Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

«Մեզ ամեն օր մի նոր անակնկալ են մատուցում». Վահագն Խաչատրյան

Հունիս 21,2013 11:01
vahagn xachatryan

Հատուկ քննչական ծառայությունը հրաժարվել է քննության առնել Տարոն Մարգարյանի ունեցվածքի օրինականությունը վիճարկող ՀԱԿ-ի հաղորդումը, եւ ՀԱԿ-ը պատրաստվում է դիմել դատարան՝ բողոքարկելու Գլխավոր դատախազության եւ ՀՔԾ-ի «անգործությունը»:

Aravot.am-ը ՀԱԿ անդամ, նախկին քաղաքապետ Վահագն Խաչատրյանից հետաքրքրվեց, Տարոն Մարգարյանի ունեցվածքը ապօրինի ճանապարհով ձեռք բերելու վերաբերյալ ՀԱԿ փաստարկնե՞րը բավարար հիմքեր չեն ունեցել, թե՞ ՀՔԾ-ն հիմնավոր չի համարել.«Համոզված եղեք, որ փաստերը բավարար էին, մի բան էլ ավել: Դրանից ավելին էլ չի լինում, հենց պաշտոնյաների հայտարարագրման իմաստը այն է, որ կարողանան հանրությանը ներկայացնել իրենց ունեցվածքը եւ հիմնավորել՝ որտեղից: Համոզված եմ, որ ցանկացած նորմալ իշխանությունը առաջին հերթին նման գործերը պետք է նայի, որովհետեւ դրանից է սկսվում հավատը իշխանության նկատմամբ վերականգնելու գործընթացը: Եթե իշխանության ներկայացուցիչները ազատ են ամեն ինչում, ինչ ուզում անում են եւ պատասխան չեն տալիս, բերում է այն բոլոր դեպքերը, որ այսօր ականատես ենք՝ այդ թվում Վերահսկիչ պալատի արտառոց բացահայտումները»:

Պարոն Խաչատրյանի խոսքերով, իրենք կդիմեն դատարան, որ ցույց տան՝ երկրում օրենքը պետք է աշխատի. «Մեր բոլոր քայլերը նպատակաուղղված են հենց դրան… բայց մեզ մոտ օրենքը կիրառվում է ընտրովի, հեռախոսային օրենք է մեզ մոտ: Մինչեւ որոշում կայացնելը համաատասխան ատյանները զանգում են վերադասներին եւ ճշտում են՝ արժե՞ այդ հարցը քննարկել եւ դրանից հետո ինչ որոշում ընդունել: Ցանկացած երկրում, երբ նման դեպքեր են լինում, իշխանությունները միանգամից են արձագանքում: Օրինակ վարչապետի հետ տեղի ունեցող գործընթացը վաղուց պետք է փակված լիներ. Կամ պետք է նա հրաժարական տար կամ էլ հստակ բացատրություն տար՝ ինչ է տեղի ունեցել: Բայց մեզ ամեն օր նոր անակնկալ են մատուցում: Նույնն էլ վերաբերում է Տարոն Մարգարյանի գործին»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930