Լրահոս
Օրվա լրահոսը

«Եվրոմիությունն էլ, ԱՄՆ-էլ կշարունակեն պայքարել Հայաստանի համար»

Սեպտեմբեր 03,2013 21:09

Այսօր ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Մոսկվայում հայտարարեց Մաքսային միությանը միանալու Հայաստանի մտադրության մասին: Մինչեւ վերջերս հայաստանյան բարձրաստիճան տարբեր պաշտոնյաներ վստահեցնում էին, որ «եւ-եւ» քաղաքականություն է վարվում, եւ հնարավոր է նաեւ ԵՄ-ի հետ խորը եւ համապարփակ ազատ առեւտրի գոտուն միանալը:

Հիշեցնենք, որ մոտ 2 ամիս առաջ Վարշավայում Սերժ Սարգսյանի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ Լեհաստանի նախագահ Բրոնիսլավ Կոմորովսկին դիմելով Սերժ Սարգսյանին հայտարարել էր` «Դուք չեք կարող լինել երկու տնտեսական գոտիներում միաժամանակ, դուք պետք է ընտրություն կատարեք»:

Այս առնչությամբ Aravot.am-ը տնտեսագետ, կառավարման փորձագետ Հարություն Մեսրոբյանին մի քանի հարց ուղղեց:

– Մոսկվայում արված հայտարարությունով, կարելի՞ է ենթադրել, որ իշխանությունը խաբեց հայ ժողովրդին:

-Կարեւոր չէ`ժողովրդին խաբեցին, թե ոչ, խնդիրն այն է, որ մեր պետությունը 1991 թվականից գաղութային պետության քաղաքականություն է վարում, մենք միշտ մտածում ենք`ում հետ, ում կցվենք, դրա համար էլ  արդեն էական չէ` Մաքսային միություն, թե Ասոցացման համաձայնագիր, երկուսն էլ անընդունելի են, որովհետեւ երկուսն էլ ցույց են տալիս, որ պետությունը չի ուզում դառնա սուբյեկտ: Իսկ դա ունի իր հետեւանքները, դա այն է, որ մենք, թե’ մեր սուվերենությունը, թե մեր հայակենտրոն քաղաքականությունը, եթե ուզենանք անցկացնենք, թեեւ չենք ուզենա այս իրավիճակում, դրանք գրեթե դարձան անհնարին:

-Եթե մինչ օրս Ռուսաստանն էր ճնշումներ գործադրում Մաքսային միությանը միանալու համար, այժմ Եվրոմիությունն ի՞նչ քայլերի կդիմի, Ռուսաստանի պես  ճնշումներ կկիրառի՞ Հայաստանի վրա, թե ձեռքերը կլվանա ու մի կողմ կքաշվի:

– Գլոբալ իմաստով հակամարտությունը շարունակվելու է եւ հիմա չէ, որ ավարտվելու է: Ցանկացած խոշոր պետություններ կամ միավորումներ, իրենք իրականության մեջ տանում են շատ ագրեսիվ քաղաքականություն, լինի դա Ռուսաստան, Միացյալ նահանգներ, Եվրոմիություն. դա գերտերությունների կամ պետությունների կոնգլոմերատների`հին պատմությունից սկսած քաղաքականություն է եւ նոր բան չի եղել: Եւ սկսում են հեքիաթներ պատմել`հիմա 21-րդ դար է, 21 դարը դա ընդամենը թիվ է, բայց իրականությունն իր էությամբ չի փոխվում. խոշոր տերությունները միշտ  ուզում են ընդլայնել իրենց ազդեցության ոլորտները: Ընդ որում, որքան իրենք ավելի պինդ են կապում այս կամ այն պետության իրենց, այնքան իրենց համար լավ: Իրենց նպատակը առավելագույնը պինդ կապել այլ պետություններին իրենց հետ, որովհետեւ այդպես են իրենք հզորանում:

-Այսինքն` Եվրոմիությունը կշարունակի՞ պայքարել Հայաստանի համար:

-Իհարկե, բոլորը կշարունակեն, եւ Եվրոմիությունը, եւ ԱՄՆ, եւ ինչու չէ` Իրանը, Չինաստանը, դա բնույթն է մեծ պետությունների: Կարող է ձեւերը փոխվեն, բայց էությունը նույնն է:

-«Կարող է ձեւերը փոխվեն» նկատի ունեք` ավելի կո՞շտ քաղաքականություն է վարվելու:

-Կախված նրանից, թե ուժերի վերաբաշխումը ինչպես է գնալու. կարող  է լինի ավելի ճկուն ճնշում, կարող է լինի ավելի կոշտ: Անկեղծ ասած` սա ինձ չի հետաքրքրում, ես գիտեմ բնույթը գերտերությունների, ձեւերը ինձ հետաքրքրիր չեն: Իրականության մեջ մեր պետությունը եւ մեր ժողովուրդը, եթե իրենք ուզում է իրոք լինի մի միավոր, որի հետ հաշվի են նստում, ինքը պետք է տանի առավելագույնը անկախ քաղաքականություն, իսկ անկախ քաղաքականություն չի կարող լինել, այն էլ` առավելագույնը չի կարող լինել, երբ դու մտնում ես ինչ-որ միավորումների կամ բլոկների մեջ, անկախ քաղաքականությունը անհնարին է դառնում: Մտնելով ինչ-որ ավելի մեծ կառույցի մեջ, դու ստիպված ես քո իրավունքների մի մասը տալ ուրիշին:

 

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30