակնհայտ է, որ Սերժ Սարգսյանի հայտարարությունը ճնշումների տակ արված հայտարարություն է: Այդ որոշումը թող չընկալվի Հայաստանի հանրապետության որոշում, որովհետեւ գոնե Աժ- ի հետ համաձայնեցված չէ: Հայաստանում չի եղել հանրաքվե, միայն Սերժ Սարգսյանն է հայտարարել՝ չհարցնելով ժողովրդի կարծիքը».- ասաց ակտիվիստներից մեկը:
Պարոն Կիրենկոն ասաց, որ լիազորված չէ ակտիվիստների հարցերին պատասխանել, խոստացավ նրանց նամակը փոխանցել Բրյուսել եւ ասաց, որ հարգում է ՀՀ քաղաքացու կարծիքն արտահայտելու իրավունքը եւ հարգում է ՀՀ կառավարության որոշումը:
Կարդացեք նաև
«Մենք մտադիր չենք որեւիցե նահանջ թույլ տալ մեր սուվերենությանը հարցում, առավել եւս մեզ դուր չի գալիս, որ մտնելու ենք մի միության մեջ, որտեղ մյուս երեք երկրները կոռումպացված, ժողովրդավարությունից հեռու, մարդու իրավունքներ չհարգող երկրներ են: Ավելի ցանկալի կլիներ, որ Հայաստանը լիներ քաղաքակիրթ երկրների միությունների հետ: Ասում են, սահմաններ չեն լինելու Մաքսային միության անդամ երկրների համար, բայց Ռուսաստանում մի մարզից մյուս մարզ անցնելու համար մարդիկ սահմանի վրա կաշառք են տալիս, դա խայտառակ միություն է»,- կարծիք հայտնեց ակտիվիստ Դանիել Իոաննիսյանը:
Մանրամասները ավելի ուշ՝ տեսանյութում
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ
ինչքան մեղք եք… սրանք էն ժամանակվա ռուսամոլներն էին, որ հիմա էլ եվրոպամոլ են դառել… ամոթ ա, մի քիչ թասիբ ունեցեք: Բրյուսել նամակ են ուղարկում…
Իսկ դուք՞ , որիշ էլ գրելու բան չունեք՞, սաղ օրը ռուս ոի ղազախ եք հայոյում ստեղ… Ռուսը , ղազախը ու բելոռուսը կոռումպացված են, իսկ եվրոպան քաղաքակիրթ, հարգող մարդու իրավունքը… տո սկի խաբար եք՞ թե ինչից եք խոսում , այ …
Լավ կլինի։ 🙂
Ողորմելիներ… եթե մոռացել եք Կիպրոսը…Ուշքի եկեք, ԱՄՆ-ի հետ միասին ԵՄ-ի գլխավոր երկրները ինչ արեցին Իրաքում, անեկդոտի նման` կտրեցին, նոր հաշվեցին… Նույնն էլ ուզում են անել Սիրիայի հետ … Մի քեղեցիկ օր էլ կանեն Հայաստանի հետ, եթե դա բխի Թուրքիայի շահերից…
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ https://www.aravot.am/2013/09/10/384301/
© 1998 – 2013 Առավոտ — Նորություններ Հայաստանից