Լրահոս
Օրվա լրահոսը

«Թռնեմ ստուց»

Հուլիս 09,2013 13:30

«Հեսա ես էլ եմ ստուց թռնելու»: Սովորաբար այդպիսին է լինում մեր քաղաքացիների «բողոքական մենախոսության» ավարտը: Ընդ որում, դա ասվում է մի տեսակ հպարտությամբ, կարծես թե այդ «թռնելով» ինչ-որ մեկը ստանում է իր արժանի պատիժը, կամ հաստատվում է ինչ-որ աստվածային արդարություն: Իրականում դա թուլության, անպատասխանատվության եւ հարմարվողականության բարձրագույն դրսեւորումն է՝ մի ցեց է, որ մտել է մեր ժողովրդի մեջ, եւ որը, ի դեպ, ակամա խրախուսում են մեր ընդդիմադիրները (բացառությամբ Նախախորհրդարանի). «ճիշտ են անում», «այս երկիրը ապրելու տեղ չի», «շուտով այս երկրում մարդ չի մնա»: Պարզ է, քաղաքական գործիչներն ուզում են ապացուցել, որ իրենք թալանչի չեն եղել կամ չեն լինելու, բայց «ձեռքի հետ» էլ նպաստում են, որ քաղաքացիները չարանան ոչ թե իշխանությունից  (ինչը բնական է, եւ ինչին նա արժանի է), այլ պետությունից եւ հայրենիքից: «Ի՞նչ հայրենիք, ի՞նչ սահման, ի՞նչ զինվոր: Բա ա՛յս օլիգարխը, բա ա՛յն պաշտոնյան, բա ջիպերը, բա դղյակները»: Երբեմն ինձ թվում է, որ այդպես դժգոհողները, եթե հնարավորություն ունենային օլիգարխ կամ պաշտոնյա դառնալու, հաճույքով կդառնային՝ ամբողջ «ջիպա-դղյակային թաշախուստով»: Բայց քանի որ այդ երազանքը չի իրականացել, որոշել են «թռնել ստուց»: Իհարկե, դա բոլոր արտագաղթողներին չի վերաբերում:

«Հեռացողները, գիտեք, երբեմն ուր են գնում` Ռուսաստանի ինչ-որ գյուղերում խոզ պահելու, Համբուրգի կենտրոնում գտնվող զուգարանում փող հավաքելու, Փարիզի Պեր Լաշեզի գերեզմանատանը մուրացկանություն անելու, Գլենդելում քարտեզ կեղծելու… Չեմ կարողանում հասկանալ այդ մարդկանց, ինչպիսի բացատրություն էլ տաք, միեւնույն է՝ չեմ կարողանում ընկալել նրանց մեկնումը: Այստեղ պայքարելու, իրենց կյանքը փոխելու հաճույքից ինչպե՞ս կարող ես այդքան հեշտ հրաժարվել: …Խնդրում եմ, դրսից ինձ խորհուրդներ մի տվեք, վերադարձեք, եկեք փոխենք երկիրը, եկեք Հայրենիք դարձնենք այն»:

Այս խոսքերը գրել է լրագրող Էդիկ Բաղդասարյանը, որին, հուսով եմ, ոչ ոք չի կասկածում իշխանամետ լինելու մեջ: Խոսքը շատ դիպուկ է եւ ուղղված է ոչ միայն առհասարակ «թռնողներին», այլեւ նրանց քիչ թե շատ գրագետ մասին, որոնք այնտեղից մեզ սովորեցնում են, թե ինչպես մենք պետք է Հայաստանում ապրենք եւ պայքարենք: Եվ դրա արդարացումն էլ են գտնում. «Ձեր էդ երկիրը գոյատեւում է մեր ուղարկած փողերի՝ տրանսֆերների շնորհիվ: Էդ մենք ենք ձեզ պահում»:

Սիրելիներս, եթե գտնում եք, որ չպիտի փող ուղարկեք ձեր հարազատներին, մի՛ ուղարկեք: Բայց եթե ուղարկում եք, դա դեռ չի նշանակում, որ մեր երկրի հասցեին պիտի ավել-պակաս խոսեք եւ մեզ ապրելու խորհուրդներ տաք:

ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (55)

Պատասխանել

  1. Tigran says:

    Պարոն Աբրահամյան Էդիկ Բաղդասարյան էլ է ճիշտ դուք էլ, բայց մի հարց դեռ մնում է. մնանք որ ինչ անենք: Այ եթե այս հարցին էլ պատասխանեք, և նաև թե ինչպես աննենք դա արդեն կլինի լուրջ գործ, ես անձամբ կփոշմանեմ ու հետ կգամ:

  2. ani says:

    Ցավոք, ամեն ինչ ճիշտ է: Խոպանչու հոգեբանությունը շատ խորն է նստած մեր մեջ: Հիվանդ կամ հաշմանդամ երեխայից հրաժարվում կամ մանկատուն են հանձնում մենակ այն ծնողները, որոնք հրեշ են, հիվանդ ծնողին էլ լքում են այն երեխաները, որոնք դարձյալ հրեշ են մեծացել: Հայաստանը մեր հիվանդ ու հաշմանդամ ծնողն է, որին լքելը ծնողին ծերանոց հանձնելու պես մի բան է:

  3. Լևոն Մելքումյան says:

    Ես ոչ մի տեղ ել չեմ գնացել, բայց այդ հարցը (մնանք որ ի՞նչ անենք) ինձ էլ է տանջում:
    1959 թվին ես հնարավորություն ունեի գնալ Մոսկվա և առանց քննությունների ընդունվել Մոսկվայի համալսարան: Ես չգնացի,- չգնացի, որովհետև բոլոր գնացողներին անկեղծորեն, պատանեկան խանդավառությամբ դավաճան էի համարում: Այդ տարիներին սկսվում էր մեր ազգային զարթոնքը,- հետագայում կլանված կարդում էինք Սևակի, Մուշեղ Գալշոյանի, Վարդգես Պետրոսյանի գործերը, հպարտանում էինք, որ հայ ենք ծնվել… Եվ թվում էր, թե փոխելու ենք ամեն, ամեն ինչ, Հայաստանը դարձնելու ենք հզո~ր, լուսավո~ր հայրենիք, ուր ամենքը երջանիկ պիտի լինեն: Չէ՞ որ սա մի փոքրիկ երկիր էր, Հայրենիքից մեզ բաժին մնացած մի փոքր բեկոր, որը շատ հեշտ կարելի էր ծաղկող երկիր դարձնել…
    Թե ինչ եղավ հետո, մենք բոլորս հիանալի գիտենք՝ ամեն վայրկյան զգում ենք մեր կաշվի, արյունոտված, վիրավոր սրտի վրա: Եվ այս ամենում մեղադրել ինչ-որ իշթանությունների պարզապես միամտություն է, -ավելի կոշտ որակում չտանք: Նրանք, այդ իշխանությունները մեր հարազատ, մեր ծնած, սնած զավակներն են, մե՛նք ենք, նրանք դեսանտ չե՛ն իջեցվել Մարսից: Մեզանից յուրաքանչյուրը (փոքր բացառություններով) երազում է նրանց տեղը լինել այս երկիրն ու իր մի քանի պարկեշտ մարդկանց հոշոտելու գործը շարունակելու համար:

