Լրահոս
Օրվա լրահոսը

«Մեղրիի սարերը տրակտորներով քանդում են». ահազանգում է Քաջարանի գյուղապետը

Հուլիս 08,2013 14:28

Քաջարանի գյուղապետ Ռաֆիկ Աթայանը դեռ չի շտապում Սյունիքի նոր մարզպետի՝ Վահե Հակոբյանի մասին կարծիք հայտնել:

«Պետք է աշխատի, որ ասեմ, դեռ չի աշխատել, կաշխատի` կասենք էլի: Մարդուն աշխատանքով են գնահատում»,- Aravot.am-ին ասաց գյուղապետը:

Մեր հարցին, թե մտավախություն չունե՞ք, որ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի տնօրենի որդու մարզպետ դառնալը առիթ կդառնա, որ այս անգամ հաստատվի կառավարության 2011-ին ներկայացրած եւ գյուղի բնակիչների բողոքից հետո ուժը կորցրած համարված որոշումը:

Հիշեցնենք, որ այդ որոշմամբ, գյուղի հենց կողքին նախատեսվում էր Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի կողմից հանքի շահագործում, ինչի արդյունքում ամբողջ գյուղը պետք է տեղափոխվեր:

«Քաջարան գյուղը մենք տվողը չենք: Ես ոչ ոքից չեմ վախենում, ուզում ա Վահեն գա, ուզում ա մինիստրը գա, ուզում ա Պետրոսը գա: Թող իրենց աշխատանքն անեն: Մարզում 200 տարվա պաշար կա, հլը պաշարները չեն պրծել: Պաշարները, որ պրծնեն, կորոշենք՝ կտանք, չենք տա: Մենք տվողը չենք»:

Մեր հարցին, Վահե Հակոբյանը մարզպետի լավ թեկնածո՞ւ էր, գյուղապետն ասաց. «Ես հո երկրի վարչապետը չեմ, վարչապետից հարցրեք, ինչ կլինի: Քաջարանցիները իրենց հանգիստ են զգում, լավ են զգում, իրենց հողի , ջրի տերն են: Մարզպետի տեղակալից հարցրեք, ես իմ գյուղի տերն եմ»:

Պարոն Աթայանը այն կարծիքին է, որ նոր մարզպետը չէ, որ պետք է նպաստի ընդերքի շահագործմանը. «Թալանը վաղուց է սկսվել: Եկեք, տեսեք` Մեղրու ձորը քանդում են , մարզպետի գալ-չգալու հետ կապ չունի: Արդեն տրակտորներով եկել ու Մեղրիի սարերը, գյուղերը, ձորերը քանդում են: Եկեք, տեսեք ինչ է կատարվում»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031