Լրահոս
Օրվա լրահոսը

«Չենք օգտագործում թմրանյութեր, մաքսիմում կարող ենք ծխել». Հրապարակվեց նստացույցի վարքականոնը

Հուլիս 26,2013 22:36

«Չենք վճարելու 150 դրամ» շարժման ակտիվիստները Երեւանի քաղաքապետարանի դիմաց այսօր մինչեւ ուշ երեկոյան շարունակել են իրենց նստացույցը՝ պահանջելով «Տարոն Մարգարյանին եւ տրանսպորտի թանկացման մյուս պատասխանատուներին պատասխանատվության ենթարկել»:

IMG_0189

Որպեսզի խնդիրներ չունենան ոստիկանների հետ՝ ակտիվիստները նստացույցի ընթացքում հրապարակեցին նստացույցի իրենց վարքային նորմերը՝ հորդորելով բոլոր մասնակիցներին հետեւել դրանց. «Տարածքը պահում ենք մաքուր, աղբը թափում ենք հատկացված տեղերում: Չենք տրվում սադրանքներին, մեզ պահում ենք զուսպ, կարգապահ, ժպտում ենք, հարգալից ենք միմյանց եւ բոլորի հանդեպ: Բանավեճերի, խոսակցությունների չենք բռնվում ոստիկանության ներկայացուցիչների հետ: Շփումը կատարվում է միմիայն նրանց կողմից օրինական պահանջ ներկայացնելու դեպքում: Ոստիկանության հետ կապված հարցերի դեպքում միմյանց հետ որոշում ենք՝ ով է բանակցելու նրանց հետ: Չենք վիճում, չենք կոպտում ոստիկաններին, խոսում ենք նրանց հետ հարգալից՝ դիմելով՝ «պարոն ոստիկան» արտահայտությամբ… չենք օգտագործում թմրանյութեր, ոգելից խմիչքներ, մաքսիմում կարող ենք ծխել»:

IMG_0184

Ակտիվիստ Ռուզան Գրիգորյանը Aravot.am-ին ասաց, որ իրենց համար հիմա կարեւորը պատասխանատվության ինստիտուտ Հայաստանում հիմնելն է. «Որ կարողանանք նախադեպեր ստեղծել, որ այն պաշտոնյաները,  որոնք իրավախախտումներ են անում, իրենց պաշտոնին ոչ պատշաճ ձեւով են իրենց պահում,  նման պաշտոնյաները պետք է պատասխան տան:  Մասնավորապես հիմա պահանջում ենք քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետի, Երեւան Տրանս ընկերության տնօրենի հրաժարականները»:

IMG_0188

Նրա խոսքերով, չպետք է բավարարվել նաեւ տրանսպորտի սակագնի բարձրացման որոշումը կասեցնելու քաղաքապետի որոշմամբ եւ պետք է հասնել նրան, որ ոչ թե որոշումը կասեցվի, այլ այն չեղյալ համարվի. «Պետք է հասկանալ բոլոր այն իրավական ու տնտեսական հիմքերը, որոնց հիման վրա այս որոշումը կայացվել է, ուժի մեջ է մտել, այնուհետեւ կասեցվել է: Ինչի՞ հիման վրա են որոշումներ կայացվում՝ կամայակա՞ն, ինչ-որ մեկի մասնավոր շահից, թե՞ օրենքից ելնելով, պետք է պարզենք»:

 

Մանրամասները՝ շուտով տեսանյութում:

 

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Խաչատուր Մարոզյան says:

    Պայքարը գիտակից և քաղաքակիրթ բնույթ է կրում: Կարելի է ասել մոտ է հաղթանակը, մոտ են այն հաղթանակները, որոնց մեր ժողովուրդը երկար է սպասել:
    Ես հպարտանում եմ ձեզանով սիրելի երիտասարդներ:

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031