Լրահոս
Օրվա լրահոսը

«Դուռը փակ է. Սողոմոնյանն էլ այլ գործերով է գնացել». Անահիտ Բախշյանը փակ դռների առաջ

Հուլիս 25,2013 20:54

Այսօր Երևանի ավագանու «Բարև Երևան» խմբակցության ղեկավար Անահիտ Բախշյանն այցելեց թ.1 մանկապարտեզ՝ շենքի վիճակին ծանոթանալու համար, որը երեխաների համար փակ է արդեն 3 տարի, սակայն հանդիպեց փակ դարպասների:

Фото1433

2011 թվականին տիկին Բախշյանը մանկապարտեզի փակ լինելու վերաբերյալ նամակ էր ուղղել նախկին քաղաքապետ Կարեն Կարապետյանին, ով վերջինիս պատասխանել է, որ շենքը ենթակա է նորոգման, անգամ հնարավոր է հիմնովին քանդել եւ նորից կառուցել. «Խնդիրն ուսումնասիրվում է, դրված է նույն տեղում նախադպրոցական շենք կառուցելու հարցը, որի մասին Ձեզ կտեղեկացնենք»,-ասվել էր Կարապետյանի պատասխան նամակում, սակայն ոչինչ էլ չէր տեղեկացվել, քանի որ ոչինչ  չէր փոխվել: Տիկին Բախշյանն արդեն 5-րդ նամակն է գրել գործող քաղաքապետին եւ ստացել նույն պատասխանը. «Եվս մեկ նամակ գրեցի քաղաքապետին, որպեսզի թույլատրեն, որ այցելեմ, շրջեմ եւ իմ աչքով տեսնեմ, թե ինչ վիճակում է գտնվում շենքը եւ այս հարցով որևէ առարկություն չեղավ»,-ասաց Բախշյանը, հավելելով, որ Հանրակրթության վարչության պետ Գայանե Սողոմոնյանի հետ գալով որոշակի համաձայնության, այսօր պետք է լինեին միասին նույն տարածքում, վերջինս էլ իր հերթին պայմանավորվել էր Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Արա Սադոյանի հետ, որպեսզի բացվեր մանկապարտեզի դուռը.«Ոչ դուռն են բացել, ոչ էլ.  տիկին Սողոմոնյանն էլ այլ հարցերով է գնացել»,-ասաց Բախշյանը:

Վերջինիս փոխանցմամբ` մանկապարտեզն ունի տնօրեն, որը հույս է տալիս, որ շենքն ամբողջովին չեն սեփականացրել.«Տնօրենը ստանում է աշխատավարձի մի ինչ-որ մասը, ունի նաեւ ցերեկային եւ գիշերային պահակ, բայց ինչպես տեսնում ենք, ցերեկային պահակը եւս չկա, բացակայում է: Իսկապես հետաքրքիր էր իմանալ, արդյոք շենքը ենթակա չէ վերանորոգման եւ շահագործման, թե շենքը պարզապես կենտրոնական հատվածում է եւ ցանկություն կա սեփականացնելու եւ այլ գործառույթի ծառայեցնելու»,-ընդգծեց նա, նշելով, որ մանկապարտեզներում երեխաների քանակը շատ է, որի արդյունքում հրահանգվել է վարիչներին նոր երեխա չընդունել, իսկ գոյացած հերթն էլ այնքան շատ է, որ այդ երեխաները կհասցնեն դպրոցն ավարտել:

Բախշյանը նշեց նաեւ, որ ըստ շրջանառվող լուրերի, այս մանկապարտեզը սեփականացնելու ցանկություն ունի Տրանսպորտի եւ կապի նախարար Գագիկ Բեգլարյանը եւ.«Սա շատ լավ առիթ էր, որ գային, դռները բացեին եւ մենք էլ տեսնեինք, որ ոչ ոք չի սեփականացրել»:

 

Քրիստինա ՄԻՐԶՈՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031