    Եվ այսպես՝ մնան, որ ի՞նչ անեն…

    • Արմեն Սարգսյան says:

      Պարոն Մելքումյան ջան, կարծում եմ, որ ինչպես այն ժամանակվա ոգևորությունը, այնպես էլ հիմիկվա հիասթափությունն ու հուսահատությունը օբյեկտիվ հիմքեր չունեն: Մնանք, փորձենք դուրս գալ էս դեպրեսիվ վիճակից, օբյեկտիվ ու արդար լինենք մենք մեր նկատմամբ, փոխվենք ու փոխենք երկիրը: Թե չէ թռնենք, որ ի՞նչ անենք …

      • Լևոն Մելքումյան says:

        Շատ հարգելի, պ-ն Սարգսյան, ես հենց այդ եմ ասում՝ մնում ես, “փորձում դուրս գալ էս դեպրեսիվ վիճակից, օբյեկտիվ ու արդար լինել մեր նկատմամբ, փոխվել ու փոխել երկիրը”, բայց արդյունքում ստացվում է մի ավելի խայտառակ բան, քան էր…
        Գուցե ինչ-որ բան չե՞նք հասկանում, ա՛յն չենք անում, ինչ պե՛տք է անել… գուցե պետք է ուշադիր հայելում նայենք մեր իրական պատկերին, տեսնենք, թե ի՞նչ վիճակի ենք հասել, ի՞նչ ենք մեզանից ներկայացնում… Չգիտեմ, շատ կուզենայի իմանալ:
        Դրա համար էլ ինձ տանջում է հարցը՝ մնան, որ ի՞նչ անեն… ի՞նչ: Եւ հետո՝ մնալն էլ պիտի հնարավոր լինի: Կարելի՞ է արդյոք մարդուց պահանջել ապրել կալանավայրում: Իսկ այսօրվա մեր երկիրը,- ցավով եմ ասում,- ազնիվ, պարկեշտ մարդկանց համար կալանավայր է հիշեցնում:

        • Արմեն Սարգսյան says:

          Հա, օբյեկտիվ ու արդար մեր նկատմամբ, որ գրել եմ, հենց Ձեր ասածը նկատի ունեմ, հայելու մեջ մեզ նայենք: Իմ կարծիքով եթե մենք մեզ չխաբենք, կասկանանք ինչը փոխենք ու ինչպես: Կալանավայրի առումով էնքան էլ համաձայն չեմ: Կարծում եմ, ավելի շատ սուբյեկտիվ ընկալումների ու չափազանցված սպասումների պատճառով ենք մեր վիճակը շատ վատ պատկերացնում, իրականում էնքան էլ վատ չի: Ես իմ ծանոթ մնացողների ու գնացողների վիճակներն եմ համեմատում, ու չէի ասի, որ գնացողների ազատություններն ավելի են քան մնացողներինը:

  4. Hakob says:

    “Թռնում” են “ստուց” ոչ միայն հայերը, այլ նաև աշխարհի բոլոր ժողովուրդները իրանց երկրներից: Անգամ ԱՄՆ-ից ու Ֆրանսիայից: Ու ոչ միայն ցուգարանում մուրալու համար:
    Օրինակ Դեպարդյեն:
    “Թռնում” են աչ միայն խողդող արարդարությունից, որը իմիջայլոց ամերուրեք է աշխարհի երեսին /ու ամենաշատը հենց այսպերս կոչված “զարգացած՛ երկրներում/, այլ նաև սոցիալական պայմաններից: Հայասատնում ռեալ իրավիճակը այնպիսին է, որ չկան համապատասխան ռեսուրսներ “ժողովուդր” պահելու համար: Նաև էկոլոգիական վիճակն է խայտառակ /չխորանամ…/: Երբ որ իրավիճակը կփոխվի, մարդկանց որոշ մասը մեծ հաճույքով կվերադառնա: իսկ դա փոխելը ոչ միայն անհատապես մեզանից կախված չէ, այլ նաև կախված չե մեր ազգից, հասարակությունից ընդանրապես, լինենք Հայաստանում թե սփյուռքում:
    Սփյուռքով ապրելը մի ձև է, որը 1990-ականներից հետո բնականից է առաջացել ու այս կաթուցաձևը օգտագործում են աշխարհի բոլոր ազգերը: Օրինակ իտալացիք, հրեաները հույները, արաբները, պարսիկները, թուրքերը, ֆրանսիացիք և այլն:
    ինչի՞ եք խառնվել իրար:
    ինչի՞ փողոցում ասված մի երկու բառ վերցրել ու դարձրել եք քննարկման առարկա: կարելի է ավելի խորքային քննարկում կազմակերպել այս հարցի, և ոչ թե փորձել քննարկել “կյթռնեմ” ասողին: դա խնդրի չէ:
    խնդիրը այն է, որ իրականում ստրատեգիա չկա, թե ինչպես կազմակերպել մեր բոլորիս աղգային-պետական կյանքը, հաշվի առնելով ներկա ռեալությունները, մի կողմ թողնելով ՛պոեզիան” ու հոգեմաշող “դու ասիր – ես ասի” դարձվածքները:

  5. Մարգար Մախսուդյան says:

    Քանի որ թռնեմ ստուց-ի նախապատրաստական փուլում եմ գտնվում ու ինձ վրա այլևս չեն ազդում պսևդոհայրենասիրական վերամբարձ կոչերը, ուստի հոդվածին չեմ անդրադառնա, այլ խորհուրդ կտամ խնայել առողջությունը և ասենք՝ ռոք երաժշտություն լսել հեղափոխական գործունեություն ծավալելու փոխարեն: Կարող եք նույնիսկ հանրահայտ ռոք երգերի թարգմանություններ անել, իրոք՝ օգնում է: Ահավասիկ մեկ օրինակ.

    https://www.youtube.com/watch?feature=player_detailpage&v=E0xc7TD6s7A

    QUEEN
    Death on two legs Օ’ մահ դու երկոտանի

    Bm (piano riff 2)
    You suck my blood like a leech============ Տզրուկի պես ծծել ես բորբ արյունս

    You break the law and you preach===========Հերթով խախտել օրենքները, քարոզի՜չ

    Screw my brain till it hurts=================Ճզմել գանգս` մեռցըրել ես ավյունս,
    Gm
    You’ve taken all my money================Ու փողերս դիփ տանելով` համոզիչ:
    F#
    And you want more======================Եվ ուզում ես դեռ ավելին` անխտիր
    D
    Misguided old mule with your pig headed rules===Զի ջորին ու բտած խոզն են օրենսդիր

    With your narrow minded cronies============Քառակուսի ընկերներդ էլ կարգադիր
    Gm Cm
    Who are fools of the first division=============Առաջատար տխմարներ են պարտադիր:

    (use piano riff 1)
    Bm
    Death on two legs========================Օ’ մա՜հ դու երկոտանի

    You’re tearing me apart====================Մատնել ես ինձ պատանի

    Death on two legs========================Օ’ մա՜հ դու երկոտանի
    A D
    You’ve never had a heart of your own===========Անսիրտ ես, չա՜րքը տանի
    F#7 Em Bm Em Bm
    Kill joy bad guy big talking small fry============Խինդասպան կեղտոտ ստահակ,
    =====================================Վերամբարձ խոսքըդ` մոխիր
    A
    You’re just an old barrow boy=================Իրականում քյարթու մահակ
    D
    Have you found a new toy to replace me?========Ինձ մեկ ուրիշով փոխիր:

    Can you face me? =========================Կարա՞ս հիմի նայես դեմքիս, բարբաջող`
    Bm F#
    But now you can kiss my ass goodbye===========Կարաս հիմի ո՜ռս պաչես, ու… հաջող…

    Feel good are you satisfied?===================Կերա՞ր, լավ է՞ր, դուրըդ եկա՞վ,
    Em Bm Em Bm
    Do you feel like suicide? =====================Կյանքդ գնաց` հետ չեկավ

    (I think you should)========================== (Գնաց, գնաց, բա` չեկավ)
    A
    Is your conscience all right=====================Խի՞ղճդ ոնցա, խի՞ղճդ, արա՜

    Does it plague you at night?====================Ամբողջ գիշե՞ր ա տանջում
    D F#7
    Do you feel good feel good? ===========Լա՞վ ես զգում, դե քե՜ֆ արա (Կայֆեր էիր անըրջում)

    (NC) Bm (piano riff 2)
    You talk like a big business tycoon============Բիզնես-մագնատի պես ճառում

    You’re just a hot air balloon==================Այնինչ փուչիկ ես` տաք օդ

    So no one gives you a damn==========Իրականում յուղ ես վառում (Սուտ կերպար ես ստահոդ)
    Gm
    You’re just an overgrown schoolboy =============Քյարթու տղա` ասես հիշոց
    F#
    Let me tan your hide========================Կաշիդ դաղեմ ահավոր
    D
    A dog with disease=========================Քոսոտ մի շուն միջի իշոց`

    You’re the king of the ‘sleaze’==================Տականքների թագավոր:

    Put your money where your mouth is============Փողդ միշտ դիր բերանիդ մոտ,
    Gm
    Mister know-all=========================== Ամենագետ ձևացող:

    Was the fin on your back ====================Մեջքիդ լողակըն էլ իբրև ոտ
    Cm No Chord
    Part of the deal? (Shark)=====================(Շնաձուկ ես լողացող):

    Bm
    Death on two legs===========================Օ’ մա՜հ դու երկոտանի

    You’re tearing me apart========================Մատնել ես ինձ պատանի

    Death on two legs============================Օ’ մահ դու երկոտանի
    A D
    You’ve never had a heart (you never did) of your own====Անսիրտ ես, չա՜րքը տանի

    (Right from the start) ========================== (Էդ ես եղել Էն գլխից)
    F#7
    Insane you should be put inside ================== Թռար արդեն, հասավ ժամը
    ==========================================Առնետներին` աղբատար
    Em Bm Em Bm ===============Տեղավորվիր ու տես համը.
    You’re a sewer rat decaying in a cesspool of pride======Աղբատար` փառքի կատար
    A
    Should be made unemployed=====================Ու կդառնաս կորած մի մարդ

    Then make yourself null and void===================Կամ էլ գործազուրկ թշվառ
    D F#7
    Make me feel good I feel good =====================Շատ ուրախ եմ, էլ չունեմ դարդ
    ===========================================Երգում եմ թե ոնց քաշվար:

  6. dyadyur says:

    Համաձայն չեմ այն մտքի հետ,որ խոպանչու հոգեբանությունը նստած է մեր մեջ:Ոչ ոք չի վիճում,որ միգրացիա բոլոր երկրներում էլ կա:Պատճառները տարբեր են:Սակայն Հայաստանում ոչ թե միգրացիա է,այլ փախուստ՝անարդարությունից,կյանքի վատ պայմաններից,անպաշտպանվածությունից և այլնից:Ինչ վերաբերվում է լրագրող Է.Բաղդասարյանին,ով այդպես սրտաճմլիկ կերպով ներկայացնում է Հայաստանից գնացածներին,ապա պիտի ասեմ,որ նա,իմ կարծիքով,ոչ իշխանամետ է ոչ էլ ընդդիմադիր:Որքան որ ինձ հայտնի է,նա կարծեմ հետաքննող լրագրող է (չնայած,դեռ ոչ մի անգամ չեմ լսել,որ նրա լրագրողական հետաքննության արդյունքում որևէ մի պաշտոնյա պատժված լինի ),ուստի նա երևի իրավունք չունի նեղանալու դրսում ապրող մեր հայրենակիցների սրտացավությունից,որը նա ,,խորհուրդ,, տալ է անվանում: ,,Այստեղ պայքարելու,իրենց կյանքը փոխելու ՀԱՃՈՒՅՔԻՑ ինչպես կարող ես այդքան հեշտ հրաժարվել,,:Էդվարդ,եղբայր,ձեռ էս? առնում:Գուցե ցույց տաս պայքարիդ արդյունքը??:Իսկ խոզ պահող,զուգարան մաքրող կամ գերեզմանատներում փող մուրացողների պակաս Երևանում էլ չկա:Իսկ ինչ վերաբերվում է տրանսֆերներին,ապա այո,դրսում ապրող մեր հարազատները մեզ համար անում են այն,ինչը պարտավոր է անել մեր Կառավարությունը,որն էլ ճարպկորեն օգտվում է այդ հանգամանքից և երկիրը լրիվ անտերության է մատնել,և ոչինչ չեն անում արտագաղթը կանխելու համար.դեռ ընդհակառակը,մի բան էլ խրախուսում են:Մինչև ուր?? այսպես:

  7. Spartak says:

    Պարոն Աբրահամյան, շատ սրտամոտ խոսակցություն եք բացել:Մեկնաբանություններից շատերի հետ համաձայն եմ, մի քանիսի հետ՝ ոչ:Հիմա դա չի կարևորը:Իմ ժուռնալիստական գործունեության ընթացքում բազմիցս եմ անդրադարձել այս խնդրին:Ինչպես գիտեք, խորհրդային տարիներին էլ էին գնում: Գնում էին այն ժամանակ ,,ցեխավիկ,, կոչվածն էլ, լրագրողն էլ, մանկավարժն էլ: Շատ զար մացա, երբ իմացա, որ անգլերենի իմ ուսուցչուհին Անգլիայում կարկանդակ է թխում ու վաճառում, իսկ ,,ցեխավիկ,, Համլետը, ով իմ հարևանն էր, Երևանում թողած իր երկհարկանի տունը, Ամերիկայում ինչ-որ մեկի ,,բոքսում,, է աշխատում:Այս մասին դեռ այն ժամանակ հաղորդում պատրաստեց ի:Մասնակիցներից մեկը /ճանաչված մանկավարժ/ շատ դիպուկ ասաց. ,, Հայ մարդու կաթի հետ է մտել՝ 40-50 տարին մեկ ճամպրուկ է կապում ու ձեռքն է վերցնում գաղթականի ցուպը,,: Հիմա,ցավոք, շատացել են երկրից հեռացողները:Նրանք և՛ ճիշտ են, և՛ սխալ:Այն տպավորությունն է, որ ում ոտքը տեղին-անտեղի տրորում են, արձագանքը նույնն է լինում՝ երկրից գնալու եմ:Չեմ կարծում,որ գնացողները դրախ տ են ընկնում կամ գնացողները ծառերից դոլարներ են հավաքում:Գնացողներից շատերին ես նմանեցնում եմ Եհովայի վկաների հետ, ովքեր զենք չեն վերցնում՝ հայրենիքի սահմանները պաշ տպանելու համար:Գնացողներն էլ դատարկում են Հայաստանը:Ո՞վ է պաշտպանելու երկիրը:Ի՞նչ տարբերություն գնացողների և զենքից հրաժարվողների միջև:/Իմ երկու տղաները ծա ռայում են Արցախում/: Չեմ ուզում երկարացնել, ցանկությունս է, որպեսզի հայ մարդը մեկընդմի շտ իր միջից հանի գաղթականի հոգեբանությունը:

  8. sergik says:

    հա, հեսա եսել եմ թռնում ստուց, ինչի միայն մուրացկան որ, ինչ է օրինակ Արթուր Աբրահամը մուրացկան է, ասումա տաքսու վարորդին հարիֆացրեցի, ասում են ոնց, ասում է փողը տվեցի չնստեցի, հիմա մենք ենք Ձեր հետ…,.

  9. sergik says:

    մնացել ենք որ ինչ անենք…

  10. ՀԲՀԿ Խոսնակ says:

    Արամ Աբրահամյանը, Էդիկ Բաղդասարյանը, Անին ու Սպարտակը մեր ազգի մտավոր ու հոգեւոր էլիտան են: Սովորական մահկանացուները դեռ շատ հաց ու պանիր պիտի ուտեն, որ հասնեն նրանց հոգեւոր բարձունքներին: Այո, ո՞վ է պաշտպանելու երկիրը, եկեք փոխենք երկիրը, եկեք Հայրենիք դարձնենք այն, ստուց թռնելը չունի արդարացում: Հայաստանը մեր հիվանդ ու հաշմանդամ ծնողն է, որին լքելը ծնողին ծերանոց հանձնելու պես մի բան է: Հեռացողները դասալիք են ու դավաճան: Մաղվում գնում են: Մնացողներս մեր նվիրվածությամբ նման ենք հողի ազնիվ մշակին: Այո, չի հեռանում միայն ազգի հոգեւոր ու մտավոր սերուցքը՝ էլիտան: Կեցցենք մե՛նք: Առա՛ջ դեպի Էլիտար Հայաստան:

    • Անկուսակցական says:

      Երևում է որ ԲՀԿ -ի խոսնակ ես, ձենդ տաք տեղից է ելնում: Մի քիչ որ թալանով քիչ զբաղվեք, ամեն ինչ կդառնա պարզ ու հասկանալի:

  11. Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ says:

    Հենց որ այս բովանդակության բան եմ գրում, թռածները եւ թռիչքի պատրաստվողները աշխուժանում են: Հասկանալի է. պիտի արդարցեն իրենց փախուստը:

    • Անդրանիկ Վերանյան says:

      Շնորհակալություն պրն. Աբրահամյան, ինչպես միշտ արդիական թեմաներ եք բարձրացնում:
      Պատճառների հետ կապված դատողություններ չեմ անի, ուղղակի երկու դիտարկում կանեմ.
      – Գնալ-չգնալը անձնական խնդիր է, ամեն դեպքում, ուղղակի ազնիվ եղեք և խոստովանեք, որ գնացողների մեծ մասը գնում են Կանաչ դոլարի հետևից (արդարության վակումը, գաղջ մթնոլորտը և այլ ՞կարևոր՞ բաներ ազդում են համատարած, ինչպես մթնոլորտային ճնշումը); Խոստովանեք, որ նյութապաշտությունը Ձեզ դարձրել է ՞Աշխարհի քաղաքացի՞, եթե Դուք ընդհանրապես հասկանում եք ՔԱՂԱՔԱՑԻ բառի իմաստը: Դա հաստատ սպառողը չէ:

      – Խնդրում և ՊԱՀԱՆՋՈւՄ եմ, եթե գնում եք, ապա մի ՞թքեք այս երկրի՞ վրա, այս երկրում մեծանում են իմ երեխաները, այս երկրում մենք բոլորս սրբություններ ունենք: Եթե դա Ձեզ չի հուզում, ապա դա չի նշանակում, որ իրավունքներ ունեք, իսկ պատասխանատվություն՝ ոչ: Նույնիսկ գնալու և մնալու դեպքում, Դուք չեք խուսափում պատասխանատվությունից մեր երկրի այսօրվա ու վաղվա համար, դա կհասկանաք մի քիչ ուշ, ցավով, բայց, կարծում եմ կհասկանաք:

      • Անդրանիկ Վերանյան says:

        Պարոն Աբրահամյան, Ձեզ վերաբերում է իմ գրածի առաջին նախադասությունը, իսկ շարունակությամբ ես դիմում եմ ՞թռնողներին՞ կամ ՞թռիչքի պատրաստվողներին՞: Կներեք:

    • Քրիստինե says:

      Պրն Աբրահամյան, սա երևի ձեր լավագույն հոդվածներից մեկն է: Շատ տպավորված եմ խնդրի վերլուծության խորությունից (եթե հնարավորություն ունենային, կմնային ու կդառնային օլիգարխ, բայց գնացել ու զուգարան մաքրող են դառել), առաջարկված են հստակ լուծումներ (խորհուրդ մի տվեք), և այլն: Հատկապես ճիշտ է ընտրված և որակավորված թիրախը (սահման պահող զինվորի հաշվին թռնողներ): Հոդվածը ոչ պիտակավորում է, ոչ էլ վիրավորում:

      Ընդհանրապես, նման հոդված գրել ամեն մեկը չի, որ կարող է: Այն հատուկ է միայն ուժեղ ազգերին: Օրինակ ֆրանսիացի կամ անգլիացի լրագրողի մտքով նույնիսկ չի անցնի նման հոդված գրել: Նրանց համար Ֆրանսիայում մնալը կամ ապրելը հերոսություն չի, որի ֆոնի վրա սկսեն “թռնող” անվանել իրենց երկիրը լքած համաքաղաքացիներին:

      Մի խոսքով, կսպասենք հոդվածի շարունակությանը:

  12. David says:

    Սիրելի Աբրահամյան,
    Եթե դուք էլ հնարավորություն ունենայիք, երևի այսպես ասած խոպանչի
    կդառնայիք: Բայց հարց տվեք ինքներդ Ձեզ, ինչով , ինչպես կվաստակեիք Ձեր օրվա հացը օտար երկրում :

  13. Nem says:

    Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ ճիշտ չեք……

  14. Արմեն says:

    Պարոն Աբրահամյան, եթե բոլորն էլ կարողանային Ձեզ պես ոչինչ չանել ու փող ստանալ, չէին արտագաղթի: Տաք տեղից եք խոսում: Չի կարելի:

    • Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ says:

      Աշխատում եմ 5 տեղում, օրը ոչ պակաս, քան 14 ժամ:

      • Արմեն says:

        Եթե աշխատեիք մեկ տեղում, ևս 4 աշխատատեղ կլիներ և 4 արտագաղթող կպակասեր:

        • Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ says:

          🙂

          • Արմեն says:

            Խնդրում եմ ճիշտ հասկանալ: Նպատակս որևէ մեկին վիրավորելը չէ: Ինձ համար անընդունելի է, որ արտագաղթողներին մեղադրում ու առավել ևս վիրավորում են (մուրացկանություն են անում զուգարանում, և նման այլ որակումներ): Տեղեկացնեմ Ձեզ, որ այն մարդկանց թիվը, որոնք արժանապատիվ աշխատանք են կատարում Հայաստանի սահմաններից դուրս, շատ ավելի է, քան Հայաստանում:

      • David says:

        Աշխատում եք 5 տեղում, բայց ոչ Ձեր մասնագիտությամբ: Այսինք դուք ՁԵր տեղում չեք:
        Մի խնդրանք ունեմ այստեղ հավաքված ամբողից, ովքեր իրենց հայրենասեր են համարում, սրան նրան առանց ճանաչելու մենակ փնովեում եք, նախ զբաղվեք ձեր գործով, բամբասանքի ու սերիալների փոխարեն: եթե ձեզ համար Հայաստանում մնալը հայրենասիրություն է, փորձեք Ազնավուրին եւ մյուսներին դավաճան անվանել ու Հայաստան չթողնել, ոչ թե կերծ հայրենասիրությամբ ու հպարտեւթյունով սեղանների շուրջ ճառում եք Ազնավուրը հայ է, Քրքորյանը ու ու….

        • Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ says:

          Ա/ Իմ տեղում եմ, թե ոչ, թող ընթերցողը եւ հեռուստադիտողը դատի: Բ/ Ազնավուրը եւ Քրքորյանը Հայաստանից չեն փախել:

  15. ara says:

    Բա չէ, մնանք էստեղ որ նախագահի գողական սխոդկայի ոգով վարած նիստերը նայենք ու նողկանքից փխսենք: «Ձեր կարծիքը ոչ մեկին պետք չի»:

    • Մարինա says:

      “Ոչ մեկի” անունից մի խոսեք, ara…Դուք բարոյական իրավունք չունեք խոսելու իմ, նրա, այն մյուսի անունից… Ա. Աբրահամյանի կարծիքը, հասկացանք, որ միայն ձեզ և ձեզ նմաններին պետք չէ, այնպես որ խոսեք միայն ձեր անունից…

      • ara says:

        Սա մեր «սիրելի» նախագահի խոսքն է ուղղված ՎՊ-ի նախագահին եվ անուղղակիորեն նաեվ մեզ: Արամին ես էլ քեզ պես հարգում եմ:

  16. ՀայիԽելք says:

    Ամենևին չարդարացնելով ապաշնորհ/գիշատիչ ղեկավարության պատճառով առաջացած տնտեսական ծանր իրավիճակը՝
    Դարեր շարունակ մենք սովորել ենք մեր երկրում միմիայն «համապատասխան» աշխատանք կատարել, իսկ դրսում համաձայն ենք անել ամեն գործ ու հետո երբեմն-երբեմն այցելել Հայաստան ճոխ քեֆեր կազմակերպելու՝

