Այսօր ընդդեմ ոստիկանական բռնությունների ակցիայի ժամանակ երկու ակտիվիստ աղջիկներ ոստիկանների հետ տհաճ խոսակցության էին բռնվել գլխավոր դատախազության շենքի դիմաց:
«Ոստիկանը օրենք է խախտում, երբ հենց հիմա շփվում է իմ հետ փորով»,- ոստիկաններին դիմեց ու դժգոհեց ակտիվիստը:
Նրան ոգեւորեց ընկերուհին` «Լուս, ջաաա‘ն, ցավդ տանեմ, իրանք չեն կարա»:
Հետո Լուսինեն հանեց բջջային հեռախոսն ու սկսեց նկարել ոստիկաններին՝ հարցնելով. «Ձեզ չե՞ն սովորացրել, որ ավելորդ տեղը պետք ա չխոսեք, դե ասեք, ես ո՞ր օրենքն եմ խախտում հենց հիմա»:
Կարդացեք նաև
Նրա ընկերուհին էլ սաստեց. «Դաժե մի խոսա Լուս, չգիտի ինքը: Ձեզ սեռական ոտնձգության համար կարանք դատի տանք, հասկացա՞ք, եթե գալիս եք փորով կպնում եք: Էդ փորը հետ քաշեք ու ձեզ հանգիստ պահեք»:
Մանրամասները՝ տեսանյութում
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