Լրահոս
Օրվա լրահոսը

Գալուստ Սահակյան. «150 դրամը թանկ չէ, Ֆրանսիայում 1.5 եվրո է»

Հուլիս 25,2013 14:32

Տրանսպորտը տնտեսության ամենակարեւոր մասերից է, գծատերերի ոլորտ չէ, ինչպես ներկայացվում է հասարակությանը: Բնական եմ համարում, որ իհարկե, ինչքան ցածր սակագին լինի, այնքան ավելի հաճելի կլինի մեր հասարակության համար»,- այսօր «Ֆորում» ակումբում երթուղայինների ուղեվարձի թանկացումն այսպես մեկնաբանեց ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը:

Նա մեղադրեց ակցիայի կողքին կանգնած քաղաքական ուժերին՝ ասելով, որ փորձում են սիրաշահել ժողովրդին, մինչդեռ պետք էր սիրել ժողովրդին, ոչ թե սիրաշահել:

Նա ընդգծեց, որ սոցիալական խումբ կա, որի համար սակագինը մատչելի չէ, կառավարությունը պետք է միջամտի եւ սոցիալական ծրագրեր մշակի. «Պետք է կառավարությունն առաջիկայում օրենսդրական նախաձեռնությամբ հանդես գա եւ ոլորտը մի փոքր մանրամասնի: Խնդիրը ոչ թե նա է, որ 150 դրամը թանկ է, Եվրոպայում, օրինակ՝ Ֆրանսիայում 1.5 եվրո է»:

Սա լսելուն պես լրագրողները միաբերան բացականչեցին՝ բա այստեղի ու այնտեղի աշխատավարձե՜րը:

Հարցին՝ ո՞վ է պատասխանատվություն կրելու նրա համար, որ ուղեվարձի թանկացման հարցը հանրային քննարկման չի դրվել՝ նա պատասխանեց. «Ես չգիտեմ լիազորված մարմինները ինչ կորոշեն, բայց ես գտնում եմ, որ ուղեվարձի գինը չպետք է իջեցնեն, որովհետեւ քաղաքը կմնա առանց տրանսպորտի»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (13)

Պատասխանել

  1. Մհեր says:

    Հետաքրքիր է գալուստ սահակյանը կհամաձայնվի որ սակագինը մնա 150դրամ , բայց գծերը ամբողջությամբ սպասարկի քաղաքապետարանը և էտ տզրուկների ինստիտուտը վերանա:

  2. Արամ ԶԱՔԱՐՅԱՆ says:

    Առաջին անգամը չէ, որ Գալուստ Սահակյանը աշխարհացունց մտքեր է հայտնում: Փորձը վկայում է, որ Գալուստ Սահակյանի ասածը…. Օրինակ եթե ուղեւարձը նորից դառնա 100 դրամ Գալուստ Սահակյանը կասի` հանուն մարդկանց… մնա 150 կասի` բա տրանսպորտ չունենանք??? Մի խոսքով… չափման այլ գործոն վերցրեք, ոչ թե Գալուստ Սահակյանի ասածը.Ահա ապացույց….https://www.armtown.com/news/am/arv/20090919/69325/… Առավոտի նյութն է…

  3. Վարազ Սյունի (Ամստերդամ) says:

    Բայց Եվրոպայում մինիմում աշխատավարձն էլ շատ ավելի բարձր է: Ուստի «նժդեհական» այս ՀՀԿ-ականի ասածը անհիմն է:

  4. Arthur says:

    Հարգելիներս առանց այդ էլ ժողովրդի վիճակը լավ չի: Գոնե էս ցինիկի ասածները մի գրեք, որ ավելի չվատանան:

  5. Հրանուշ Խառատյան says:

    Եվրոպացի պարոն Սահակյանին պետք է հիշեցնել, թե ինչքան էժան է եվրոպաներում, օրինակ, սովորական ավտոմեքենան…չնայած ինքը վստահաբար գիտի… Բայց եվրոպաներին հղում անելը սովորական է՝ երբ ուզում են արդարացնել պարզագույն թալանչիությունը, իսկ, օրինակ, պարոն Վովա Գասպարյանը եվրոպաներին հղում է անում՝ ասելու, թե իրենք շատ լավ գիտեն ՛՛եվրոպական դատական համակարգը՛՛՝ նկատի ունենալով անօրնականությունը… Օ, չկասկածեք, վատն է, շատ վատն է, Հայաստանի առաջ գունատվում են… Հայաստանի դատական օրինականությունից գունատված եվրոպացիները ինչպես կարող են կշտամբել Հայաստանի իրենց գերօրինական կոլեգաներին? Առաջարկում եմ, որ մեր բարձրաստիճան այրերը կամ իրենք պատրաստեն մի սանդղակ՝ թե որ դեպքերում ինչ ձևով պետք է եվրոպաներին հղում անեն իրենք, և որ դեպքերում՝ ՀՀ բնակչությունը, և ինչ չափանիշներով… Օրինակ՝ Գ.Սահակյանը երբ պետք է՝ կհղի էժան ու թանկ ապրանքներն ու խառայությունները, այլ դեպքերում՝ պատգամավորների գործուղման գները, երրորդ դեպքում՝ պատոնյաների աշխատավարձերը… Բայց ոչ մի դեպքում, Աստված մի արասցե, վարձու աշխատողների իրավունքներն ու աշխատավարձերը… ԵՎրոպական շուկան հարմարվում է շուկայական տրամաբանությանը, և գներն էլ սահմանվում են ինքնարժեքով, մրցակցությամբ ու գնողունակությամբ… հիմա մենք որ սկզբունքը պետք է ընտրենք և որ դեպքերի համար՝ գուցե Գ.Սահակյանը գիտի? Խնդրենք մեզ էլ բացատրի: ԵՎրոպայում գները բարձր են՝ լավ է, եվրոպայում գները ցածր են՝ դարձյալ լավ է, եվրոպայում միասեռականների համար լավ է, մենք դրա հետ գործ չունենք, Աստված հեռու պահի մեզ Եվրոպայից… Եվրոպական մեքենաների մեծ մասը օգտագործում են էժան դիզվառելիք, Հայաստանում՝ Աստված չանի, բա ինչ անեն բենզին ներկրողները?… ԵՎրոպացիներն այդքան հարուստ չեն՝ այդքան թանկ ապրելու համար… Թանկ ապրելու համար Հայաստանն է հարուստ… այսինքն՝ Գալուստ Սահակյանը: եվ պետական այրերը… իրենց արշինով են չափում… ձեթը, կարագը, շաքարավազը… Պարոն Սահակյան, վրոպայում հաց գնողը գիտի հացի կշիռը, Դուք գիտեք, որ Հայաստանում հացը հատով է, ոչ թե կշռով, հատն էլ՝ մինչև երկու հարյուր գրամ… Արժեքն արդեն չգիտեմ: Հատինը՝ այո, կիլոյինը՝ ոչ… Քանի մարդ կարող է ասել իր գնած հացի կշիռն ինչքան է? Օրական մարդը որքան հաց է ուտում Հայաստանում… Եվ խնդրում եմ հիշեք՝ եվրոպաներում ողքատ մարդու օրական/ամսական/տարեկան եկամուտն ինչքանն է? Տարբեր սոց ծառայություններից: Բայց ախր հերիքում է տրանսպորտին: Հայաստանում այսօրվա գնով տրանսպորտը տանում է աղքատների /նվազագույն աշխատավարձի, թոշակի/ նվազագույնը տաս տոկոսը… Իսկ ուսանողների ողջ թոշակը չի բավականացնում դասի գնալ-գալուն…

  6. Ակտիվիստ says:

    Էդ արխիվի թուղթ գալւստին ճպզ է պետք անել, մի հaտ ինքը ու իրա տղերքը թող գազել նստեն, ապրեն 36.000 դրամով,կոշիկ, հաց , պանիր ու հագուստ առնեն գազի գին վճարեն: Մեր ժողովուրդը հերոս է , որ գալուստների նպատակը չի կատարում՝բոմժ չի դառնում, իսկ ինքը ու իրա նման դավաճանները, որոնց բերանը սուշնյակից չի բացվում ու շրթունքները իրար են կպնում, ազգի ու ժողովրդի անունից խոսելու իրավունք չունեն, դրանց հատուկ զակոնով պետք է արգելել խոսալ՝բերանները հոտած նասկի մտցնել ու ապրեցնել : Աւյ էդ ժամանակ, Ֆրանսիայի օրենքներից թող խոսա, Ֆրանսիայում գյալաբոկների ամուսնություններն են օրինականացնել, թող դա էլ օրինակ բերի, որ մի օր իրա սաղ կառավարությունը իրար հետ ամուսնանա, երևի մի օր էլ էդ էլ ուրախությամբ կնշի,կասի ինչ կա, Ֆրանսիայում էլ է էդպես, լրիվ ցնդել է բիձեն,իմ կարծիքն ա սա, ու հանկարծ չկտրեք:

  7. Ա.Ս says:

    Սաղ ժողովրդին Սերժի դեմ է հանում էս մարդը, ոնց որ ադրբեջանցի լինի, մենակ դավաճանը կարող է սենց խոսալ, հըլը թող ընտանիքդ գազելով 150 -օվ երթևեկի 2 օր, ոչ թե մեզնից քամած գումարներով ապրի, որ քեզ նմանները ժողովրդի հաշվին հարստացածները, հիմա պոռո խոսեն: Քեզ պետք է էն Կռասի օրը գցել՝ ոսկի լցնել կոկորդներդ , որ հավետ լռեք ու հայոց հողւ ազատվի քո ասածի պես քեզ պես թարս աճած խիարից:Խիար բռբած, խիար ուտող, խիար աղող, խիար թռջող, բայց խիարը չմարսող:

  8. susan says:

    համաձայն չի, որ լինի 100դրամ, որովհետև իր գծերը կտուժեն, սա այդ ոհմակի ամենագայլն է. երբ սրա անունը տալիս են , կամ կարդում եմ, ամբոողջ մարմնով ներվայնանում եմ.

  9. Նորայր says:

    Իսկ հետաքրքիր է, պարոն Գալուստ Սահակյանը գիտի արդյոք, թե Ֆրանսիայոմ որքան են կենսաթոշակներն ու աշխատավարձերը, և վերջապես արդյոք կարելի է համեմատել Ֆրանսիայում իրականացվող քաղաքակիրթ երթևեկության պայմանները մեզ մոտ իրականացվող ԽԱՅՏԱՂԱԿ երթևեկության պայմանների հետ…..Սկզբում պետք է ապահովել նորմալ պայմաններ, հետո նոր համեմատվել եվրոպական երկրների հետ!!!

  10. Արմեն says:

    Գալուստ Գրիգորիչ կամ անտեղյակ եք կամ ստում եք, անհարմար է, մեծ մարդ եք:
    1 ամիս առաջ եմ եղել Փարիզում , ուղեվարձը 80 եվրոցենտ է : Բայց դա դեռ ամենը չի :
    Կարող եք տարեկան աբոնեմենտ գնել 200 եվրոյով եվ տարվա ընթացքում օգտվել հասարակական տրանսպորտից անսահմանափակ: Միջին քաղաքացին օրական 4 անգամ կնստի երեւի:
    Դե հիմա հաշվեք , Ձեր ինտելեկտի համար կասկած չունեմ , այնուամենայնիվ
    4*360=1440
    200/1440=14 ցենտ
    0,14*550= 77 դրամ
    Ուղեվորւ բնակիչը վճարում է 77 դրամ :
    Այդպիսի բաներ:

    © 1998 – 2013 Առավոտ — Նորություններ Հայաստանից

  11. Նելլի says:

    Հանգիստ թողեք էդ խեղճ մարդուն երջանիկ ապրի իր : Դուք կարեղ եք երջանիկ լինել , իհարկե՝ ոչ: Իսկ գալուստ գրիգորիչը կարող է, Ձեր նման ագահ չի, չի ասում՝ էս էլ ինձ, էս էլ…
    պարոն սահակյան չես կարողանում տղուդ ասես էժան գներով մի հատ գոնե 3 սենյականոց տուն հաջողացնի, թե չէ ընկելա Արտաքին գործերի նախարարության շենք հետևից:
    Խեղճ գալուստ, խեղճ գրիգորիչ.
    Լիներ~ հեռու մի անկյուն,
    Լիներ մանկան արդար քուն,
    Երազի մեջ երջանիկ,
    Հաշտ ու խաղաղ մարդկություն:
    Թումանյանը երազում է մի աշխարհի մասին, որտեղ ամեն ինչ այնքան արդար լիներ, ինչպես մանկան քունը: Երազում է հաշտ ու խաղաղ մարդկության մասին:

  12. Ani says:

    Իսկ ձեզ թվումա, որ բոլորը ձեր նման պայմաններ ունեն Հայաստանում???Դուք նայել եք հարմարություններին, որ մեծ-մեծ փրթում եք?Ֆրանսիայում կարողա, հարմարություններ կան մարդիկ կանգնած չեն մնում տրանսպորտներում:Եթե 150 դրամը թանկ չե եկեք թեկուզ մի օր դուք վճարեք բոլորի տեղը, որ տեսնեք ինչքան <> է:Բա աշխատավարձերը???Թե՞ գիտեք, որ Հայաստանում բոլորը ոչ մի բանի խնդիր չեն ունենում:Փոխարենը աջակցեք և միանաք երիտասարդությանը թանկությունից եք խոսում?????Եթե ձեզ նման համարենք, որ թանկ չէ բայց ինչպես ասում են էժանից էժանը կա:Միթե դուք չեք տեսնում 100-ի և 150-ի տարբերությունը???Դուք միգուցե չեք տեսնում, բայց շաաատ մարդիկ տեսնում են…

  13. ktik says:

    Որ կհասնեք Ֆրանսիային, կանգառն ազդարարեք, ժողովուրդն իջնի ձեր մարշրուտկաներից… Իսկ մինչ այդ, հստակեցրեք նաև թե որքան է նավազագույն աշխատավարձը այդ երկրում, ինչ արտոնություններ են տրամադրվում թոշակառուներին և ուսանողներին, որքան են կոմունալ-կենցաղային ծախսերը, երեխաների նպաստները և այլ տնտեսական ու սոցիալական չափորոշիչները… Չմոռանաք, նաև ուղղել ձեր ժամացույցը ավտոբուսի` կանգառ ժամանելու պահին, ըստ սահմանաված գրաֆիկի, և նշել, թե ինչ որակի ծառայություն է մատուցում հասարակական տրանսպորտը: Կռացած և իրար-գիրկ նստած ուղևորների էլ որ կհանդիպեք, ասեք աշխարհի քարտեզի վրա մի շատ փոքր, բայց անուշ երկիր կա, էնտեղ մարդիկ այդ նույն պայմաններով են երթևեկում, առանց այդքան գումար վճարելու… Սա անպայման կխթանի ներգաղթը Ֆրանսիայից….

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031