«Անկեղծ ասած, երբ ես առաջին անգամ կարդացի Արկադի Տեր-Թադեւոսյանի հարցազրույցը, առաջին զգացումս զարմանալն էր: Երկրորդ անգամ կարդացի, երեւի ամբողջ ձայնով մեկ զայրույթից բղավել եմ, որովհետեւ ինձ համար անհասկանալի էր այդ հարցազրույցի տրամաբանությունը եւ հատկապես Վազգեն Սարգսյանի անձին անդրադարձը: Ոչ տեղի առումով, ոչ ժամանակագրության առումով, ոչ պահի, աշխարհաքաղաքական նույնիսկ իրավիճակների ամենաբարդ վերլուծության պարագաներում դրա հրատապությունը եւ օրվա պահանջն ընդհանրապես չկար: Առավել եւս՝ նման կարգի անհեթեթ մեկնաբանություններով եւ չեղածը Վազգեն Սարգսյանին վերագրելով»,- այսօր Aravot.am-ի հետ զրույցում «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ, Երեւանի նախկին քաղաքապետ, ՆԳ նախկին նախարար, գեներալ Սուրեն Աբրահամյանն այսպես մեկնաբանեց Շուշիի եւ Արցախյան պատերազմի հերոս Արկադի Տեր-Թադեւոսյանի՝ Կոմանդոսի հայտարարությունները Վազգեն Սարգսյանի մասին:
Պարոն Աբրահամյանի խոսքերով՝ «Սովորաբար կիսագրագետ շրջանակները նայում են իշխանական բուրգին, որոշակի արժեք չունեցող մարդկանց զբաղեցրած պաշտոնից չարացած՝ սեփական անձի գերագնահատման խնդիր են դնում: Դա շարքային ազատամարտիկի կամ շարքային զինվորի մակարդակով ինչ-որ մի տեղ հասկանալի կլինի, բայց գեներալի մակարդակով նման մեկնաբանություններ եւ անհեթեթ մեղադրանքներ Վազգեն Սարգսյանի վերաբերյալ՝ դա ուղղակի անհարիր եւ անլուրջ մարդու արած է: Ես չեմ ուզում մանրամասնությունների մեջ մտնել: Ինձ թվաց, որ հիմնական բացատրությունը երեւի նրա՝ հայերեն լավ չիմանալու մեջ է: Ես մտածեցի, որ հաջորդ հարցազրույցում եթե անգամ չմեղանչի, գոնե այդ մասին սուս կմնա: Բայց, ցավոք սրտի, նա երկրորդ կոպիտ սխալն արեց՝ Դալիբալթայանի նման առնվազն փառահեղ մարդուն անտեղի վիրավորելով: Ես չգիտեմ ինչ նպատակով է արել: Դա էլ չեմ կարողանում հասկանալ, ո՛չ քաղաքական գնահատական եմ տեսնում այդտեղ, ո՛չ բարոյական, ո՛չ մարդկային: Անհեթեթ բառակապակցություններ են եւ չարացած մարդու արտահայտություններ»:
Սուրեն Աբրահամյանը վստահեցրեց, որ Կոմանդոսի նկատմամբ պետությունը եւ իշխանությունները ժամանակին այնքան բան են արել, որ հիմա անհարմար է նույնիսկ զգում նորից դրանց անդրադառնալ. «Մի դրվագ եմ ուզում պատմել. ժամանակին, երբ ես Երեւանի քաղաքապետն էի եւ 3 արժանի մարդկանց Երեւանի պատվավոր քաղաքացու կոչման հարց կար, Գրիգոր Հասրաթյանի, կոմպոզիտոր Էդգար Հովհաննիսյանի հետ միասին, երբ Վազգեն Սարգսյանի հետ խորհրդակցում էի եւ առաջարկեցի Դալիբալթայանի թեկնածությունը՝ որպես Երեւանի պատվավոր քաղաքացի, Վազգեն Սարգսյանն ասաց՝ գիտես, Ջհանգիրիչ,Դալիբալթայանն առանց այն էլ վայելում է համայն հայության սերն ու հարգանքը: Մեզ նոր կերպարներ են պետք՝ ապագա սերնդի համար, եկեք այս անգամ կոչումը Կոմանդոսին տանք՝ Արկադի Տեր-Թադեւոսյանին: Այսինքն, նույնիսկ այս պարագաներում ասել, որ իբր թե Վազգենի վերաբերմունքն իր նկատմամբ չի եղել, կամ Դալիբալթայանի նկատմամբ սուբյեկտիվ է եղել՝ անընդունելի եմ համարում: Վերջապես պետք է այս թեման մեկընդմիշտ փակել:
Պարզապես ինձ համար անհասկանալի է, որ ադրբեջանցիները ստահակին, մարդասպանին ազգային հերոս են սարքում եւ այս լարված հարաբերությունների պարագաներում Արկադին իրեն թույլ է տալիս հաղթանակած բանակի հրամանատարի վրա հանիրավի ցեխ շպրտել: Դա ոչ թե սովորական հիմարություն է, այլ առնվազն՝ դավաճանություն:
Կարդացեք նաև
Եվ հետո ձեզ բոլորիդ եմ կոչ անում՝ թեման փակել եւ այդ թեմային այլեւս չանդրադառնալ, բայց բոլոր դեպքերում ավագի իրավունքով ուզում եմ խոսքս ուղղել Արկադի Տեր-Թադեւոսյանին՝ իրեն հասկանալի լեզվով. «Аркадий, ты просто базарная баба»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ
Կարծում եմ,այստեղ աշխատում է հեռու ու կեղտոտ նպատակներ հետապնդող մի գործընթաց,որի արդյունքւմ պետք է արժեզրկվեն պետականության մեծագույն ձեռքբերումները՝դրա հետ մեկտեղ նաև հեղինակազրկվեն առանձնակի պետականամետ գործիչներ՝գուցեև հետագա կորուստները արդարացնելու համարԱյդ շարքից էր նաև պնդումը,թե Լևոն Տեր Պետրոսյանը դեմ էր Շուշիի ազատագրմանը:Կրկնակի ցավալի է,որ այս կեղտոտ գործը իր վրա է վերցնում մի մարդ,որը հայրենիքին մատուցած ծառայություն ուներ (?). Այստեղ արժե հիշել Ռեմարկի խոսքերը՝
-Պատերազմի հերոսները խաղաղ ժամանակ վտանգավոր են դառնում
Այո,Ռեմարկի ցիտատի ճշմարտացիությունը ապացուցվեց Հայաստանում,1998 թվականին,երբ Վազգեն Սարգսյանը իրականացրեց Քոչարյանի հրեշավոր ծրագիրը՝ պարտադրելով Լևոն Տեր-Պետրոսյանի հրաժարականն ու այնուհետև՝ լկտիաբար կեղծելով նախագահական ընտրությունների արդյունքները նախագահացու կարգեց Ռոբերտ Քոչարյան կոչվող ոչնչությանը…Ու դեռ երկար է մեր երկիրը տառապելու այդ «խաղաղ ժամանակ իրոք վտանգավոր դարձած պատերազմի հերոսի» գործած մեծագույն սխալի հետևանքով…
-«Պատերազմի հերոսները խաղաղ ժամանակ վտանգավոր են դառնում»-
Ինչպես Վիետնամի պատերազմի մասնակիցները ԱՄՆ-ում:
Ինչպես աֆղանական (եւ հետո չեչենական) պատերազմի մասնակիցները Ռուսաստանում:
Ինչպես ղարաբաղյան պատերազմի մասնակիցները Հայաստանում (մի մոռացեք, որ այժմ միայն զինադադարէ):
Բայց ու՞մ դեմ, կամ ու՞մ համար:
Լ. Տ.-Պետրոսյանը դեմ էր Շուշիի ազատագրմանը եւ ոչ միայն Շուշիի:
Հաղթանակները եղել են Լ. Տ.-Պ-ի կամքին եւ ցանկությանը դեմ:
Հայաստանի Հանրապետության Ազգային հերոսները (պատերազմի մասնակից), Հայաստանին (ղեկավարներին) պետք են միայն մեռած:
Տվեք, պատերազմի մասնակից, Հայաստանի Հանրապետության կենդանի Ազգային հերոսի մեկ անուն:
Ո՞վ էր Հայաստանի ներքին գործերի նախարարը 1999 թվականի հոկտեմբերի 27-ին:
Ո՞վ էր Հայաստանի ներքին գործերի եւ ազգային անվտանգության ղեկավարը 1999 թվականի հոկտեմբերի 27-ին:
Միայն դավաճաններն ու «հիմարներն» են թույլ տալիս այդպիսի բան՝ ազգային ժողովի գնդակահարություն:
Եվրոպա էլ որ փախնեք, մեռած էլ լինեք, մեկա պատասխան եք տալու:
Վիրավորելով Կոմանդոսին, դու ինձ էլ վիրավորեցիր, այ «իստամբուլ»-ի քիրվա…
Ամոթ քեզ Սուրեն և շատ ամոթ: Ինչք՞ան ես իջել և ինչ՞ են քեզ խոստացել : Սա քո ձեռագիրը չէ:
Ինչպես կարելի է, չէ որ դու էլ ես ոչ բարով խերով …: ԱՍՏԾՈ ահը քաշէ՝ մեկ էլ տեսար՝ ՊԱՏԺԵՑ….
ինչ մեղք կլինես …..,և վերջապես , քեզ հասկանելի լեզվով ՝ավագի իրավունքով խոսքս ուղղում եմ
քեզ ՝Սուրո դու просто Базари Варазн ес
Սուրեն պատմիր նրա մասին,թե ինչպես հոկտեմբերի 27-ին խորհրդարանից թռար:Վազգենի գլխավոր պաշտպաններից մեկը այն ժամանակ դու էիր,իսկ հիմա լեզվով էս պաշտպանում:Բա գործով պաշտպանեյիր,բա ինչու գաղտագողի փախար…
Քո կարծիքը քեզ պահի, այն գրոշ չարժե…Կոմանդոսին Ամենամեծ գնահատական տվել են ժողովուրդը եվ ռուսները… Կալցո օպերացիայի ժամանակ Մոսկվայից հեռուստատեսությունով հայտնեցին, որ Արցախում մարտական գործողությունները ղեկավարվում է Աֆղանստանում ծառայած «Գորնայա Լիսա» կլիչկայով զինծառայող…
Շատ մեղք ես՝ գլխիցդ մեծ գործեր ես բռնում:
Խեղճ իմ ժողովուրդ, պատերազմում ես վագրի պես, հաղթում ես, բայց, անգամ հաղթելուց հետո
չես կարողանում ապրել, քանզի պետական այրերդ են ապիկար: