Բուդաղյանները դեռ տեղեկություն չունեն ՀՀ Պաշտպանության նախարարության քննչական ծառայության հայտարարությունից, որով նշվում է Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդու եւ թիկնապահի ազատ արձակման մասին:
Էմիլ Բուդաղյանը Aravot.am-ի հետ զրույցում անակնկալի եկավ լուրից եւ խնդրեց զանգել ավելի ուշ: Միայն հավելեց, որ նման որոշման չէին սպասում ու դիմելու է ՀՀ նախագահին՝ կատարված ապօրինի որոշման համար:
Բուդաղյանների փաստաբան Հայկ Ալումյանն էլ ասաց, որ զանգում է գործով քննիչին՝ ծանոթանալու որոշման մանրամասներին ու հիմնավորումներին, բայց քննիչը դեռ չի պատասխանում զանգին:
Հիշեցնենք, որ ըստ քննչական ծառայության հայտարարության մեղադրյալներ Տիգրան Խաչատրյանի եւ Զարզանդ Նիկողոսյանի գործողություններն ակնհայտ համապատասխանում են անհրաժեշտ պաշտպանության հատկանիշներին, նրանց արարքներում անհրաժեշտ պաշտպանության իրավաչափության բոլոր պայմաններն առկա են: Վերոգրյալը հիմք ընդունելով 07.09.2013թ. որոշումներ են կայացվել մեղադրյալներ Զարզանդ Նիկողոսյանի եւ Տիգրան Խաչատրյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված կալանավորումը վերացնելու, ինչպես նաեւ քրեական հետապնդումը դադարեցնելու մասին:
Կարդացեք նաև
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ
Ինչ ես մտմտում, յեքա գնդապետ մարդ ես, գնա դրանց հարցերը լուծի
Իսկ Հայաստանը նախագահ ունի? ստացվում է անորոշությանը պետք է դիմեն? ծիծաղելի է, որ նման մարդիկ ևս միֆերի հավատում են դեռ
Եթե իշխանության ղեկին ավազակներն են ու ամեն հարց իրանց ձևով են լուծում, մնում է աղգաին ազատագրական պայքարի միջոցով, երկիրը ազատագրել ավազակներից, բայց ինչպես նկատում ենք Հայաստանում այդպիսի անձ չկա ու չիմնացել:
այնքան միամիտ ես, որ կարծում ես, թե առանց նախագահի հետ добро-ի քննչական մարմինը կարող է նման որոշում կայացնել