Լրահոս
Օրվա լրահոսը

Մենուա Հարությունյանը ընկերների հետ ակտիվիստների է ծեծել

Օգոստոս 13,2013 21:47

Այսօր կեսօրից հետո Ամիրյան փողոցում slaq.am լրատվական կայքի տնօրեն Մենուա Հարությունյանի եւ «Վճարում ենք 100 դրամ» նախաձեռնության երեք ակտիվիստների միջեւ ծեծկռտուք է եղել:

Միջադեպի մասնակից, ակտիվիստ Հովհաննես Ղազարյանը Aravot.am- ին պատմեց, որ ծեծկռտուքը սկսվել է իր արտահայտության պատճառով.

«Ընկերներով քայլում էինք,  պատահաբար տեսանք Մենուային: Ես բարձրաձայն ասացի՝ էս Մենուան ինչ կովի տղա ա, դրանից հետո  վիճաբանություն սկսվեց: Մենուա Հարությունյանն ու  իր ընկերները՝ մոտ 12 հոգի, հարձակվեցին մեզ վրա ու սկսեցին ոտքով հարվածել»,- պատմեց ակտիվիստը: Նրա ընկերներից Արծրուն Գեւորգյանը, որը միջամտել է, որ վիճաբանությունը հարթի, նույնպես ընկել է ծեծկռտուքի մեջ:

Ակտիվիստի խոսքերով,  դեպքի վայր են ժամանել ոստիկանները և բոլորին  ոստիկանական բաժանմունք տարել. «Մենուա Հարությունյանը ոստիկանական բաժանմունքում հայտարարեց, թե ես սեռական բնույթի հայհոյանք եմ հասցրել իրեն: Վերջնական պարզաբանումներից հետո ոստիկանները ինձ առաջարկեցին բողոք ներկայացնել դատարան մարմնական վնասվածքներ հասցնելու և վիրավորելու համար, բայց ես հրաժարվեցի, այսինքն` դուրս եկավ, որ ես ոչ մի սխալ բան չեմ արել: Մենուա Հարությունյանը նույնպես հրաժարվել է բողոք գրելուց»:

Ոստիկանության կենտրոնի բաժանմունքից դեպքի մասնակիցներին ազատ են արձակել երկու ժամ հետո: Հովհաննես Ղազարյանի պատմելով, իրենցից ոչ ոք լուրջ վնասվածք չի ստացել:

 

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (5)

Պատասխանել

  1. ՀՀ քաղաքացի says:

    Փաստորեն սկզբում ակտիվիստը չի սխալվել, ակտիվիստը ճիշտ է ասել…..

  2. Gurgen says:

    Փաստորեն ոստիկանները ընդունել են, որ էդ մարդը միանգամայն ճիշտ բան ա ասել

  3. ani says:

    Երևի մինչև 16 տարեկաններ են այնտեղ եղել, դրա համար ակտիվիստն այդքան փափուկ է արտահայտվել

  4. ՀՀ քաղաքացի says:

    Իսկ երբ Սուրիկ Խաչատրյանը Սյունիքի մարզպետ օրերին ծեծում էր գործարար, Մենուայի հորաքույր Սիլվա Համբարձումյանին` ուր էին «Մենուան եւ իր ջոկատը»….Անգամ ձեւի համար ՀՀԿ-ական Մենուան ՀՀԿ-ում չփորձեց քննարկել ՀՀԿ-ական Սուրիկ Խաչատրյանի հարցը….

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031