    ասելով թե արտասահամանում կանցլերի գործ ենք անում:

  17. Nem says:

    Հարգելի Արամ գիտեմ:
    Ես էլ եմ այդպես աշխատել,
    հիմա աշխատում եմ ութ ժամ, կանոնավոր ընդմիջումներով, ու ճիշտը դա է:

  18. Մարինա says:

    Ընդհանրապես, ազգին բաժանել էլիտայի և ոչ էլիտայի՝ կոպիտ սխալ է: Յուրաքանչյուր մարդ, իր հոգում, բոլորի աչքից հեռու և էլիտար է, և՝ մուրացկան: Առաջին հերթին պետք է վերացնել էլիտա հասկացողությունը: Բոլորս էլ հողեղեն մարդիկ ենք, առանց հրեշտակի թևերի, օժտված մարդկային բոլոր դրական և բացասական հատկանիշերով. մեկի մոտ շատ, մյուսի մոտ՝ քիչ: Սերուցքը՝ (ինձ համար, էլիտան և սերուցքը՝ նույն իմաստը չունեն) ուրիշ բան. տաղանդ, հանճար, ուղեղներ…Հզոր անհատներն են եղել պետությունների, ազգերի դեմքը: Մեր երկրում, մեր սերուցքի համար պետք է մեր սիրտը ցավի, իրենց պետք է մեծարենք, գնահատենք, որովհետև ազգի հայելին սերուցքն է՝ ազգի երեսը պարզ անողները: Մի քանի բախտախնդիրների բախտը ժամանակվոր բերել է, բայց չի կարելի հայրենիքը տեսնել դրանց մեջ: Հազարամյակների հարուստ պատմություն ունեցող երկիրը, ի՞նչ հանգստությամբ կարելի է թողնել ու “թռնել”: Ավելի լավ չէ՞, այդ ստրուկի հոգեբանությամբ քո հողի վրա ամուր կանգնես, քան՝ նույն ստրուկի հոգեբանությամբ, ուրիշ տեղ իսկապես ստրուկ դառնաս: Մեր երկրում առկա փաստերն իրոք՝ աղաղակող են, բայց դա պատճառ չէ՝ “թռնելու” համար: Գոնե, քո իրավունքները, շահերը պաշտպանելու համար, քո հողի վրա կարող ես բողոքի ձայն բարձրացնել, իսկ դրսում, ո՞ր այլազգին իրավունք ունի բողոքի ցույց կազմակերպելու ի տես տեղի իշխանություններին: Այստեղ գոնե գիտես, թե ում դիմես, այնտեղ քեզ ո՞վ թույլ կտա, որ որպես “երկրի լիիրավ քաղաքացի” բարձրացնես քո բողոքի ձայնը, այ “թռնող”: Դրսի նկատմամբ, ներկա լավատեսությունը բազզա չունի.”լավատեսությունը լավ ընթրիք է, բայց վատ նախաճաշ”: “Մնանք, որ ի՞նչ անենք” հարցնողներին, հակադարձեմ, գնաք՝ որ ի՞նչ անեք: Որ մնաք, համոզված եմ, կիմանաք՝ ինչ անել: Անելու բան, հաստատ, մեր երկրում շատ կա: Եվ դրոշակ մի դարձրեք օլիգարխների ընտանիքի անդամներին:Առաջին հերթին ինքներդ ձեզ եք խաբում, ձեզ համոզում, թե նման մտածելակերպը արդարացված է և թվում է թե դրանով համոզու՞մ եք դիմացիններին:
    Ճամփորդը հանդիպում է ժանտախտին ու հարցնում է. ու՞ր ես գնում, ժանտախտը պատասխանում է. գնում եմ Բաղդադ 5000 հոգու սպանելու: Վերադարձին ճամփորդը կրկին հանդիպում է ժանտախտին ու վրդովված հարցնում.”բա դու ասում էիր 5000 հոգու եմ սպանելու, բայց սպանել ես 50.000-ին:” Ժանտախտը պատասխանում է. “ես, իրականում սպանել եմ 5000-ին, մնացածները վախից են մահացել…”:
    “թռնում” են վախկոտները, թուլամորթներն ու գնում անարժանապատիվ, անորոշ, մշուշապատ ապագայի ետևից…

    • Մարգար Մախսուդյան says:

      Հարգելի Մարինա, եթե ըստ Ձեզ ՛՛“թռնում” են վախկոտները, թուլամորթներն ու գնում անարժանապատիվ, անորոշ, մշուշապատ ապագայի ետևից…՛՛, ապա դրանից ավելի մեծ բարեբախտություն չկա մնացողների համար, քանի որ մնում է միայն մեր իսկական, արիասիրտ և ուշիմ տեսակը, սակայն…, ցավոք…
      Քաղաքապետի վերջին ընտրությունները ցույց տվեցին, թե ինչպես է խաժամուժը ՛՛չթռնող թռչուններին՛՛ տանում տեղամասեր, ի դեպ՝ տեսանելի և անտեսանելի ձևերով և ինչ թեթևությամբ նրանք ՛՛կերտեցին՛՛ իրենց ապագան… Իսկ այդ ՛՛գործընթացին՛՛ որքա՞ն ներդրում ունեցան մեր լրագրողները… Երբ քննադատական խոսք ենք հնչեցնում գործող իշխանությունների հանդեպ, որոնք ստեղծված ծանրագույն վիճակի ՛՛շինարարներն են՛՛, Արամ Աբրահամյանը նման դրսևորումը փորձում է ներկայացնել որպես ՛՛աբիժնիկություն՛՛, ”loser”, կամ ՛՛արաբական գարնան վկաներ՛՛, իսկ ավելի կոշտ արձագանքի դեպքում անցնում է եզրափակիչ փակուղուն՝
      ՛՛Սեր-ժիկ հեռացիր՝
      Լե-վոն նախագահ…՛՛, իսկ թռնողները, ի տարբերություն թռչել չկարողացողների շարունակում են թռնել ու թռնել… ուր դրա մեղավորները գաղջ մթնոլորտի շինարարներն են ու ոչ թե այն արտապատկերողները կամ նույնիսկ փնթփնթացողները…
      Ի դեպ՝ Հետընթացի Ճարտարապետին կամ ՔՅԱՌԹԱԳԵՆԻ տիրակալին նվիրված մի նոր ձոն ունեմ, եթե ազգովի խնդրեք, կարող է և հրապարակեմ… (:)

  19. Spartak says:

    ,,…Թռածներին և թռչել ցանկացողներին,, ՝ ասածներդ ի՞նչ է:Գնալ եք ուզո՞ւմ՝ գնացեք: Կարդալով ձեր մեկնաբանությունները, այն համոզման եմ գալիս, որ ձեր մնալն ավելի կխանգարի այս երկրին: Փնթփնթալով ոչնչի չենք հասնի:Փնթփնթոց չի՞ , ամեն օր Աբրահամյանին եթերում տեսնելով ինչ- որ կասկածելի մտքեր եք հայտնում:Կարծո՞ւմ եք հեշտ աշխատանք է կատարում:Արմեն կոչվածը ինչպես կարող է մտածել ու բարձրաձայնել լրագրողի հասցեին՝ ,,…ոչինչ չանել ու փող ստանալ,,: Աբսուրդ մտածողություն:Նման մարդկանց համար փնթփնթոցը միս ու արյուն է դարձել:Ընկեր ջան, եթե դու չես տեսնում լրագրողի աշխատանքն ու դժգոհում ես, բա անտեսանելների մասին ինչեր կարող ես ասել:Արամ Աբրահամյանն իմ պաշտպանության կարիքն ամենևին չունի, պարզապես մասնագիտական արժանապատվությունս թույլ չտվեց լռել:Խորհուրդ կտայի մեկնաբանություններ անելիս փոքր ինչ մտածել:

  20. Համլետ says:

    Արամ,եթե ընտրել եք հայայաստանցիներին էլ բաժան-բաժան անելու ու նրանց մեջ թշնամանք սերմանելու իշխանահաճո քաղաքականությունը,ապա խորհուրդ կտամ մի այդպիսի ,,ոգեցունց,, հոդված էլ գրեք Արցախից թռած ու մեր գլխին պատուհաս դառած խոփանչիների ու նրանց բանդայի մասին:Ինձ ու իմ նմաններին ճանաչողները Ձեզ կասեին հաստատ,որ Ռուսաստանում մեր նմաններն իրենց ապրելակերպով ու կացույթաձևով որքան են նպաստում մեր ազգի դրական իմիջի բազմապտկմանն ու հաստատմանը…
    Սկսած 1998 թվականից ես տեսել եմ 2 ,,խոզ պահող,, ու Երևանի զուգարաններում փող հավաքողների քանակը բազմապատկող՝ եկվոր խոփանչի հայերի՝ Ռոբերտ Քոչարյան ու Սերժ Սարգսյան անուն-ազգանուններով…Հորդորեք ու նախատեք նրանց էլ իրենց պնակալեզների հետ միասին վերադառնան ու ,,ծաղկեցնեն,, իրենց բնօրանն ու մեզ ազատեն իրենց էնվերալալեաթական ազգակործան գործունեպությունից…
    Մեկ խորհուրդ էլ. երբ ինչ որ բան թվում է,պետք է խաչակնքել ու մարդկանց մասին չդատել սեփական մտատանջությունների սահմաններով:
    Հ.Գ. 1
    Ցավում եմ,որ ,,շուրջերկրյա ճանապարհորդ,, Էդիկ Բաղդասարյանին չի վիճակվել ,,ալամ-աշխարհում,, հադիպել որևիցե խոզ չպահող,զուգարանների մոտ փող չհավաքող ,,թռած հայերի,,…Միգուցե նա իր ,,ազգանվեր,, միսսիայի ընթացքում շրջագայել է միայն խոզանոցների,զուգարանների ու գերեզմանատների տարածքներու՞մ…
    Հ.Գ. 2
    Շատ հնարավոր է,որ մեկնաբանությունս չհրապարակեք,բայց նրա հետ Ձեզ դժվար կլինի չհամաձայնվելը…

    • Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ says:

      Դուք հայաստանցի՞ եք, հարգելի Համլիետ, թե՞ նախկին հայաստանցի:

      • Համլետ says:

        Հայաստանցին նախկին չի լինում,լինում է կրկին ու կրկնակի…Համենայնդեպես՝ նախքին արցախցի չեմ…
        Գրելու՞ եք հոդված Արցախից ,,թռնողների,, այդքան ծանր գնով այն ազատագրելուց հետո դատարկողների ու ակամա թուրքի ջրաղացին ջուր լցնողների մասին…Եթե գրեք,կհամոզվեմ,որ Ձեր սրտացավությունը իրական է ու օբյեկտիվ…

  21. ani says:

    Հարգելի թռնողներ, կարող եք ամեն տեսակ բացատրություններ բերել, թե ինչու եք թռնում, բայց շատ եմ խնդրում, թռնելուց հետո, հեռվից մի փնովեք Հայաստանը, այդքան չարություն մի կուտակեք ձեր մեջ Հայաստանի նկատմամբ: Ի վերջո հասկացեք, Հայաստանը, պետությունը պետք չի նույնացնել նախագահի, վարչապետի, էս թափթփուկ օլիգարխիայի հետ, նրանք էլ ձեր նման տուրիստի հոգեբանությամբ ժամանակավոր Հայաստան խոպանի եկած զանգված են, որոնք էլի ձեր նման իրենց բարեկեցությանը սպառնացող առաջին իսկ վտանգի դեպքում քոչելու են Հայաստանից որևէ հարմարավետ երկիր: Ուղղակի ի տարբերություն ձեզ, իրենք այդ երկրներում զուգարան չեն լվանալու, վայելելու են Հայաստանից քամած միլիարդները: Իսկ դուք շարունակելու եք ձեր խղճուկ գոյությունը, ուղղակի Հայաստանից դուրս:

  22. Ալբերտ says:

