Տրանսպորտի սակագների բարձրացման դեմ պայքարող ակտիվիստները կոնսերվատորիայի հարակից տարածքից ուղեւորվեցին ոստիկանական բաժանմունք, որտեղ այսօր առավոտյան ոստիկանությունը բերման էր ենթարկել չորս ակտիվիստների:
Քիչ առաջ պարզ դարձավ, որ բերման ենթարկվածները վեցն են, քանի որ եւս երկուսի են բաժին տարել:
Կենտրոնի ոստիկանության մոտ հավաքված ակտիվիստների ու ոստիկանների միջեւ բախումներ են, հրմշտոց:
Օսիկյանը հանդիպեց ակտիվիստների հետ, նրանց առաջարկեց չորս հոգի ընտրեն՝ մտնեն ներս զրուցելու համար, իրենց ընկերների մասին:
Կարդացեք նաև
Սակայն ակտիվիստները դեռ չեն համաձայնում, պահանջում են ազատ արձակել բաժին տարած իրենց ընկերներին:
ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանն ու Զարուհի Փոստանջյանն այս պահին ոստիկանությունում են:
Եվա ՀԱԿՈԲՅԱՆ