Լրահոս
Օրվա լրահոսը

Կարմիր բերետավորը օգտվել է աղջկա թուլությունից եւ համբուրել ու հետապնդել. Նոր մանրամասներ

Օգոստոս 27,2013 12:09

Համացանցում տարածված հայտնի լուսանկարում քաղաքացիական ակտիվիստ Շողիկ Մելքոնյանն է, ում պարանոցը համբուրում է կարմիր բերետավորը:

Այսօր «Նոյան տապան» ակումբում նա պատմեց, որ կարմիր բերետավորի համբույրներն ինքը Կոմիտաս 5 հասցեում տեղի ունեցող բախման ժամանակ չի զգացել, միայն նույն օրը՝ երեկոյան է տեսել համացանցում ու զարմացել:

«Ոստիկանները բռնի ուժով էին բերման ենթարկում ու կային ոստիկաններ, որոնց պահվածքն անթույլատրելի էր: Այդ ոստիկանը այդ օրն ինձ անընդհատ հետապնդում էր: Ես ինձ լավ չէի զգում, ու նա, օգտվելով իմ թուլացած վիճակից, իմ շփոթվածությունից, հոգատար ոստիկանի դեր էր կատարում, փորձում էր հեռացնել փողոցից, ասում էր, եկեք ձեզ հեռացնեմ էստեղից, դուք ձեզ լավ չեք զգում, հարցնում էր՝ ջո՞ւր բերեմ: Ես նույնիսկ չեմ էլ զգացել, լուսանկարում եմ տեսել՝ ինչպես է նա հետեւի կողմից, կոկորդիս ձեռքը դրած, խեղդելու պես չափից դուրս մոտենում ինձ, շրթունքները հպվում են իմ պարանոցին: Իրեն անընդհատ ասում էի՝ հեռու մնա եւ ինձ մատով չկպնես: Հետո ընկերներիցս մեկը եկավ ու հեռացրեց ինձ»,- պատմեց ակտիվիստը:

Նա դժգոհեց նաեւ Արաբկիր վարչական շրջանի փոխոստիկանապետ Արայիկ Պետրոսյանի պահվածքից. «Երբ Վալերի Օսիպյանը հրամայեց ինձ էլ բերման ենթարկել, մի խումբ կարմիր բերետավորներ հարձակվեցին ինձ վրա եւ բռնի ուժով մոտեցրին ոստիկանական մեքենային: Այդ պահին մոտեցավ Արայիկ Պետրոսյանը, բռնեց ձեռքս եւ սեռական բնույթի հայհոյանք տվեց, իսկ ես բարձրաձայն հանրության առջեւ կրկնեցի նրա ասածը, որ բոլորը իմանան: Կոչ եմ անում՝ այն կանանց, որոնք ենթարկվում են նման պահվածքի, չամաչեն եւ հայտարարեն, բարձրաձայնեն: Չպետք է ամաչենք կրկնել նրա ասածները: Մեր անվտանգությունը նրան մերկացնելու մեջ է»:

Ակտիվիստ Տաթեւիկ Մայիլյանն էլ շարունակեց ու կրկին դժգոհեց Արայիկ Պետրոսյանից՝ պատմելով, որ իրեն էլ է հայհոյել. «Շաբաթ օրը կանանց էին մոտենում, ականջներին շշնջում, սեռական բնույթի հայհոյանքներ տալիս: Կան տեսանյութեր, որտեղ պարզ լսվում է՝ ինչպես է ինձ հայհոյում, տարածելու ենք համացանցում եւ ներկայացնենք ոստիկանություն»:

Մարդու իրավունքների առաջին պաշտպան Լարիսա Ալավերդյանն էլ ոստիկանների գործողությունները համարում է այլասերված տարրերի գործողություններ. «Որոնք ներխուժել են մեր վիրտուալ տարածք, որը կոչվում է հայրենիք: Որեւէ մի պետական մարմնում տեղ չունեցող մարդիկ հայտնվել են այն մարմնում, որն ամենաշատն է առնչվում էքստրեմալ վիճակում հայտնված քաղաքացիների հետ: Մեր հայրենիքը իրենց պետք է վտարված համարի, այդպիսիների պատճառով է, որ երկրում արտագաղթ է տեղի ունենում, ոչ թե սոցիալական անարդարության, այլ իրավական անարդարության պատճառով: Ես ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանից ավելին էի սպասում, որովհետեւ ոստիկանների հետ տարված աշխատանքի արդյունքը երեւում է. հինգ տարի առաջվա համեմատ ոստիկանների կողմից մասսայական ոտնահարումները այլեւս չկան, բայց այն չէ, ինչը կարող է փոխել մեր վիճակը, ոչ թե առանձին դեպքեր, այլ երեւույթը:

«Արայիկ Պետրոսյան անունը փոքրատառով գրվող երեւույթ է դարձել: Այդ երեւույթը պետք է դուրս հանվի: Նա պարտադիր բուժման ենթակա անձ է ու պաշտոնական լիազորությունները չարաշահելու համար պետք է պատասխանատվության ենթարկվի»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Այ քեզ գժանոց… թող պադժեն այտ վոստիկաներիի… օվոր ըտենց բան թուլեատվե, հետոյել ժողովրդի կարծիքով դրանք բոլորրը, քաղաքական խաղերեն են, ծրակրված, եվ մշակված… մառդկանց ուշադրությունը շեղելու համակ… օրենքը չի գործու հայաստանում, անհատ քաղաքացիներ իրավունքները ոտնահարվումա աետ մասին չեք տպագրու, հրապարակում, մարդու իրավունքները չի պաշպանվում… այտ մասին գրեք. ոնցեն զանգերով մահդկան ինքնասպանության հասցնու, պետական կառույցներիո աշխատողները…

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031