    Կարդացի բոլոր մեկնաբանությունները, վերջը որոշեցի գրեմ:Բոլորիդ հետ էլ կիսատ համաձայն եմ: Ուզում եմ մեջբերում անեմ Լևոն Մելքումյանի գրածից – «Նրանք, այդ իշխանությունները մեր հարազատ, մեր ծնած, սնած զավակներն են, մե՛նք ենք, նրանք դեսանտ չե՛ն իջեցվել Մարսից: Մեզանից յուրաքանչյուրը (փոքր բացառություններով) երազում է նրանց տեղը լինել այս երկիրն ու իր մի քանի պարկեշտ մարդկանց հոշոտելու գործը շարունակելու համար»: Սա է իրականությունը, հարկավոր է անալիզ անել մեր վերջի 2-3 հարյուրամյակների պատմությունն ու պահվածքը, սթափ գնահատել և ուշքի գալ…. Մեղավոր ենք բոլորովս, որովհետև դա մենք ենք ու առայժմ այսքան ենք…Ցավալի է, բայց դա է (իմ կարծիքով)…

  23. Լավատես says:

    Մի պահ պատկերացնենք, թե մեր կառավարությունը՝ մաքուր, ժողովրդին նվիրված մարդիկ են, բայց չորս կողմից շրջափակված են անմակարդակ, բայց ուժեղ իշխանատենչ ուժերով: Ի՞նչ պետք է մենք ձեռնակենք՝ գնանք, պաշտպանենք մեր կառավարությանը, թե՞ սպասենք, մինչեւ գան անորակները ու սկսենք մեր բողոքներն ու արտագաղթը: Բնական է, պետք է պաշտպանենք մեր կառավարությունը: Եթե մենք սովորենք պաշտպանել մեր կառավարությունը, մենք կառավարման մեջ կվերցնենք մեր կառավարությունը: Սկսենք այսօրվա կառավարությունից: Ժամանակն է առաջարկներ անել, նույնիսկ մեր մկները զանգի առաջարկություն են արել եւ ոչ թե Կատվից անվերջ բողոքում ու թողնում, գնում: 😉

    • Մարգար Մախսուդյան says:

      Երբ Գայլին Ավետարանից առակներ են առաջարկում, ի՞նչ է պատասխանում…

      • Մարինա says:

        Ուրեմն՝ լավ չեն առաջարկում, կամ առաջարկվողների ականջներին խորը խցկած բամբակներ կան, որոնք պետք է հանել և լսեցնել տալ… Համոզված եմ, որ չլսողները, կլսեն ու վերջապես դուրս կգան անտարբերության, ագահության թմբիրից… Հրանտ Մաթևոսյանը ժամանակին գրել է. “Խիղճը գիտե՞ս երբ է գեղեցիկ. Երբ գազանի մեջ է…”…Կգա գեղեցկանալու ժամանակը, բայց կգա, եթե “չթռնենք”…

      • Լավատես says:

        Երբ մենք Գայլին Արջից պաշտպանելու հնարավորություն ունենանք, Գայլին ավետարան՝ չգիտեմ, բայց հեծանիվ քշել հաստատ կկարողանանք սովորացնել:

        • Մարգար Մախսուդյան says:

          Լավ, մի առաջարկ,այնուամենայնիվ կանեմ.
          Վարչապետս մտավ օֆշոր
          Ես էլ թռա, դարձա քոչվոր
          Խաչակնքենք ու դարձի գանք
          Որ կուշտ լինենք, հագնենք լավ շոր… ( 🙂

          • Լավատես says:

            Առաջարկների Սկիզբը դրվեց, կարեւորը սկզբնական հում առաջարկները խիստ քննադատության տակ չդնենք, թողնենք թող հասունանան:

  24. Ruben says:

    Ազատ աստվածն այն օրից,
    Երբ հաճեցավ շունչ փչել,
    Իմ հողանյութ շինվածքին
    Կենդանություն պարգևել.
    Ես անբարբառ մի մանուկ
    Երկու ձեռքս պարզեցի,
    Եվ իմ անզոր թևերով
    Ազատությունն գրկեցի։
    Մինչ գիշերը անհանգիստ
    Օրորոցում կապկապած
    Լալիս էի անդադար,
    Մորս քունը խանգարած,
    Խնդրում էի նորանից
    Բազուկներս արձակել.
    Ես այն օրից ուխտեցի
    Ազատությունը սիրել։
    «Ազատություն», Միքայել Նալբանդյան
    Մարդիկ, հավանաբար, ազատ չեն (հոգեպես և ֆիզիկապես), որ թռնում են Վաղարշապատի արագիլների և Էջմիածնի քահանաների նման: Բայց արագիլները վերադառնում են, իսկ քահանաները ոչ:

  25. amnic says:

    2-րդ հանրապետությունից չգիտես ինչու այսպես չէին արտագաղթում։ Դեռ ավելին՝ կար հայրենադարձություն(«ախպար»-ները կենդանի վկայությունն են)։ Եվ բնակչությունը բարձր տեմպերով աճում էր։ Դարձավ 3-րդ հանրապետություն և սկսվեց արտագաղթ։ Եկեք գտնենք պատճառը։ Դրա համար պետք է տեսնել թե ինչ է փոխվել։ Ինչքան ես գիտեմ ժողովուրդը չի փոխվել։ Նույն ինդիվիդները ավտոմատ կերպով դառան 3-րդ հանրապետության քաղաքացի։ Ստացվում է որ փոխվել է միայն հանրապետությունը։ Գտանք պատճառը։

  26. Armine G says:

    Մեր անհաջողությունների ու պարտությունների բուն պատճառը – քննադատել, հալածել, մեղադրել մեր իսկ ազգի զավակներին՝ մեր ընկերոջը, մեր հարևանին, մեր հարազատ հայերին: Մենք՝ յուրաքանչյուրս պետք է մեր մեջ թոթափենք վատը, նախանձը, չարությունը: Մինչև մարդիկ չբարիանան, չազնվանան, չլվացվեն իրենց մեղքերից, մենք չենք կարող մաքրել մեր երկիրը սրիկաներից ու տզրուկներից: Նոր Հայաստան կարելի է կերտել միայն ազնիվ, մաքուր, բարի մարդկանցով:

    Սփյուռքը անվիճելիորեն մեծ ուժ է և միշտ էլ կանգնած է մեր կողքին: Չի կարելի ապերախտորեն պախարակել մեր դրսի հայերին: Միայն շնորհակալ պետք է լինենք ամենաչնչին օգնության համար:

    Պրն Մախսուդյան, ես ազգի կողմից խնդրում եմ հրապարակեք ձեր նոր ձոնը:

  27. Armine G says:

    Եթե Հայաստանին օգնում են՝ սփյուռք են, եթե չեն օգնում՝ թռած: 🙂

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031