Լրահոս
Օրվա լրահոսը

«Մալիբուի» մենեջերը մեղադրվում է 11 կանանց պոռնկությամբ զբաղվելուն նպաստելու մեջ

Օգոստոս 29,2013 19:59

Ըստ «Դատալեքս» տեղեկատվական կայքի՝ Լոռու  մարզի Վանաձոր քաղաքի բնակչուհի, 1969թ. ծնված Ն. Ծ.-ին մեղադրանք  է առաջադրվել այն  բանի համար, որ նա  2009 թվականից որպես մենեջեր աշխատելով Վանաձոր քաղաքի Թումանյան փողոցում գտնվող «Կարեն Հակոբյան» ՍՊԸ-ին պատկանող  «Մալիբու» շոգեբաղնիք-հյուրանոցային համալիրում, մինչեւ 2013 թվականի մայիսի 17-ը նպաստել է թվով 11 կանանց պոռնկությամբ զբաղվելուն: Նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը,  Ն.Ծ.-ն ներկայումս գտնվում է  «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում:

Նախկինում չդատված Ն. Ծ-ի նկատմամբ մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 262 հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով («Պոռնկությամբ զբաղվելուն նպաստելը, երկու եւ ավելի անձանց օգտագործելով»): Որպես սույն քրեական  գործով իրեղեն ապացույց են ճանաչվել 401 ամերիկյան դոլարը, 1000 ռուսական ռուբլին, 949 հազար դրամը, Ն.Ծ.-ի բջջային հեռախոսը եւ քարտը:  Այս  քրեական գործով դատավարությունն ընթանում է  Լոռու մարզի  ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում:

 

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Maxim says:

    Նույն հոդվածով էլ, մի օր կալանքի են վերցվելու՝ Հայաստանի ավազակապետության երկրորդ և
    երրորդ նախագահ կոչեցյալներին, ողջ ազգին 11 անձանց վիճակին դնելու մեջ,՝ իրենց մնան մի քանի
    տասնյակ դուրսպրծուկների հետ միասին:

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031