Լրահոս
Օրվա լրահոսը

16-ամյա ծրագրավորողը պատրաստում է Երևանի հասարակական տրասնպորտի էլեկտրոնային ուղեցույցը

Օգոստոս 04,2013 14:51

Մի փոքր էլ  համբերություն և ստիպված չենք լինի երթուղայինների անցանոթ համարները և մնացած մանրամասները հարցուփորձ անել բարեկամներից կամ կանգառներում՝ մեր կողքին կանգնած պատահական անցորդներից: Շատ շուտով Երևան քաղաքի հասարակական տրասնպորտի էլեկտրոնային ուղեցույցը թարմացված տարբերակով կկարողանանք փնտրել այս կայքում՝ marshrutinfo.do.am:  Որքան էլ անհավանական թվա, բայց գաղափարը վերջնական կյանքի կոչելու միտքը՝ 16- ամյա Արթուր Տեր-Գրիգորյանինն է: Նա նշում է՝ դեռ տարիներ առաջ նմանատիպ մի կայք՝ marshrut.info-ն գործում էր, բայց վերջին շրջանում եթուղայինների համարների փոփոխության պատճառով այլեւս չի գործում:

«Տրանսպորտն այսօր ինձ ամենաշատ հուզող հարցերից է, ինձ համար երևի ամենակարևոր և առաջնային խնդիրներից է, որովհետև ավտոմեքենայով կամ տաքսիով ամեն օր չէ, որ հնարավորություն ունեմ տեղափոխվելու,- ասում է պատանի ծրագրավորողը,- իսկ երթուղայինը «նախկին» ժամանակներս ամենահարմարն է: Ինչո՞ւ նախկին, այլ ոչ թե՝ վերջի՞ն. որովհետև բոլորս էլ գիտենք, որ այս պահին զարգանում է «ԱնվճարՄեքենա – FreeCar» հասկացողությունը»,- ասում է Արթուրը:

Ըստ հեղինակի՝ եթե կայքում գրենք, օրինակ՝ «1 երթուղային», «58 ավտ» կամ «10 տ» (տառն անպայման է որոնման ճշտության համար, սակայն կբավարարի նույնիսկ մեկը) միանգամից կստանանք ամբողջ տեղեկատվությունը տվյալ երթուղու մասին: Նույն կարգն է ուղեգծի փողոցով փնտրելու դեպքում, բայց ամբողջական անվանումը՝ գրելու ընթացքում  կստանանք հուշում-շարունակությունը, որն էլ ավելի կհեշտացնի  որոնումը:
Մի կարեւոր դիտակում է անում ծրագրավորողը. «Կայքի տեղեկությունների ճշտության համար ես դեռ պատասխանատու չեմ, նստելիս հարցրեք: Տվյալները մեկ տարվա հնության են, նախնական: Հաջող ընթացքի դեպքում քայքի պատրաստամ աշխատանքները կավարտեմ մինչև ամառվա վերջ, հակառակ դեպքում պետք է որ մինչև տարեվերջ հասցնեմ: Տվյալների ճշտումն այս պահին էլ է իրականացվում, բայց հաստատ ժամկետ չկա»:

Ծրագրավորողն ասում է՝ կայքի պատրաստ լինելու արագությունը կախված է քաղաքում զարգացող իրադարձություններից և աջակիցների լինել-չլինելու քանակից: «Բոլոր այն մարդիկ, ովքեր կցանկանան աջակից լինել կայքի կամ տվյալների կարգաբերման գործում թող կապվեն ինձ հետ»,- ասում է նա:
Արթուրը պատմում է, որ կայքն ստեղծելու գաղափարն առաջացավ այն ժամանակ, երբ դրա հին տարբերակի հեղինակի հետ քննարկելուց հետո պարզեց, որ դա արդեն արդի և աշխատունակ չէ և կարիք կա  նորն ու ավելի հեշտը  ստեղծելու:

Երթուղայինների բազան համակարգելը այնքան էլ կատակ բան չէ, այն հարցին, թե շատ աշխատանք է պահանջում վերջնական արդյունքի հասնելու համար, Արթուրը պատասխանում է.

«Քանի որ երթուղայինների բազան 2012 թվականի մարտ ամսվա մեջ Երևանի քաղաքապետարանի կողմից ընդունված նոր «Երթուղային ցանց»-ն է, որն էլ տեղադրված էր կայքում ASCII և ոչ UNICODE տարբերակով՝ այլ .pdf ֆայլի տեսքով, այդ պատճառով ձեր ասածը ճիշտ է: Կասեմ, որ ամեն մի երթուղին մշակվել է հատ առ հատ, մոտ կես տարվա ոչ շատ ակտիվ աշխատանքի ընթացքում: Ոչ շատ ակտիվ, որովհետև այլ նախագծերի վրա էլ եմ աշխատում. այս պահին աշխատում եմ տարատեսակ կայքերի ու ծրագրերի հայաֆիկացմամբ»: Արթուրը գիտակցում է՝ կայքը  վերջնական տեսքի բերելու համար դեռ շատ բան ունի սովորելու, բայց տարբեր մարդկանցից և կենտրոններից օգնության առաջարկներ ստանալով՝ ոգևորվում է, ձգտում ավելի շուտ ավարտել: «Իսկ համակարգելու համար՝ ասեմ, որ գոնե «Ալֆա» տարբերակի բերելուց հետո կփորձեմ ճիշտ երթուղիները հենց վարորդներից ճշտել՝ հարցնելով կանգառներում կամ հնարավոր միջոցներ ունենալու դեպքում՝ վերջնակետից վերջնակետ կգնամ և կփորձեմ հատ առ հատ ճշտումներ անել»,-ասում է Արթուրը:

Օվսաննա Սիմոնյան

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031