«Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանն իր վերջին ասուլիսում առաջարկ էր արել բոլոր քաղաքական ուժերին, ում հուզում է երկրի ապագան, որ մինչեւ սեպտեմբերի 21-ը համազգային կլոր սեղան հրավիրեն:
«Րաֆֆի Հովհաննիսյանն ընդունա՞կ է ընդհանրապես որեւէ մեկի հետ նստել, հարց քննարկել՝ Պուտինից բացի: Նա Պուտինից բացի որեւէ մեկի հետ հարց քննարկե՞լ է երբեւէ»,- Aravot.am-ի հետ զրույցում ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանն այսպես արձագանքեց, երբ նրանից հետաքրքրվեցինք՝ մասնակցելո՞ւ է այդ համազգային կլոր սեղանին:
Պարույր Հայրիկյանը հեգնեց. «Դուք հիշո՞ւմ եք որեւէ դեպք, որ Րաֆֆի Հովհաննիսյանը մեկի հետ նստած, հարց քննարկած լինի»:
Մեր դիտարկմանը, որ նրա վերջին աղմկահարույց հանդիպումը Սերժ Սարգսյանի հետ է եղել՝ Պարույր Հայրիկյանը հակադարձեց. «Բայց հարց քննարկե՞լ է: Հանդիպել է՝ իրեն ցույց տալու համար: Ինքը հարց քննարկելու ընդունակ չի: Եթե հարց քննարկելու ընդունակ լիներ, ես փայլուն առաջարկ էի արել նախագահական ընտրությունների ժամանակ միասնական թիմով հաղթելու: Իհարկե, դա գործեց այն մասով, որ ես խփվեցի, իմ ձայներն էլ գնաց իրեն: Բայց Պուտինի անուն տվողը եւ ոչ միայն Պուտինի, նույնիսկ Օբամայի անուն տվողը, որեւէ օտար երկրի ղեկավարի անուն տվողը Հայաստանի ներքին հարցերում միանգամից ինձ համար զրոյանում է»:
Կարդացեք նաև
Հետո Պարույր Հայրիկյանը սկսեց ծաղրել, թե «Ստոպիկը չի՞ դրա օգնականը, որը համարձակվեց ասել, որ Հայրիկյանի վրա չեն էլ կրակել»:
Մեր դիտարկմանը, որ Րաֆֆի Հովհաննիսյանը Պուտինի անունը լավ դիտանկյունից չի հնչեցրել, նա ասել է, որ մի խառնվի մեր գործերին՝ Հայրիկյանը չհամաձայնեց. «Դե հիմա այդպես կարող են ասել: Լավից չի տվել: Վատի՞ց է տվել: Ասում էր՝ գնամ արդարություն բերեմ Պուտինից ու գնում է հաջորդ օրը Ռուսաստան»:
Մեր հարցին՝ եթե համազգային այդ կլոր սեղանին բովանդակային քննարկում լիներ, չէի՞ք մասնակցի՝ Պարույր Հայրիկյանը պատասխանեց. «Բովանդակային՝ իհարկե, բայց ինքը անցած ճանապարհին ցույց չի տվել, որ խորհրդակցելու, լսելու կամ ինչ-որ բանում հայտարարի գալու ընդունակություն ունի: Չեմ հիշում այդպիսի դեպք: Երբ այն ժամանակ ասում էինք Սահմանադիր ժողով, ինքը Լեւոնի հետ մեր դեմ էր: Ասում էինք՝ Արցախի ճանաչում, ինքը Լեւոնի հետ մեր դեմ էր: Ասում էինք՝ էս սահմաններով Հայաստանը չի կարելի գրանցել ՄԱԿ-ում, ինքը մեր դեմ էր ու այդպես էլ գրանցվեց: Հետո հիմա եկել ասում է Սահմանադիր ժողով՝ 20 տարի հետո: Տղա ջան, գոնե պարկեշտությունն ունեցիր, ասա այն, ինչ 1919-ին դաշնակցականներն էին ասում, հետո 76. թ-ից՝ ԱՄԿ-ն, հետո 80-ականներից՝ ԱԻՄ-ը, որ մենք գտնում ենք՝ դա ճիշտ է: Կամ Արցախի ճանաչման մասին՝ եթե դու Արցախը չես գրանցել 91-ին ՄԱԿ-ում, Արցախի տարածքը մնացել է անորոշության մեջ, այն ժամանակ դու պարտավոր էիր ասել՝ մենք մեզ անկախ ենք ճանաչում մեր սահմաններով, իսկ Արցախի համար անկախություն ենք պահանջում: Ճանաչել նրա անկախությունը: Այն ժամանակ չես արել դա ի պաշտոնե, հիմա եկել ես ձեւեր ես թափում»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ
ԴԱՌԸ ՃՇՄԱՐՏՈՒԹՅՈՒՆ
խոսքս վերաբերվում է Հայրիկյանի ասածներին,ինչետ ենք կորցրել Րաֆֆու անհեռատեսության պատճառով
Հայրիկյան,դու արկածախդիր մարդ ես, ես ականատես եմ եղել քո “քաջագործության” դրսևորմանը ԱՄՆ֊ի Կալիֆորնիայի նահանգի Մոնտեբելլո քաղաքում Եղեռնի հուշարձանի մոտ Ապրիլի 24֊ին հիշատակի արարողության ժամանակ, դա 1990 թ․ էր, չհարգելով սքո արարողակարգի նորմերը դու Հայաստանից գնացած մի խումբ մարդկանցից պահանջեցիր հեռացնել տարածքից սովետական Հայաստանի դրոշակը, արդյունքում քեզ ծեծեցին, և որոշ մարդիկ ամոթից հեռացան այդ տեղից, ես էլ հեռացա, հետո իմացա որ, վերջում ելույթ է ունեցել Զորի Բալայանը,հիմա էլ նույն ձևով շարունակում ես անտեղի վիրավորել մարդկանց, պառակտություն սերմանել։
Հայրիկյանը սնապարծության, դատարկաբանության և ակնհայտ հիմարության քայլող սիմվոլ է:
Նա մեղք է, – մի՞թե կարելի է այդքան կուրորեն սիրել սեփական անձը:
“”Իհարկե, դա գործեց այն մասով, որ ես խփվեցի, իմ ձայներն էլ գնաց իրեն: “”
Երբ Հայրիկյանի դեմ ահաբեկելու փորձ եղավ, Հայաստանի բնակչության մի ստվար զանգված միաբերան ափսոսանք հայտնեցին, “Թուուու արա, մենք էլ ուզում էինք Հայրիկյանին ընտրեինք, որ վերջապես ԻՆՔՆՈՐՈՇՈՒՄ բառը դարձնենինք համահայկական սեփականություն, բայց հիմա ստիպված պիտի Րաֆֆիին ընտրենք ու բառն էլ մնա Հայրիկյանի սեփական գլխում”: Իրոք որ, ուրիշ ավելի ամբարտավան, ինքն իրեն մինչև ականջների ծերը սիրահարված անձ դժվար է գտնել:
Հայրիկյան դու հլը սա՞ղ ես ՃՃՃ
ինչի ուսը քերծվելուց մարդ ա մեռնում? ուրիշներն իրենց մեքենաներն են ԱՊՊԱ անում, դա ուսն էր արել – 20մլն փող տվին……….
if you listen Paruir Hayrikyan’s and Zori Balayan’s phone conversation lately posted in YouTube you will learn how DILETANT “politician” is this guy (Paruir Hayrikyan). I can’t even trust his past that hi is recording in every chance. հիվնդագին գլուխգովան u ամբարտավան.
Պրն Հայրիկյան- քաղաքական մաղձը դեռ ոչ մի քաղ.գործչի չի օգնել: ՎԵՐ ԿԱՑԵՔ ու ինքներդ սկսեք ԳՈՐԾ անել. համոզված եղեք,որ աննկատ չի մնա:
Իսկ Ս.Սաֆարյանը բավականին լավ քաղ. գործիչ է: Լավ կլինի ձեր սլաքները ուղեք ԱԺ-ի հաստավիզ,մականունավոր,կերած-խմած,հանքատեր-կազինոատեր «պատգամավորներին»:
Զեզ առողջություն:
Ինչպե՞ս կարելի է Մայրիկյանին մեր դեմ ուղղել: Չէ՞ որ մենք ենք նրան կերակրում, հովանավորոււմ, հետո էլ քսի տալիս զանազան գործիչների դեմ:
դու ոչ մի ընտրության ժամանակ 5%ից ավել չես հավաքել.այս անգամ էլ նույնը պետք է լիներ, ինչու էիր այդպես վստահ, որ դու պիտի ձայներ հավաքեիր, դեռ մի հատ էլ մահափորձ են անում, որ ինչ անեն?. ինքնասիրահարված մարդ.
Ի՞նչ եք աղմկում պարոնայք, դուք էստեղ քաղաքական գործիչ ո’նց եք տեսնում: Մեր ազգը լրիվ ապացուցեց էս վերջին քսան տարում, որ ոչ միայն պետություն կառուցելը իր խելքի բանը չի, այլև որ մենք իրականում մտավորականություն չունենք, այսինքն մտածող մարդիկ: Հետո որ մենք վախկոտ ազգ ենք, անընդունակ իրերն իրենց անուններով կոչելու: Մինչև հիմա քաջություն չունենք ասելու, որ, այսպես կոչված, անկախականները, իրենց քաղաքականությամբ շառաչյուն ֆիասկո են կրել: Էդ Հայրիկյանները, ԼՏՊ-ները, Զորի բալայանները չեն հասկացել առ այսօր, որ ցանկացած պետության հիմքը կազմում է նյութական արտադրությունը, որ էդ դեմոկրատիան լոկ բառ է, միամիտներին էշացնելու համար, ո՞րն ասես: Հլա նայեք Վարդենիկ գյուղի փաստագրական կլիպը. գյուղը դատարկվել է, մարդ չկա, իսկ գյուղապետը առանց խղճի խայթի ասում է, որ իր մոտ ընդհակառակը, «դրական տեղաշարժեր են տեղի ունենում»: Ակամա հիշում ես էն սովետի վախտի կինոն. О бедном гусаре… ” Мерзляев служил не за страх и не за совесть, поскольку у него не было ни того, ни другого…” Հարկադրական պատերազմն ու երկրաշարժն էլ լավ պատրվակն եր էին երկիրը թալանելու ու գրպանը դնելու: Պատերազմն էլ Էլչիբեյի էշերին մտրակով քշելն էր: Էդ գործն էլ մի քանի հոգի են արել, ոչ թե Սյունիքի մարզպետի նմանները: