Այսօր քաղաքապետարանի մոտ բողոքի ակցիա էր կազմակերպվել երթուղայինների ուղեվարձի թանկացման դեմ: Մի խումբ քաղաքացիներ «Վերջ գծատերերի լպիրշությանը» ցուցանակներով նստել էին քաղաքապետարանի մուտքի մոտ:
Նրանք սկսեցին դրամապանակներից 50 դրամանոցներ հանել եւ նետել քաղաքապետարանի պատուհաններին, ասելով՝ «Տարոն, կշտացիր»: Քաղաքապետարանի դռների մոտ ակցիայի երկու մասնակիցներ նստել էին եւ ոստիկաններին տեւական ժամանակ չէր հաջողվում նրանց հանել այդտեղից: Ակցիայի մասնակիցներին տեսնելով, քաղաքապետարանից սկզբում փակեցին դռները՝ թույլ չտալով որեւէ ելումուտ: Քաղաքացիները պահանջում էին, որ տրանսպորտի վարչության պետ Նավասարդյանը իջներ եւ հանդիպեր իրենց հետ: Նավասարդյանի փոխարեն ներքեւ իջավ քաղաքապետի խորհրդական Ալբերտ Գեւորգյանը (լուսանկարում): Նա սկսեց բացատրություններ տալ, թե ինչու է թանկացել տրանսպորտը, սակայն այդ ընթացքում ակցիայի մասնակիցները սկսեցին բարձր սուլել եւ 50, 20 դրամանոցներ նետել նրա վրա, մինչեւ կոպեկներից մեկը կպավ խորհրդականի գլխին: Ալբերտ Գեւորգյանը շփոթվեց, բարկացավ եւ խոսքը կիսատ թողնելով, «էս են մեր քաղաքացիները» ասելով՝ մտավ քաղաքապետարան:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ
20 դրամանոցը քաշ չունի. սովետական 1 ռուբլանոցներով պիտի խփեն դրանց
ուղղակի մի վճարեք ,եթե միասնական մի քանի օր չվճաեն նորից կիջեցնեն
Եկեք միասնաբար չվճարենք, թե չէ կոպեկանոցով գլխին խփելս ո՞րն է:Կարծում եք խորհրդականի սրտո՞վ է թանկացումը: