Լրահոս
Օրվա լրահոսը

«Կոմանդոսի առասպելը կկորչի, պետք է ձեռք քաշի այդ հիմարություններից». Գալուստ Սահակյան. (Տեսանյութ)

Սեպտեմբեր 03,2013 16:53

«Շատ բուռն առճակատում Կոմանդոսի հետ չեղավ, որովհետեւ Կոմանդոսն իր բնույթով բավականին լուրջ ռազմական գործիչ է: Նա երբեք շրջապատային ակտիվություն էլ չի ցուցաբերել: Զինվոր, սպարապետ, պետական անկախություն ձեւակերպող գործչի ներկայությամբ իրեն պահել է շատ ձիգ եւ համեստ: Պարզապես ոչ թե վարկաբեկվում է Վազգեն Սարգսյանը, այլ գնալով նման երեւույթներով կկորչի նաեւ Կոմանդոսի առասպելը եւ իրեն սկսեն կոչել իր անունով: Դրա համար պետք է ձեռք քաշի այդ հիմարություններից»,- այսօր Aravot.am-ի հետ զրույցում Շուշիի եւ Արցախյան պատերազմի հերոս Արկադի Տեր-Թադեւոսյանի հայտարարությունները Վազգեն Սարգսյանի մասին այսպես մեկնաբանեց ՀՀԿ փոխնախագահ Գալուստ Սահակյանը:

Մեր հարցին՝ այսինքն սխա՞լ արեց Կոմանդոսը, որ վերհիշեց Վազգեն Սարգսյանին եւ հիմա սկսեց խոսել նրա սխալների մասին՝ Գալուստ Սահակյանը պատասխանեց. «Սխալ ու ճիշտը չի: Նորմալ տրամաբանությամբ, մեկուսացված մի անձնավորություն է, որը ոչ շառին է խառնվել, ոչ խերին է խառնվել, ինչպես ժողովուրդն է ասում: Հիմա հանկարծ կենդանացված վիճակով, երբ այն պայմանները չէ, որ սկսենք պատմությունը վարկաբեկել, թե որտեղից եկավ, որտեղ գնաց եւ ինչ միջոցներով.. Նա պատիվ տվող գեներալ էր՝ Վազգենին: Եվ իր առասպելի մի ամբողջական մասը կապված էր հենց դրա հետ»:

Ըստ Գալուստ Սահակյանի, սխալները երեւում են հետագայում. «Վերջին շրջանում նաեւ Բակունցին ասում էին, որ նա թմրադեղեր է օգտագործել, բայց տաղանդ է, ամբողջ ազգի արժեք է ներկայացնում: Թումանյանն այսպիսին է եղել, Զորավար Անդրանիկն այսպիսին է եղել: Նրանք մարդիկ են: Մարդը յուրահատկություն է՝ իր սխալական լինելով եւ բարի գործեր կատարելով: Պիտի կշռես, թե որն է շատը: Ասում են՝ ամեն ինչ որոշում է ժողովուրդը, ազգը: Այո, ազգի դերակատարումն այն է, որ իր միջից ծնում է մարդիկ, որոնք իրեն ուղղորդում են: Այս մարդկանց չի կարելի վարկաբեկել, նրանց պետք է առասպելացնել, ինչպես առասպելացրեցին Կոմանդոսին: Դրանից մենք գոհ ենք: Այդ մարդն ուզում է իր առասպելը կորցնի չեղած փոշիների մեջ՝ դա իր խնդիրն է, բայց ես դրա համար էլ եմ ցավում»:

Մեր դիտարկմանը՝ ասում են այստեղ իշխանությունների պատվերը կա, որ տարիներ հետո հիշել է Վազգեն Սարգսյանին՝ Գալուստ Սահակյանը չհամաձայնեց. «Այն տարիներին հեչ պատվերներ չկա՞ր: Այն տարիներին իշխանությունները ի՞նչ էին պատվիրում, որ առասպելացնենք, Կոմանդո՞ս կոչենք»:

Գալուստ Սահակյանը վստահեցրեց, որ ազատամարտիկների հետ Կոմանդոսը որեւէ առնչություն պատերազմից հետո չի ունեցել, որեւէ մեկի խնդիր չի բարձրացրել. «Ես դա ասում եմ ոչ թե նրան քննադատելու առումով, այլ ինքը մեկուսացված է եղել: Նա հասարակական կյանքի, երեւույթների հետ առնչություն չի ունեցել: Եթե ուզում է նաեւ առասպել դառնա քաղաքականության մեջ՝ դա արդեն ուշ է»:

Գալուստ Սահակյանը չի կարծում, որ որեւէ մեկի մտքով կանցներ ուղղորդել Կոմանդոսին՝ Վազգեն Սարգսյանի թեման բարձրացնելու համար. «Կարող է ինչ-որ անձ, որի իմաստության ատամն արդեն թափել է, փորձում է ուղղորդել Կոմանդոսին, բայց վերագրել, որ ինչ-որ մի կառույց է դա, Կոմանդոսը որեւէ կառույցի, որեւէ ընկերական շրջապատի անձ չէ»:

Վազգեն Սարգսյանի եղբայրը՝ Արամ Սարգսյանն ասում էր,  որ Կոմանդոսը Լեւոն Տեր-Պետրոսյանի ժամանակ գովում էր նրան, Քոչարյանի ժամանակ գովում էր Քոչարյանին, քննադատում Լեւոն Տեր-Պետրոսյանին, իսկ հիմա էլ գովում է Սերժ Սարգսյանին եւ քննադատում Քոչարյանին: Այս առնչությամբ Գալուստ Սահակյանն ասաց. ««Չէի ասի գովել է, բայց նա խոնարհում ուներ, բայց տրամաբանորեն անհրաժեշտ էլ չէր, թե Կոմանդոսը որտեղ կխոնարհվի: Ինքը կար այնպես, ինչպես մինչեւ հիմա կար: Հիմա դրանից ուզում է դուրս գալ, այսինքն, հերոսանալուց հետո էլ ուրիշ բան չկա: Երեւի ինչ-որ մի բանից վիրավորված է, երեւի ինչ-որ մի բան հիշել է, երեւի մտածում է՝ չեղած ժառանգություն թողնել հասարակությանը: Մարդ է, հազար բան կմտածի»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (4)

Պատասխանել

  1. rafayel says:

    Կոմանդոսը աչքիս ավելի բարձրացավ,հայտնի ասացվածքը կարելի է այսպես ձևակերպել՝,,ասա ով է փնովում քեզ,և ես կասեմ ով ես դու,,…այո՝ Վ.Սարգսյան, առասպելը սրանց շատ-շատ է պետք…

    • Ստեփան Վարդանյան says:

      Ընդհանրապես Գալուստ Սահակյանին մեկնաբանել, անկախ մեկնաբանողի կրթական մակարդակից, նշանակում է իջնել պրիմիտիվ միջատների մակարդակին: Նրա կողմից ցանկացած մարդու մասին մեկնաբանությունները, լինեն դրանք ազգային հերոս Արկադի Տեր-Թադևոսյանի մասին, թե փողոցում կանգնած պոռնիկների, լինեն դրանք գովեստի թե պախարակման խոսքեր, միևնուն ձևով կվիրավորեն նրանց:

  2. Եթե պատմությունը մինչև օրս չկեղծեին ու սուտ նվիրյալներն ու թիկունքում թաքնված <> չդառնաին գեներալներ ու չշարունակեին իրենց կեղծիքներով կեղտոտել ու խեղել մեր վաղվա օրը երևի Կոմանդոսը ստիպված չլիներ անհանգստանալու: ԵՎ հետո հարգելի հայրենակիցներ վերջապես ինչքան պիտի կեղծենք մեր պատմութլշյունը, ես վկա եմ այդ տարիների իրադարձություններին և մասնակիցը իմ երկրի քաղաքական զարգացումներին ու գտնում եմ,որ պետք է ճշմարտությունը ասվի ու գրվի որքան էլ այն ցավալի լինի: Վաղը մեր պատմաբանները այսօրվա պատմությունը գրելիս պետք է փաստեր ունենան իրենց ձեռքին որը դուք այսօր կեղծում եք իշխանավորներին դուր գալու համար: Իսկ մեր ղեկավար այրերն էլ թող իրենց օրինակելի վարքով օրինակ ծառաեն այլ ոչ թե քննադատեն .Այն էլ Կոմանդոսի նման նվիրյալին……………Աշխատեք բոլորս էլ գործենք ճիշտ և չկեղծենք մեր վաղվա օրը…………

  3. Ռիտա says:

    Դու ով ես,որ կարծիք ես հայտնում Կոմանդոսի մասին, ինչ ես արել Հայաստանի համար,բացի թալանելուց:

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30