Լրահոս
Օրվա լրահոսը

Կարեն Մովսիսյանին կհեռացնե՞ն ոստիկանությունից ՖԲ-ում գրառման համար

Հունիս 19,2013 18:16

«Միտում չեմ ունեցել որեւէ լրագրողի վիրավորել, անպատվել: Ինձ դուր չէր գալիս երեւույթը, իմ պատին գրեցի, որ ինձ դուր չի գալիս այն, ինչ կատարվում է: Այն, որ մարդիկ կարող են իրար վիրավորելով խոսել, առավել եւս լրագրողը իրեն պետք է թույլ չտա պատգամավորի հետ խոսել նման տոնով, որքան էլ կարող է պատճառաբանել, թե երկուստեք է եղել վիրավորանքը»,- Aravot.am-ին ասաց Ոստիկանության Երեւան քաղաքի ծառայության բաժնի պետ Կարեն Մովսիսյանը, ում նկատմամբ երեկվա facebook-ի գրառման համար ծառայողական քննություն է նշանակվել: Գրառումը վերաբերել է երեկ ԱԺ-ում պատգամավորներ Արամ Մանուկյանի, Վարդան Այվազյանի եւ լրագրող Գոհար Վեզիրյանի միջադեպին:

Պարոն Մովսիսյանի խոսքերով, օգտատերերից Հարություն Մկրտչյանն է սխալ մեկնաբանել իր գրառումը. «Ես չեմ գրել , որ լրատվությունը պոռնկություն է: Ես երիտասարդ էի, ասում էին քաղաքականությունն է պոռնկություն, դրան միշտ դեմ էի` ինչու է այդպես որակվում: Իսկ երբ այսօր տեսնում եմ, որ ԱԺ միջանցքներում իրար հետ ոնց են խոսում, պատգամավորին լարում են, հրահրում, որ չգիտեմ ինչ սարքեն, դա ինձ դուր չի գալիս, նայում եմ այսօր վիճակն ավելի վատ է: Բայց դա չի նշանակում, որ ասում եմ այս ինչ լրագրողը պոռնիկ է եւ լրատվությունն էլ պոռնկություն է: Հարութից հարցրեք՝ որտե՞ղ է կարդացել, որ գրել եմ, թե լրատվությունը պոռնկություն է: Թյուրընկալում է: Եթե ստատուսի դիմաց գնում է`թե ժամանակին քաղաքականությունը պոռնկություն էին անվանում ու վերջում ասում եմ` հիմա ավելի վատ վիճակ է, դա նշանակում է` ասում եմ լրատվությունը պոռնկությո՞ւն է»:

Պարոն Մովսիսյանը դեռ չէր հասցրել տեղեկանալ, որ իր նկատմամբ ծառայողական քննություն է սկսվել, բայց ասաց, որ դրա մեջ վատ բան չի տեսնում. «Քննությունը կպարզի մանրամասները, ես վատ բան չեմ տեսնում: Եթե մի քաղաքացի գրում է` քանի որ պարոն Մովսիսյանն ասում է դա պոռնկություն է, ես էլ ասում եմ ոստիկանությունը բ..-ություն է, պարզ է `շատ ճիշտ կլինի ծառայողական քննություն լինի` պարզենք այդքան ցա՞ծր ենք մենք իջել: Ծառայողական քննությունը բացասական ելք չի ենթադրում կամ բացասական երեւույթ, կամ լռեցնել որեւէ մեկին կամ ոտնահարել իրավունքները»:

Պարոն Մովսիսյանն ասաց, որ անձամբ է վերացրել գրառումը, որ ավելորդ լարվածություն չստեղծվի, որ մարդիկ չմտածեն` ինքը որեւէ մեկի վիրավորելու նպատակ է ունեցել . «Այն, որ ԱԺ միջանցքներում նման բաներ է կատարվում, դա արժեհամակարգի կորուստ է, դաստիարակչական չէ: Անկախ նրանից, թե ինչքան լավն են Գոհար Վեզիրյանն ու Վարդան Այվազյանը, այստեղ անձերի խնդիրը չէ, նրանք պետք է զսպված լինեն, որ մենք հեռուստացույցով չտեսնենք նման բաներ»:

Մեր հարցին, հնարավո՞ր է ձեզ աշխատանքից ազատեն facebook-ի այդ գրառման համար` հաշվի առնելով գրառման համար աշխատանքից ազատվելու լրագրողների նախադեպերը, պարոն Մովսիսյանն ասաց. «Չեմ կարծում, ինձ հեռացնեն: Պետական օղակ է, նման բան չկա, որ հեռացնեն. գուցե կարգապահական պատժի՞ ենթարկեն, եթե գտնեն, որ սխալ եմ արել, որ իմ կարծիքը իմ պատին գրել եմ, բայց ես այդ գրառումը չեմ տարածել կամ լրատվամիջոցներին չեմ խնդրել, որ տեղադրեն իրենց մոտ: Իմ գրառմամբ չեմ քննադատում որեւէ համակարգի, ստեղծված իրավիճակն եմ բացասական համարում, որ դա ապադաստիարակում է, արժեհամակարգի կորստի է բերում: Դա չի նշանակում, որ այս կամ այն թեւը լավն է կամ վատը, չի նշանակում, որ ոստիկանները վատն են, լրագրողները` ոչ…եթե հանկարծ ինձ հեռացնեն աշխատանքից դա կլինի նոր էքսկլյուզիվ սենսացիա, ինչ ասեմ»;

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Maxim says:

    Գոհար Վեզիրյանին չի կարելի համեմատել՝ պատգամավոր կոչվածի հետ: Գոհարը ունի՝ խելք և
    արժանապատվություն: Շնորհակալություն Գոհար:

  2. Արա says:

    Գոհարի խելք ունենալը չեմ վիճարկում, բայց կրթական մակարդակի վրա խիստ կասկածում եմ: Ցավալի է, բայց հայ լրագրողների մի մասը ինտելեկտով այնքան էլ չի փայլում: Ուշադրություն դարձրեք, թե նրանք ինչ երջանիկ են իրենց զգում լֆիկի կամ գալուստի ընկերակցությամբ:

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930