Aravot.am-ի տեղեկություններով, հունիսի մեկին, Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի Գորիսի առանձնատան դիմաց տեղի ունեցած կրակոցների ժամանակ նրա որդին՝ ձերբակալված Տիգրան Խաչատրյանը, թմրանյութերի ազդեցության տակ է եղել:
Aravot.am-ը այս տեղեկությունը ճշտեց Խաչատրյանների պաշտպան, ՀՀ փաստաբանների պալատի նախագահ Ռուբեն Սահակյանից:
«Բազմաթիվ փորձաքննություններ են նշանակվել, ես դեռ արդյունքներից տեղյակ չեմ: Արդյունքները պատրաստ կլինեն ոչ ուշ՝ քան այս ամսվա 20-25-ը: Ես նման տեղեկություն չունեմ, որ Տիգրանը թմրանյութի ազդեցության տակ է եղել, իսկ անգամ եթե եղել է, ապա որեւէ դեր խաղալ չի կարող»,- Aravot.am-ին ասաց պարոն Սահակյանը:
Մեր ճշտող հարցին, թե ինչպես կարող է թմրանյութի ազդեցությունը դեր չունենալ գործողության վրա, պարոն Սահակյանը սահմանափակվեց միայն հավելելով. «Դա իմ համոզմունքն է, մանրամասները` հետագայում: Ես ոչինչ չեմ ուզում խոսել գործի մասին, իսկ դուք ստիպում եք ինձ խոսել»:
Ով զարմանք… էս ինչ անսպասելի էր:))
Իսկ համոզմունքները թող իրենց տանը արտահայտեն, փաստերն ու փաստարկված իրողությունները զգացմունքային զեղումներից տարբերակելը` մարդկային և մասնագիտական որակներին հաստատ կօգնի…
Այ քեզ զարմանք, էս ինչ անսպասելի էր…:))