Լրահոս
Օրվա լրահոսը

Նոր բացահայտում Սուրիկ Խաչատրյանի ազգականների կյանքից

Հուլիս 03,2013 21:47

1992-94 թվականներին Գորիսի քաղաքապետ, տարածաշրջանի ինքնապաշտպանության կոմիտեի համանախագահ Սամվել Հարությունյանը շարունակում է Aravot.am-ին ներկայացնել Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի հարազատների կյանքից նոր տեղեկություններ:

Պարոն Հարությունյանի պատմելով. «Սուրիկ Խաչատրյանի եղբայր Սեյրան Խաչատրյանը (Աղալարը) 2000 թվականին զինված հարձակում է կատարել Վերիշեն գյուղի բնակիչ Վարազդատի վրա, որը մի կերպ լուսամուտից փախել ու թաքնվել է այլ վայրում: Աղալարը նույն թվականին հրազենով վիրավորել է Գորիսի բնակիչ Գարիկ Թադեւոսյանին՝ նրան պատճառելով մարմնական ծանր վնասվածք: Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ, Սեյրան Խաչատրյանը ձերբակալվել եւ կալանավորվել է, կարճ ժամանակ անց գժի թղթի օգնությամբ ազատվել է կալանքից:

Այդ հանցագործությունից հետո Սեյրան Խաչատրյանը իր որդիների եւ եղբոր՝ Սերոբ Խաչատրյանի ու նրա որդիների հետ հեղինակել են բազմաթիվ ծանր հանցագործություններ, որոնց համար չեն ենթարկվել պատասխանատվության: Աղալարի որդին 2004-ի փետրվարին Գորիս քաղաքի բնակիչ Հովհաննես Բադալյանի առանձնակի դաժանության սպանության համահեղինակն է, բայց չի դատապարտվել եւ չի ազատազրկվել:

Աղալարն ու իր որդիները թմրամոլներ են, եւ նրանք են հանդիսանում Գորիսի եւ ամբողջ Սյունիքի տարածաշրջանում թմրանյութերի գլխավոր տարածողները»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (7)

Պատասխանել

  1. NNN says:

    Բայց Ս. Խ-ի ազգականը Ս. Խ-ն չի: Ազգականներ կան,որ իրար հետ ոչ մի կապ չունեն:

    • Ընթերցող says:

      Եթե Ս.Խ.-ն Է Ս.Խ.-ի ազգականի հովանավորն ու պաշտպանը, և Ս.Խ-ի ազգականն ազատության մեջ է Ս.Խ.-ի շնորհիվ, ապա Ս.Խ.-ն հավասարապես պատասխանատու է Ս.Խ.-ի ազգականների հանցագործությունների համար:

  2. Tiko says:

    Հեքիաթներ-հեքիաթներ,հոլիվուդյան կինոներ,անհեթեթ և անպատասխանատու էժանագին հոդվածներ կամ հայկական տելեսերիալներ………

  3. gago says:

    Խզբզոցների փոխարեն, ավելի ճիշտ կլիներ գործ հարուցել նշված բոլոր հանցանքների համար: Եթե առաջ վախից գործ չեն հարուցել, հիմա ինչպես երևում է վախ չկա, հետևաբար ավելի լավ կլինի Առավոտում տպելու հետ միաժամանակ տեղեկանանք որ գործեր են հարուցվում:

  4. Maxim says:

    Երբ ազգի, ժողովրդի մեծ մասը բարոյազրկվում է 5-10 հազար դրամով, նրանց հետ կարող են վարվել
    ճիշտ այնպես՝, ինչպես որ վարվում են, վերը նշված դուրսպրծուկների ցեղակույտը, իսկ նրանց նմաններին պաշտպանել ճիշտ նրանց նմանները, հանուն նրա, որ այդ դուրսպրծուկները կարևոր են իրենց վերարտադրման պրոցեսում:
    Բացի Սամվել Հարությունյանից, չկա՞ն արդյոք մարդիք, որ կարող են հաստատել, կամ ավելացնել այդ ճիվաղների կատարած ոճռագործությունները: Սա ի՞նչ համատարած անասնական բնազդի վախ
    է առաջացել ազգի, ժողովրդի մոտ: Մի քանի դուրսպրծուկներ, որոնք բանից պարզվում է պատերազմի ժամանակ էլ թալանով են զբաղվել, ինչպես որ այսօր թալանում են երկիրը, մի ամբողջ
    ազգի, ժողովրդի թելադրել են իրենց հրեշավոր խաղի կանոնները, և ժողովուրդը լուռ ընդունել է այն:
    Մի՞ թե՛ իմ ազգի, իմ ժողովրդի բարոյական ողնասարը այնպես է կոտրվել, որ չենք հասկանում տեղի
    ունեցող անմարդկային, անասնական վիճակը: Ո՞վ պետք է մտածի ազգի, ժողովրդի մասին, երբ մի
    հանցախումբ երկրի բյուջեի 70%-ը թալանում է, առանց դատի ու դատաստանի:

  5. Մարինա says:

    Մաքսիմ, վստահ եղեք, որ Սյունիքում, զարթոնքի պահը վաղուց է վրա հասել: ժողովրդի բարոյական ողնաշարն էլ չի կոտրվել, ընդամենը, ժամանակավոր ստվերի տակ է մնացել: Նախկին մարզպետից, հիմա չէ, որ “դոշ են ծեծում”: Այստեղ այն պահը չէ, որ ասեն՝ “եզը ընկել է, դանակավորները շատացել են…” Անեծքների տարափը միշտ էլ անպակաս է եղել: Լիսկայի նմանները պետք է հրապարակային պարսավանքի ենթարկվեն, ի տես իր նմանների, որովհետև նմանները ազգի իսկական դավաճաններ են. իսկ ազգի դավաճանից վատը չկա…

  6. Կարեն says:

    Նրա նմաններին հրապարակում պետքա կախեն,ինչ գրածա ճիշտա,ու դա գիտեն մեր իրավապահները,ուղղակի ստկացած իրավապահը ինչ կարա անի,Վլադիմիր Գասպարյանը գլուղնա գովում,չի տեսնում թե ոնցեն իր ենթակաները ստրկացել լիսկայի առաջ,օրինակ հենց այս պահին Գորիսի միլպետը և իր տեղակալը,դեռ ամեն ինչ զեկուցումեն լիսկային ու դեռ կատարումեն նրա հրահանգները,իսկ ոստիկանապետը կամ գիտի լռումա,կամ սկի ոստիկանապետին հաշվի առնողել չկա,միյան հետաքրքրվելա պետք ու կտեսնեք որ իրականությունա:

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031