Լրահոս
Օրվա լրահոսը

Արամ Սարգսյանը՝ Վազգեն Սարգսյանին չարախոսողներին. «Այդ մարդու կարծիքն ինձ համար գրոշի արժեք չունի»

Օգոստոս 26,2013 16:58

««Հանգուցյալի մասին կամ լավը, կամ` ոչինչ» ասացվածքն այնքան էլ ասացվածք չէ: Դա Հին Հռոմում Սենատի ընդունած օրենք է եղել, եւ օրենքը հիմնավորվել է այն փաստարկով, որ դուք կարող եք նրանց զրպարտել, իսկ նրանք չեն կարող ճշմարտությունը բացահայտել: Արկադի Տեր-Թադեւոսյանը հենց այդ դեպքն է: Ես ուղղակի անբարո եմ համարում Վազգենի հետ աշխատած, Վազգենին սեփական տեսակետներն արտահայտելու հնարավորություն ունեցած մարդկանց նման պահվածքը, առավել եւս՝ բարձր զինվորական կոչում ունեցողների»,- Aravot.am-ի հետ զրույցում Վազգեն Սարգսյանի սխալների մասին վերջին շրջանում տարաբնույթ հայտարարություններն այսպես մեկնաբանեց նրա եղբայրը՝ «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը: Մասնավորապես՝ նման հայտարարություններ արել էր Շուշիի եւ Արցախյան պատերազմի հերոս Արկադի Տեր-Թադեւոսյանը:

Արամ Սարգսյանի գնահատմամբ՝ «Դժբախտաբար, շատերը պատերազմի փորձությունները պատվով ու փառքով հաղթահարեցին, իսկ խաղաղության փորձություններին չդիմացան: Այն մարդը, ով ժամանակին փառաբանում էր Լեւոն Տեր-Պետրոսյանին, փնովում Վազգեն Մանուկյանին, հետո փառաբանում էր Ռոբերտ Քոչարյանին, փնովում Լեւոն Տեր-Պետրոսյանին, հիմա փառաբանում է Սերժ Սարգսյանին, փնովում է Ռոբերտ Քոչարյանին, այդ մարդու կարծիքն ինձ համար գրոշի արժեք չունի: Նրանք, ովքեր կփորձեն այդ կարգի մարդկանց միջոցով իրենց ասելիքն ասել կամ ուղղորդել հասարակական կարծիքը, թող հիշեն բումերանգի վերադարձի օրենքը: Շատ քիչ ժամանակ է անցել` իրականությունը աղավաղելու ու իրականությանը սեփական կաղապարները հագցնելու համար:

Մենք պատերազմել ենք մեզնից բազմիցս ուժեղ թշնամու դեմ ու հաղթել ենք: Մենք բանակ ենք ստեղծել պատերազմի ընթացքում` ազատամարտիկներից ու զինվորական կրթություն ունեցած սպաներից, մենք տոնել ենք հաղթանակներ, որ այսօր հնարավորություն են տվել անկախ պետություն ունենալու: Այդ ամենը չտեսնել, տեսածն աղավաղել ու նենգափոխել հնարավոր է միայն մեկ դեպքում` ստելու:

Ով-ով, բարձրաստիճան զինվորականը պարտավոր է հասկանալ, որ խոսում է Հայաստանի Հանրապետության ու Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային հերոսի մասին: Բանակի ու հաղթանակների կայացման գործում Վազգեն Սարգսյանը, եթե ոչ ամենամեծ, ամենամեծ լումաներից մեկն ունեցող մարդկանցից է: Եթե շարունակում են խոսել առ այսօր Վազգեն Սարգսյանի դեմ, ընդունում ու հաստատում են, որ Վազգեն Սարգսյանն այսօր էլ քաղաքական դաշտում կա, որ իր սկսած գործը շարունակվում է ու դեռ այլընտրանք չունի: Նրանք, ովքեր չունեն համապատասխան արժանիքներ, բայց ուզում են կայանալ, առաջինը փորձում են կռվել Վազգեն Սարգսյանի դեմ: Դա արդեն ախտորոշում է»:

Մենք ճշտեցինք ՝այսինքն կարծում եք, Կոմանդոսին ուղղորդե՞լ են՝ Արամ Սարգսյանը պատասխանեց. «Դա ոչ մի նշանակություն չունի, իրականությունը փաստն է` մարդը շատ հարմար տեղավորվել է իր դերում ու պարբերաբար հիշեցնում է իր մասին, երբ ինչ-որ բանի կարիք է ունենում: Դա արդեն ինքնագնահատական է դարձել»:

Հարցազրույցի մանրամասները՝ «Առավոտի» վաղվա համարում:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (14)

Պատասխանել

  1. Լևոն Մելքումյան says:

    Որ Վազգեն Սարգսյանի դերը մեր երկրի, բանակի և հաղթանակների կայացման գործում անհնար է գերագնահատել, կասկած չկա: Բայց որ նա նաև հսկայական դերակատարություն ունի մեր այսօրվա այլանդակ բարքերի կայացման գործում, նույնպես ճշմարտություն է: Եկեք չմեղանչենք ճշմարտության դեմ:

  2. David says:

    Հարգելի Արամ,

    հենց այդ սխալ մտածելակերպը պետք է հանվի մեր մեջից, եթե ինչոր մեկը ինչոր բան է արել հայրենիքի համար, կարող է կամ իրեն իրավունք է պահում այնպես վարվել ժողովուրդի հետ ինչպես ցանկանա։ Դա նման է նրան, որ ընտանիքը կերակրող հայրը ընտանիքի մյուս անդամներին բռնաբարելը իր իրավունքը համարի։
    Նույն մտածելակերպով են շարժվում լիցկաները ու մյուս ավազակները։ Այո Վազգենը ու իր շրջապատի մասան եղան այդ սխալ մտածելակերպի հիմնադիրը, որը մինչև օրս շարունակվում է։

  3. David says:

    և մի բան, մարդ ազգային հերոս է, եթե ինքը միշտ ազգի կողքին է եղել կամ կա։ Ցավոք սրտի Վազգենը այդ հասարակ բանը չհասկացավ ու 1996 թ բանակը հանեց ազգի դեմ ու բացեաբաց արհամարեց համազգային որոշումը՝ ժողովուրդավար մեթոտով իշխանությունը փոխել, որի համար հայ ազգը 1988ից ոտքի էր կանգնել։

    • Sona says:

      Մարդիկ պետք է հասկանան` ամեն մարդու պետք է գնահատել ըստ արժանվույն, հակառակ դեպքում, երբ սկսում ես գերագնահատել, դրանով արժեզրկում ես նրան:Ինչ վերաբերում է Կոմանդոսին, ապա նա ասել է այն, ինչ կա իրականում: Նրա փոխարեն մեկ ուրիշը դա կարող էր ասել, այնպես որ…

  4. David says:

    Այսօրվա իշխանությունները և հատկապես նախագահն պետք է նաև հասկանան, որ իրենց մինչև հիմա արածը վայրկենապես կհավասարվի 0, եթե իրենք հակաժողովրդական են ու ժողովուրդի կամքին են բռնանում։

  5. SVETLANA says:

    Սանձել է ուզում հողմերին այս ՈՂՈՐՄԵԼԻՆ…
    Եղբորդ կատարած թալանի ժամանակ,այդ դղջակը ժողովրդից գողացած փողերով կառուցելու ժամանակ,գողացած միլիոնները Շվեցարական բանկերում լցնելու ժամանակ,հարյուրներով ազատամարտիկներին բանտերում փտացնելու ժամանակ,լավագույն տղաներին դավադրաբար թիկունքից խփելու ժամանակ,հողերը թշնամուն հանձնելու ժամանակ,զրահամեքենայով ՀԱԲ-ի դեմ ելնելու և Վիտիային ու Գեղազնիկին սպանելու ժամանակ,Զրահամեքենայով 96-ին ժողովրդի դեմ ելնելու ժաանակ,երբ հետն էլ հայտարարեց թե«100%-ով ել անցած լինեք,իշխանությունը չենք հանձնելու»,ժողովրդի երեսին էն հղփացած պատասխանը նետելու ժամանակ,թե«սաղ կարգինա,մենք ենք հաղթել,մենք էլ պիտի վայելենք»,բոլոր հերոս հրամանատարներին դավադրաբար ոչնչացնելու ժամանակ,Կիովի Սովխոզցի արգևին ճակատից իր կաբինետում գնդակահարելու և դիակը Կոմայգի նետելու ժամանակ էլ է՞ր եղբայրդ ազգային հերոս:Ախր այդ ամենը նա կատարեց ցինիկաբար բոլորի աչքի և Կոմանդոսի աչքի առաջ:Ո՞նց պիտի փակեք այդքան աչքերը և քերեք ուղեղների հիշողությունը:Իսկ այդպիսի հերոսի կոչումներ,որ իրենք իրենց շնորհեցին,այդպիսի սուտ ու անարժան գեներալների կոչումներ որ նվիրեց իրեն եղբայրդ և իր բորենի թալանչիներին,գռոշի արժեք չունեն ժողովրդի աչքում,իմացիր:Եթե մեկը կար,որ կարող էր և արժանի,կոչվելու սպարապետ,դա հենց Կոմանդոսն էր:Իզուր չէր,որ Արցախի ժողովուրդը նրան հենց Կոմանդոս անունով կոչեց:արդ,ով անձնվիրաբար կռվեց ու հաղթեց պատերազմում,իսկ նրա փառքը որդեգրեց թշնամու դեմ մեկ գնդակ չարձակած եղբայրդ:Կոմանդոսը եթե երբևէ ինչ որ բան ասել է ինչ վոր մեկի թելադրանքով և ասել է ստիպված,դրան դրդողը եղել է հենց քո եղբայրը էլի:Կոմանդոսն այսօր բացահայտում է զուտ ճշմարտությունը,ճշմարտություն,որին հազարավոր վկաներ կան…

  6. Պարոն Արամ Սարգսյան:Ձեր նշած հաղթանակները «հաղթանակ»բերեցին միայն ձեզ ու ձերոնց:Իսկ ժողովրդի մեծամասնությանը՝ ՈՂԲԵՐԳՈՒԹՅՈՒՆ:Դուք նույնպես այդ ողբերգության հեղինակներից մեկն եք:Հանեք մուգ ակնոցները եւ շիտակ նայեք արդյունքի(հաղթանակի)վրա:Ի դեպ՝ այն ,որ ձեզ նշանակեցին վարչապետ կարծում եմ գիտեք,թե ինչու համար:Մանկապարտեզային խաղեր…

  7. «Հանգուցյալի մասին կամ լավը, կամ` ոչինչ»:Ոչ պարոն…մի փորձեք հետ պհել մարդուն ճշմարտությունն ասելուց,եկել է ժամանակը,որ իրերն ու անձերը իրենց անունով կոչվեն:

    • Հովհաննես says:

      «իրերն ու անձերը իրենց անունով կոչվել» կարելի էր երբ որ Վազգենը դեռ կենդանի էր, ու՞ր էր Կոմադոսը այդ ժամանակ: Շատ հետաքրիր է, եթե հետևեք նրա հարցազրույցներին, մինշանակ կնատեք ուղղորդում Բաղրամյան 26-ից

  8. Hayq says:

    Լսեք Սվետլաննա….Անի և էլի բոլոր նրանք, ովքեր չար նախանձով, թույնով, ատելությամբ,
    ,, աբիժնիկի.. մոլուցքով վատ են արտահայտվում Սպարապետի հասցեին….ախր դուք ովքեր եք որ կարծիք հայտնեք, առավել ևս դատեք հերոսներին…անհարմար է…ձեր թույնը ձեր մեջ պահեք….թե չեք կարող, որովհետև կտրաքվեք….Սպարապետը եղել է և կմնա Հայ ժողովրդի սպարապետն ու առասպելը, լեգենդը, հաղթանակը….ու բավակն է աբիժնիկների նման ձեր վատ հային բնորոշ նախանձով ու թույնով անպատասխանատու մեկնաբանություններ գրեք….ԱՄՈԹ ՁԵԶ

  9. Сюзанна says:

    ՎԱԶԳԵՆ ՍԱՐԳՍՅԱՆԸ, ՄԵՐ ԺՈՂՈՎՐԴԻ ՍՊԱՐԱՊԵՏԸ էնքան ՏՂԱՅԱ, որ մինչև հիմա մարդիկ նրա շողքի հետ ապարդյուն պայքար են մղում: Չեք պատկերցնի, թե ինչ մեծ ցավ է պատճառում ինձ այս իրականությունը…Իրոք անբարո արարք է այսքան տարի հետո, շատ լավ իմանալով ժողովրդի մեջ նրա համբավի մասին, ՍՊԱՐԱՊԵՏԻ

  10. Сюзанна says:

    արարքները քննադատելը: Անթերի մարդ չկա, եդ բոլորդ ԼԱԱԱԱԱԱԱԱԱԱԱԱԱԱԱԱԱԱԱԱԱԱԱԱԱԱԱԱԱՎՎՎՎՎՎՎՎՎ հիշեք: Ամոթ է, վերջացրեք: Ինձ համար Վազգեն Սարգսյանը հերոս է, և այդպես էլ մնալու է, ուզում է աշխարհը շուռ գա: Օբյեկտիվ իրականություն արդեն վաղուց է ձևավորվել ու ՍՊԱՐԱՊԵՏԻՆ և նրա արժանիքները նսեմացնելու փորձերն ապարդյուն են:

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031