Լրահոս
Օրվա լրահոսը

Ալեքսանյանի պաշտպան «կոկորդ քերող» կինը Ծառուկյանի մտերիմն է, գործարար Էռնեկյանից էլ չեկ է ստանում

Սեպտեմբեր 06,2013 16:50

 «Ազատություն» ռադիոկայանի լրագրողի հետ օրեր առաջ Փակ շուկայի դիմաց տեղի ունեցող ակցիայի ժամանակ «կոկորդդ կքերեմ» սպառնացած կինը` Անահիտ Ազիզյանը, իր պատմելով, ազատամարտիկի կին է, քաղաքապետարանի քաղաքաշինության վարչության նախկին աշխատակից:

Նրա խոսքերով, ինքը արդեն երկու տարի է, ինչ չի աշխատում քաղաքապետարանում, դուրս է եկել աշխատանքից առողջական խնդիրների պատճառով. «Հոգեկան խանգարում չունեմ, լիարժեք առողջ եմ, ուղեղի հետ կապված խնդիրներ չունեմ, ինչպես տարածեցին: Գեղձերիս հետ կապված են խնդիրները, արյան հետ կապված խնդիր ունեմ, դրա համար աշխատանքից դուրս եմ եկել: Ես Yerevan City -ի հետ կապ չունեմ, այնտեղից միայն իմ տան առեւտուրն եմ անում, դրամարկղերում էլ մարդկանց չեմ խնդրում իմ հաշվին բոնուսներ փոխանցել»:

Anahit_Azizyan_1Անահիտ Ազիզյանի խոսքերով, ինքը «Fruitful Armenia» հիմնադրամի անդամ է. «Հասարակական աշխատանք եմ տանում: Էռնեկյանի խաղողի այգիներում եմ հասարակական աշխատանք տանում, գյուղմեխանիզացիայի հետ կապված աշխատանքներ եմ անում: 29 պետությունում եմ եղել, եթե որոշեմ, գնամ «Բարսելոնայի» ֆուտբոլի խաղը նայեմ, գնում եմ Իսպանիա նայում եմ, վերադառնում: Ամուսինս մահացել է, տարան Ղարաբաղ, զոհվեց: Մինչեւ հիմա մի լումա չեն տվել կամ աջակցել: Հղի էի, որ ամուսինս մահացավ, ապրումներից անհաս է ծնվել երեխաս: Մեծ դժվարությամբ եմ հաղթահարել այդ դժվարությունները»:

Անահիտ Ազիզյանի խոսքերով, իր հասարակական աշխատանքի համար արգենտինահայ գործարար Էդուարդո Էռնեկյանից պարբերաբար պարգեւատրումներ է ստանում. « 6 ամիսը մեկ չեկ է տալիս, ես ի վիճակի եմ ընտիր ապրելու»:

Նրա խոսքերով, ինքը մտերիմ է նաեւ Ռոզա Ծառուկյանի հետ, իսկ Հայաստանում Գերմանիայի նախկին դեսպան Հանս-Յոխեն Շմիդտը անձամբ իր տուն ճաշի է հրավիրել:

«Իսկ տիկին Դանիելյանն ու մյուսները եկել են Փակ շուկայի ցույցին են մասնակցում, պայքարում մշակույթի համար, թող պայքարեն, որ մարդիկ անվճար գնան համերգ, ներկայացում նայեն: Ոչ թե եկել են` ազատենք Փակ շուկան օլիգարխից են գոռում: Սամվել Ալեքսանյանը բարերար է: Էն օր Ծերեթելի Yerevan City-ում սիրիահայերին էի խոսացնում, ասում էի` հը ոնց եք, ասեցին `« Է դե սպասենք, բարոն Ալեքսանյանը երբ պիտ մեզի եկեղեցի հրավիրի, հարցրի ` եկեղեցի ինչի՞ պիտի հրավիրի, բա թե` մեզի նվեր-քարտեր խոստացած է , նորեն պիտ բաժանե…. փոխանակ ուրախ լինեն, որ էդ շուկան նորոգվում ա, պլակատը ձեռին գոռում են»:

Անդրադառնալով լրագրողի հետ ունեցած միջադեպին, որի ժամանակ ինքը սպառնացել էր` «կոկորդդ կքերեմ», պատմեց, որ քույրը շուկայի կողքի շենքում է ապրում, ակցիաներին վերեւից հետեւել են, հետո որոշել իջնել ներքեւ, տեսնեն` ինչ է կատարվում. «Լրագրողը գլխավերեւումս կանգնած էր, ուսիս խփեց, ասեց` հլը ասա քեզ ինչքան փող են տվել, որ եկել ես: Բոլորիդ փող են բաժանել, բերել, ես էլ զայրացա, ասեցի` հենց հիմա ստեղից գնա, թե չէ կոկորդդ կքերեմ»:

 

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (3)

Պատասխանել

  1. Varujan says:

    Այս կինը Yerevan City-ի (Տիգրան Մեծ փողոցի, ֆիրդուսի մոտ ) սուպերմարկետում է աշխատում, որպես հսկիչ և միշտ գորգոռում է աշխատողների վրա:

  2. mardiros says:

    Որ՞ Սիրիահայն է այդ ասել:Մի քիչ խպնանք ունեցեք :Մոտ մի տարի է ինչ Սիրիահայերը գտնվում են Հայաստանում:Մոտավոր 2000 ընտանիք :Նրանք միջակից մի քիչ վեր և լավ դասակարգն են (ֆինանսապես նկատի ունեմ):Սրանք իրանց հետ բերած փողերը ,ամսական ծախսում են 1000 -1500 $ : Պարզ հաշվարկով այդ անում է ամսական 2,000,000 -3,000,000 $: Այսինքն Սիրիահայը իր գրպանց ամեն ամիս այսքան փող է ծախսում այնպես որ այս խօսքը « Է դե սպասենք, բարոն Ալեքսանյանը երբ պիտ մեզի եկեղեցի հրավիրի, հարցրի ‘ եկեղեցի ինչի՞ պիտի հրավիրի, բա թե’ մեզի նվեր-քարտեր խոստացած է , նորեն պիտ բաժանե….Ավելի շուտ խօսքը վերաբերում է ձեզ նման պնակալեզներին :Մի անգամ հունվար ամսուն, Քուվէյթի ԻՍԼԱՄԱԿԱՆ պետությունը դրամական օգնություն տրամադրեց ՔՐԻՍՏՈՆԻԱ Սիրիահայերին իսկ այդ դրամակա օգնությունը մեր Հայաստանյն ԱՐՅՈՒՆԱԿԻՑՆԷՐԸ վերածեցին Yerevan City Քարտերու և մի անգամվա համար տրվեց 40,000 Դրամի քարտ ամեն մի ընտանիքի :Անշուշտ ոչ բոլոր Սիրիահայ ընտանիքներին հասավ այդ օգնությունը :Արդյոք՞ այս նկատի ունի Անահիտ Ազիզյանը, օտարի տվածը վերագրելով Սամվել Ալեքսանյանին:Սիրիահայը մուրացկան չի :Սիրիացի Արաբ ժողովուրդը այդ ավելի լավ գիտի քան Հայասանաբնակը :Նրանք միշտ հիշում են ,իրանց պապերից լսած այն որ Եղերնից փրկված հայեր երբ սոված ծառավ հասան Սիրիա, ոչ մեկը չմուրաց:Այսքանը Անահիտ Ազիզյան:

  3. Garik says:

    Այս կինը ստում է, նա աշխատում է Տիգրան Մեծ փողոցում տեղակայված սիթի-փինթիում: §Կոկորդ քերողին¦ դեպքից հետո երկու անգամ տեսել եմ սիթի-փինթիում թրև գալիս:

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30