Լրահոս
Օրվա լրահոսը

Ոստիկանությունը դատարան կներկայացնի ծառայողական քննության արդյունքները

Հունիս 21,2013 17:04

ՀՀ վարչական դատարանը բավարարեց Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի նախագահ Արթուր Սաքունցի, իրավապաշտպան Արայիկ Զալյանի միջնորդությունը, համաձայն որի ՀՀ ոստիկանության ներքին անվտանգության վարչությունը դատարան պետք է ներկայացնի ծառայողական քննության փաթեթը:

Իրավապաշտպանները դիմել էին դատարան՝ խնդրելով պարտավորեցնել ՀՀ ոստիկանության վերոհիշյալ վարչությանը, որպեսզի այն տեղեկատվություն տրամադրի իրենց, ինչպես նաեւ տույժի ենթարկել ՀՀ ոստիկանության ներքին անվտանգության վարչության պետ Ա. Հակոբյանին:

Դատարանը նշանակեց հերթական դատական նիստի օրը, միեւնույն ժամանակ ակնարկեց, որ ոստիկանությունից ծառայողական քննության փաստաթղթերը ստանալու դեպքում դատական նիստը կլինի ոչ միայն դռնփակ, այլ կողմերը մինչեւ դատարանի դիրքորոշումը արտահայտելը իրենց ստորագրությամբ պետք է պարտավորվեն չհրապարակայնացնել հնարավոր ծառայողական գաղտնիք պարունակող տեղեկատվությունը:

Հայցի հիմքում դրվել է այն, որ իրավապաշտպան կազմակերպությունը հաղորդում է ներկայացրել հանցագործության մասին ՀՀ հատուկ քննչական ծառայություն, գլխավոր դատախազություն եւ ոստիկանություն քաղաքացի Ջուլիետա Հովհաննիսյանի իրավունքների պաշտպանության վերաբերյալ: Հատուկ քննչական ծառայության կողմից իրավապաշտպան կազմակերպությունը ստացել է գրություն, որով հաղորդվել է, որ այն ուղարկվել է ՀՀ ոստիկանության ներքին անվտանգության վարչություն, ուր կատարվել է ծառայողական քննություն:

ՀՔԱՎ գրասենյակը հղում անելով տեղեկատվության ազատության մասին օրենքի 9-րդ հոդվածին (քաղաքացիների տեղեկություն ստանալու գրավոր հարցմանը պատասխան տրվում է այն ստանալուց հետո 5-օրյա ժամկետում), պահանջել էին տեղեկություններ, սակայն ոստիկանության կողմից այն մերժվել է հետեւյալ հիմնավորմամբ. «Միաժամանակ հայտնում եմ, որ ծառայողական քննության նյութերը իրենցից ներկայացնում են ծառայողական գաղտնիք պարունակող ներքին օգտագործման փաստաթղթեր, ուստի դրանք չեն կարող ձեզ տրամադրվել»: Իրավապաշտպանները հղում էին արել Սահմանադրության 18 հոդվածին, համաձայն որի՝ յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքները եւ ազատությունները օրենքով չարգելված բոլոր միջոցներով պաշտպանելու իրավունք, ինչպես նաեւ իր խախտված իրավունքները վերականգնելու իրավունք:

Հայցվոր հելսինկյանները շեշտեցին, որ դատարան բերվեն ոչ թե պատճենները, այլ բնօրինակը, որի հետ հնարավորություն լինի համեմատել: Դատարանը դրան էլ ընդառաջ գնաց:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930