Տնտեսագետ Բագրատ Ասատրյանն առաջարկում է «ՀայՌուսգազարդի» 20% բաժնեմասը, եթե պետությունը կարիք ունի դրանք վաճառելու, ապա վաճառի սեփական ժողովրդին, ոչ թե «Գազպրոմին»: Aravot.am-ի հետ զրույցում, ՀՀ կենտրոնական բանկի նախկին նախագահը կարծիք հայտնեց՝ եթե մենք պետություն ենք եւ մտածում ենք ապագայի մասին, ուղղակի չպիտի գնանք այն քայլին, որ պետական բաժնեմասը վաճառենք «Գազպրոմին». «Եթե կառավարությունն ուզում է վաճառի, թող դիմի սեփական ժողովրդին, կամ տեղացի գործարարներին, նույնիսկ թոշակառուն էլ կարող է, մենք, ամենքս մեր գրպանից գումար դնենք ու բաժնետոմս ձեռք բերենք: Դա շահավետ գործարք կլինի, նույնիսկ թոշակառուն կարող է գնել բաժնեմաս: Ժողովուրդը մեծ պատրաստակամություն կցուցաբերի, թոշակառուների համար եկամուտի աղբյուր կլինի: Սա մի ընկերություն է, որը 15-20% -ից պակաս շահութաբերությամբ չի ուզում աշխատի, մեր թոշակառուները բաժնետոմս գնելով, երաշխավորված եկամուտ կունենան»
Պարոն Ասատրյանի ներկայացմամբ`«ՀայՌուսգազարդի» պետական բաժնեմասը վաճառելն այն առիթն է, որ իշխանություններն իրենց իրական դեմքը ցույց տան, իհարկե կախված նրանից, թե ում կվաճառեն բաժնետոմսերը. Եթե դրանք հայաստանցիները ձեռք բերեն, եւ եթե դա մեր սեփականությունը լինի, ապա «Գազպրոմի», գազամատակարարող միակ ընկերության`«ՀայՌուսգազարդի» վրա ազդելու հնարավորություն կունենանք. «Հակառակ դեպքում կամ ընդհանրապես ազդելու հնարավորություն չենք ունենա, կամ էլ դրանք շատ նեղանալու են. Դա հղի է բոլոր կարգի վտանգներով, որն անկանխատեսելի, խիստ վտանգավոր երեւույթ է»:
Մեր դիտարկմանը, որ 100% սեփականատեր լինելով «Գազպրոմը» ցանկացած ճնշում կարող է գործադրել Հայաստանի վրա, եւ ոչ միայն գազի գինը որոշելու առումով, պարոն Ասատրյանն ասաց. «Սա միայն տնտեսական խնդիր չէ, «Գապրոմը» նույնիսկ քաղաքական ճնշումներ կարող է գործադրել, սա այն բացառիկ, մենաշնորհային միակ ընկերութունն է, առաջիկա 20-30-50 տարում էլի գազի միակ մատակարարը կլինի, եւ փաստորեն 20%-ը իրեն վաճառելով, այդ այլընտրանքն ամբողջովին տալիս են օտար երկրի ձեռքը ու հայկական կողմի լծակները նվազեցնում են»:
Տնտեսագետի բնութագրմամբ, «ՀայՌուսգազարդի» հայկական բաժնեմասը ռուսական կողմին վաճառելն ուղղակի հանցավորություն է, ապագայի շահը չգիտակցել, որը հղի է անկանխատեսելի, բազմաթիվ բացասական հետեւանքներով:
Կարդացեք նաև
Հիշեցնենք, որ օրերս «Գազպրոմի» պաշտոնական կայքէջում տեղեկատվություն է տարածվել, որ ընկերության ղեկավար Ալեքսեյ Միլլերն ու էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը հանդիպում, քննարկում են ունեցել ընկերության գլխավոր գրասենյակում, եւ խոսք է եղել նաեւ «ՀայՌուսգազարդում» ռուսական բաժնեմասը մինչեւ 100% հասցնելու հնարավորությունների մասին: Էներգետիկայի նախարարը այսօր հաստատել է այդ տեղեկությունները:
Նելլի ԲԱԲԱՅԱՆ
Իհարկե. Բագրատ Ասատրյանը ԼԻՈՎԻՆ ճիշտ է:
Այ ռուսի քամակ մտած անուղեղներ- 20%-ն էլ տաք,որ դառնաք ռուսի 100% վասա՞ լ: Ռուսը էդ ե՞ րբ է Հային տված խոստում կատարել: Ե՞ րբ պիտի վերջապես հասկանաք,որ ռուսը ԵՐԲԵՔ հզոր Հայաստան չի ուզելու:
Այ անազգ երիտհայեր- աթոռի համար անգամ մորներդ եք արդեն պատրաստ ծախելու:
Նախ տեսեք ում ձեռքում է Ռուսաստանի ողջ էներգետիկան և ում կողմից են ղեկավարվում նրանք:
Հարցը այնքան բարդ ու խորն է, որ շարիկ գլորողների խելքի բանը չէ: Վերջիններիս մի թուլի փայով
կարող են ստորագրել տալ ցանկացած կաբալագիր, որից՝ երկիրը թե ինչպես կհրաժարվի՝ հարց է: Իսկ
շարիկ գլորողին էլ ղեկավարում է՝ կենաց ասողն ու շալլախո պարողը, որը նույնպես խելքի հետ ոչ մի
կապ չունի: