Լրահոս
Օրվա լրահոսը

Սուրիկ Խաչատրյանը վաճառում է Գորիսի իր առանձնատունը

Հուլիս 06,2013 19:40

Գորիսի՝ 1992-94 թվականների քաղաքապետ, տարածաշրջանի ինքնապաշտպանության կոմիտեի համանախագահ  Սամվել Հարությունյանի տեղեկություններով,  Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանը իսկապես  վաճառքի է հանել  Գորիսի իր առանձնատունը:

«Սուրիկ Խաչատրյանը, հավատարիմ մնալով իր մականվանը, չի կարող չգիտակցել, որ բազմաթիվ ոճիրներից հետո, մասնավորապես հունիսի մեկին տեղի ունեցած ծանրագույն հանցագործությունից հետո այլեւս չի կարող ընտանիքով բնակվել Գորիսում»,- Aravot.am-ին ասաց պարոն Հարությունյանը:

Նա առայժմ չգիտի, թե ինչ գնով է պարոն Խաչատրյանը մտադիր վաճառել այդ առանձնատունը. «Առայժմ խոսում են հնարավոր գնորդների՝ ալրաղացի տերեր Սպարտակի կամ Ժորայի մասին: Վստահ եմ՝ թե նրանք եւ թե այլ մեծահարուստներ լայնախոհ կգտնվեն եւ նրա սեփականություններից որեւէ մեկը չեն գնի»:

Պարոն Հարությունյանի խոսքով, տարիներ առաջ՝  Գորիսի այդ առանձնատան կառուցման ժամանակ, աշխատանքներ իրականացնող  վարպետներից մի քանիսը  իրեն ասել են, թե վստահ են, որ մի օր այդ ապարանքը կդառնա մանկատուն. «Ուրախ պետք է լինեմ, որ Գորիսի բնակիչների ընդհանուր ժողովը որոշում ընդունի, որ այդ առանձնատունը, որը կառուցվել է Գորիսի սուրբ  Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու գմբեթի համար հանգանակված միջոցների եւ այլ միջոցների հաշվին պետք է դառնա մանկատուն, երկիր մոլորակի ամենահարմար մանկատունը»:

 

 

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (4)

Պատասխանել

  1. Գայանե says:

    Եթե Գորիսցիները արժանապատվորեն մոտենան այս հարցին իհարկե ոչ ոք չի գնի այդ առանձնատունը, միայն այն փաստը որ տունը կառուցվել է եկեղեցու գմբեթի համար հանգանակված միջոցների հաշվին,/եթե իհարկե դա այդպես է/, ապա պետք է մի քիչ աստվածավախ լինել և հավատալ որ այդ տունը հանգիստ կյանք չի ունենա…..

  2. Վարազ Սյունի (Ամստերդամ) says:

    Մեկա ` արդար դատաստանից չի ճողոպրելու:

    Ո ՞ վ պիտի «ապրի» էդ անիծված տանը: Անեծք կա այդ «տան» վրա: Ո՞վ այդքան ցածր ու անհոգի կգտնվի,որ էդ տուը գնի:

    Պետությունը պիտի ԱՆՊԱՅՄԱՆ բռնագանձի այդ տունը ու սարքի հասարակական օբյեկտ:

    • Hay says:

      Երանի նրանց,ով արդարության քաղց ու ծարավ ունեն,քանի որ նրանք կհագենան…. Դատաստանից ոչ ոք չի ճողոպրելու!

  3. Ուրվական says:

    Այդ տունը վայելել չի լինի, ինչքան ուրվականներ ու հոգիններ հիմա կան այնտեղ…իսկական անեծքի բուն

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031