Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Վլադիմիր Գասպարյանը պաշտոնազրկել է ՃՈ դասակի այն հրամանատարին, ով քաշքշել էր ԳԱԼԱ-ի վարորդին

Օգոստոս 20,2013 18:13

Ինչպես տեղեկացրել ենք, այսօր  Շիրակի մարզի վարչական դատարանում շարունակվելու էր ԳԱԼԱ հեռուստաընկերության լրատվական բաժնի վարորդ Արմեն Պետրոսյանի հայցի քննությունը ընդդեմ ճանապարհային ոստիկանության: Սակայն այսօր հենց դատարանում պարզվեց, որ ՃՈ ավագ տեսուչ, դասակի հրամանատար Մարտին Սարգսյանը, որին հեռուստաընկերության աշխատակիցները մեղադրում են իրենց վարորդի գլխին գործ սարքելու, նրան քաշքշելու մեջ, երկու ամիս է` ազատված է աշխատանքից:

Նա Վլադիմիր Գասպարյանի հրամանով ուղարկվել է կադրերի ռեզերվ: Այսինքն` ոստիկանապետը դասակի հրամանատարին ազատել է ճիշտ  այն ժամանակ, երբ Շիրակի մարզի վարչական դատարանում սկսել են քննել հեռուստաընկերության վարորդի հայցը ընդդեմ ճանապարհային ոստիկանության: ԳԱԼԱ-ի վարորդը պնդում է, որ ինքը մարտի 27-ին որևէ հոծ գիծ չի հատել Գյումրու Սայաթ-Նովա փողոցում, այդ օրը, նշված ժամին քաղաքի այդ հատվածով նույնիսկ չի անցել,  և որ վարչական ակտը, որով ինքը տուգանվում է 5000 դրամով, անհիմն է: Մի՞թե ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը այս պաշտոնյային ազատեց իր պահվածքի համար: ԳԱԼԱ հեռուստաընկերության լրագրող Հերմինե Մկրտչյանը չի բացառում, որ ոստիկանապետը դասակի հրամանատարին ազատել է իրենց  հրապարակումների հիման վրա: Ըստ նրա, փաստն այն է, որ հրամանատարին պաշտոնազրկեցին հենց այն  ժամանակ, երբ իրենց հայցը սկսեցին քննել վարչական դատարանում: «Գուցեև տեղեկացել են, որ մենք ուզում ենք մեկ այլ հայց ներկայացնել դասակի հրամանատարի դեմ` մեր վարորդին քաշքշելու համա՞ր: Իրենք ասում էին` չենք քաշքշել, հերքում էին սկզբնական շրջանում, բայց մենք  կադրերն ունենք», ասաց ԳԱԼԱ-ի լրագրողը:

Aravot.am-ի հետ զրույցում ոստիկանության լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը տեղեկացրեց, որ ոստիկանությունում կադրային փոփոխություններ են տեղի ունենում, և ՃՈ դասակի հրամանատարը ազատվել է այդ համատեքստում:

 

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Gaya says:

    Բայց մի բան ասեմ, ԳԱԼԱՆ իրան շատ արտոնված ա պահում նաև Երևանում, ինչու./, ինչի հիման վրա,ինքն ով ա, մի լրատվամիջոց, բոլորի նման, ու հաստատ ոչնչով չտարբերվող մնացածներից:Դրա համար, կարար նման բան լինել գյումրիում, կարա լինի վաղը նաև Երևանում

    • Zatik says:

      Վայ ինչ ճիշտ եք բնութագրել, Գալան ինքը մի էժանագին կանալ, ամեն մարդ իրեն թույլ չի տալիս դիտելու այն, բա աշխատողները……….. մեկը մյուսից զանազան ու զարմանազան, բա դրանց տնորենը…..պա~հ,պա~հ,պա~հ

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031