Երեկոյան ժամը 20:00-ին տեղի է ունենալու ՀՀԿ գործադիր մարմի նիստը, որի ընթացքում ենթադրվում է, որ նախագահ Սերժ Սարգսյանն իր կուսակիցներին կներկայացնի Մոսկովյան այցի մանրամասները:
Ժամը 19:00-ին քաղաքացիական ակտիվիստները ՀՀԿ գրասենյակի մոտ նախատեսում էին ակցիա անցկացնել ընդդեմ Հայաստանի՝ ընդդեմ Մաքսային միության անդամակցության։ Սակայն ոստիկանները խիստ հսկողություն են սահմանել ՀՀԿ գրասենյակի շրջակայքում:
Կարդացեք նաև
Մելիք-Ադամյան փողոցի սկզբնամասից ոստիկանները փակել են փողոցը ե «հավքն իր թեւով, օձն իր պորտով» չեն կարողանում ճեղքել ոստիկանական պատնեշը։ Թույլ են տալիս ՀՀԿ գրասենյակին մոտենալ միայն լրագրողներին, այն էլ՝ լրագրողական փաստաթղթերը ստուգելուց հետո: Ոստիկանների թիվը ավելանում է, եւ ակցիա համար եկած ակտիվիստներին հրելով հեռացնում են ՀՀԿ շենքի տարածքից: Իսկ սակավաթիվ ակտիվիստները վանկարկում են՝ «Ազատ, անկախ Հայաստան»
Լրագրողների հետ զրույցում ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետի տեղակալ, ոստիկանության գնդապետ Վալերի Օսիպյանը պարզաբանեց, որ խստացված ռեժիմի պատճառը անվտանգության կանխարգելիչ միջոցառումներն են՝ նկատի ունենալով երեկ նախագահական նստավայրի մոտ կատարվածը եւ Ֆեյսբուք սոցիալական ցանցում տեղի ունեցող ընդվզումները:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