Լրահոս
Օրվա լրահոսը

Ի՞նչ միջոցներով է Սուրիկ Խաչատրյանը կառուցել Գորիսի իր հայտնի առանձնատունը (Տեսանյութ)

Հունիս 12,2013 11:09

Գորիսի նախկին քաղաքապետ Սամվել Հարությունյանը շարունակում է Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանին վերաբերող իր բացահայտումների շարքը:

«1991 թվականին իմ÷ քաղաքապետ ընտրվելուց առաջ, Գորիսի քաղխորհրդի գործկոմը 600 քմ հողատարածք է հատկացնում քաղաքի կենտրոնական մասերից մեկում՝ Դավիթ Բեկ հատվածում մինչ այդ չորս անգամ դատապարտված Սուրիկ Խաչատրյանին: Նա մինչեւ այդ  ուներ 2 սենյականոց բնակարան եւ մեկ ժիգուլի՝ 06: Երբ ընտրվեցի քաղխորհրդի գործկոմի նախագահ, դրանից կարճ ժամանակ անց, Սուրիկ Խաչատրյանը արդեն որպես գումարտակի հրամանատար, ներկայացավ ու խնդրեց ավելացնեմ իր այդ  600 քմ հողատարածքը հարեւանների հողատարածքների հաշվին: Մերժեցի իր բանավոր դիմումը, բայց ինչպես հետո պարզվեց՝ այդ 600 քմ տարածքը մի քանի անգամ  ավելացրեց հարեւանների հաշվին: Կարճ ժամանակ անց նա սկսում է Գորիսի իր ներկայիս ապարանքի շինարարությունը: Բոլորը գիտեն, որ այդ ապարանքի շինարարության վրա մի քանի հազար գծամետր սրբատաշ բազալտ է օգտագործվել, որի համար հատուկ հանք էին բացել: Այդ հանքը բացել էին այդ ժամանակ Գորիսում  Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու կառուցվող գմբեթի համար:   Իմ ժամանակ դեռեւս դժվարությամբ ֆինանսական միջոցներ հատկացրինք, որ շինարարությունը կարողանանք ավարտին հասցնել: Սուրիկ Խաչատրյանը թե’ քաղաքային ֆինանսական միջոցները, թե’ առանձին հիմնարկների, գործարարների ու քաղաքացիների նվիրատվությունները օգտագործելուց հետո, տեսնում ենք, որ տասնապատիկ ավելի սրբատաշ այդ նույն բազալտից օգտագործում է իր ապարանքի շինարարության վրա: Այդ ընթացքում փակում է Դավիթ Բեկ փողոցի մի հատվածը , պարսպապատում է եւ դարձնում իր առանձնատան բակ: Հետո իր կալվածքին միացնում է իր տան դիմաց գտնվող  Գորիսի նորակառույց քաղաքային բաղնիքը: 90-ականների առաջին տարիներին՝ պատերազմի ժամանակ, մենք դժվարությամբ միջոցներ էինք հայթայթում բաղնիքի շինարարությունն ավարտին հասցնելու համար, որ գորիսեցիները, բաղնիքներ չունեցող անձինք հնարավորություն ունենան հարմարավետ բաղնիքում լողանալ: Այդ բաղնիքի շենքը սրբատաշ բազալտից է: Դրա վրա ծախսվել են հսկայական պետական միջոցներ: Այսօր 400. 000 դոլարով չես կարող նման շենք կառուցել»,- Aravot.am-ին պատմեց Գորիսի նախկին քաղաքապետը:

Նրա խոսքերով, Սուրիկ Խաչատրյանը  Գորիսի իր առանձնատան ներսում էլ անթույլատրելի ճանապարհով օգտագործել է աշխարհի ամենաթանկ փայտանյութը. «Հսկայական փայտանյութ  է օգտագործվել, որն աշխարհի ամենաթանկ փայտանյութն է:  Խոսքը Մարտակերտի անտառում շատ քիչ հանդիպող կարմիր ծառերի մասին է, որոնք համաշխարհային բնաշխարհի կարմիր գրքում են գտնվում»:

Aravot.am-ը պատրաստ է լսել Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանին, բայց նա Գորիսում տեղի ունեցած դեպքից հետո անջատել է իր հեռախոսը:

Մանրամասները՝ տեսանյութում:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Համլետ says:

    Լավ,բա սա երկիր է,թե՝ համակենտրոնացման ճամբար…
    Եթե հոդվածում նշված փաստերի նույնիսկ 50 տոկոսն էլ համապատասխանում են իրականությանը,ապա անկախ իր տան բակում հունիսի 1-ին տեղի ունեցած դեպքերից՝ պետք է քրօրի համապատասխան հոդվածներով՝ Սյունիքի ավազակապետ Սուրիկ Խաչատրյանի նկատմամբ հարուցվի քրգործ՝ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու տարբերակով…

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930