Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀ ԱԳՆ-ի արձագանքը թուրք հովվի սպանության առիթով․ «Նմանատիպ դեպքերն ապագայում չեն կրկնվի»

Օգոստոս 02,2013 18:21

ՀՀ Արտաքին գործերի նախարարության  ֆեյսբուքյան էջում քիչ առաջ տեղադրվել է հետեւյալ հաղորդագրությունը․ «Օգոստոսի 1-ին ՀՀ արտգործնախարարությունը հայտագրով դիմել է թուրքական կողմին, որտեղ ցավ է արտահայտվել դեպքի կապակցությամբ, և հույս հայտնվել, որ նմանատիպ դեպքերն ապագայում չեն կրկնվի»:

Տեղեկացնենք, որ երեկ «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»–ը, հղում կատարելով Հայաստանում ՌԴ Անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ վարչության մամլո քարտուղար Սերգեյ Գրեչինին, հայտնում էր, որ թուրք հովիվը, ով հուլիսի 31-ին ապօրինաբար հատել էլ հայ–թուրքական սահմանը, կրակ է արձակել ռուս սահմանապահների ուղղությամբ՝ փորձելով թափանցել Հայաստանի Հանրապետության տարածք: Սահմանապահները ստիպված են եղել կրակ արձակել նրա ուղղությամբ: Ինչպես արդեն տեղեկացրել էինք, 35-ամյա Մուսթաֆա Ուլքերը վիրավորվել է, ավելի ուշ՝ մահացել:

Հայաստանում ՌԴ Անվտանգության դաշնային ծառայության (ФСБ) սահմանային կառավարումը հետաքննություն է վարում Հայաստանի և Թուրքիայի սահմանին տեղի ունեցած միջադեպի առնչությամբ, ասել էր Սերգեյ Գրեչինը:

«Aravot.am»-ը այսօր ավելի վաղ տեղեկացրել էր, որ Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն դիվանագիտական նոտա է հղել Երևանին` սահմանախախտ հովվին սպանելու համար` հայերին դատապարտելով «անհավասարաչափ ուժ» կիրառելու մեջ: Այս մասին հայտնել է «Հյուրիեթ» թերթը:

Փաստաթղթում բացատրվում է, թե ինչպես և ինչու է Թուրքիայի քաղաքացին ապօրինի հատել հայ-թուրքական սահմանը և պահանջվում է բացատրել, թե ինչու է «անհամաչափ ուժ» կիրառվել նրան սպանելու համար: Փաստաթուղթն ուղարկվել է Վրաստանում Թուրքիայի դեսպանատան միջոցով: 35-ամյա Մուստաֆա Ուլքերը, ոչխարների հոտի հետևից գնալով, օգոստոսի 1-ին հատել էր հայ-թուրքական սահմանը Կարսի կողմից: Սահմանապահները կրակ էին բացել նրա վրա ու սպանել: Հայաստանի սահմանի այդ հատվածը հսկում են ռուսները:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031