Վանաձորի քաղաքապետ Սամվել Դարբինյանի եւ սիրիահայ երեք ընտանիքի հանդիպման ժամանակ քննարկվել են ընտանիքներին բնակարանների վարձակալության եւ աշխատանքի տեղավորման հարցերը:
Քաղաքապետարանից տեղեկացանք,որ սիրիահայ ընտանիքները բնակվում են հապճեպ կարգով վարձակալած բնակարաններում եւ առայժմ ընտանիքների ոչ բոլոր ավագ անդամներին է հաջողվել աշխատանք գտնել: Ընտանիքները մտադիր են բնակություն հաստատել Վանաձորում:
Վանաձորի քաղաքապետը մեր խոստացել է օգնել մատչելի գնով բնակարաններ վարձակալելու եւ քաղաքապետարանի բյուջեից մասամբ փոխհատուցելու հարցում, նաեւ աջակցել աշխատանքի տեղավորման հարցերում՝ քաղաքապետարանի հնարավորությունների սահմաններում: