Լրահոս
Օրվա լրահոսը

Նոր բացահայտում. «Սուրիկ Խաչատրյանը կրակել է իրենից հղի սիրուհուն ու սպանել չծնված երեխային» (Տեսանյութ)

Հունիս 11,2013 17:58

«1990 թվականի հոկտեմբերին 21-ին Սուրիկ Խաչատրյանը իր նմանների հետ խաբեությամբ առեւանգում է,  ապա նաեւ գազանաբար Գորիսում գտնվող մի շենքում խոշտանգում է մեր ազատամարտի նվիրյալներից մեկին` այդ ժամանակ ՀՅԴ մարտական ջոկատի հրամանատար Լերմենտ Սարգսյանին եւ ինձ: Նրանք մեզ գազանաբար խոշտանգելուց հետո մոտ 30 ժամ պահում են այդ մասնավոր բանտում եւ սահմանամերձ բնակիչների ոտքի կանգնելուց հետո եւ ներքին գործերի նախարար Կառլոս Ղազարյանի միջամտության արդյունքում ստիպված մեզ ազատ են արձակում: Այդ ոճրագործության համար Գորիսի ներքին գործերի բաժին ենք ներկայացրել համապատասխան հայտարարություններ եւ բացատրություններ, բայց անցած ավելի քան 22 տարվա ընթացքում այդ ոճրագործությունների համար Սուրիկ Խաչատրյանը չի կրել պատասխանատվություն»,- Aravot.am-ին Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի`90-ականների գործունեությունը ներկայացնում է  Գորիսի նախկին քաղաքապետ Սամվել Հարությունյանը:

Իրենց խոշտանգելու պատճառը Գորիսի նախկին քաղաքապետը պայմանավորում է Գորիսում ահի մթնոլորտ ստեղծելու Ս. Խաչատրյանի մտադրությամբ. «Մեր ամբողջ կարողականությամբ փորձում էինք մասնակցել հայրենիքի պաշտպանությանը եւ մեր կյանքը վտանգելով` հակահարվածներ հասցնել ադրբեջանական գրոհայիններին, որոնք այդ ընթացքում գրոհում էին սահմանամերձ բնակավայրերի վրա: Ըստ ամենայնի, նրանց դուր չէր գալիս դա:  Քանի որ օրեր հետո, պետք է տեղի ունենային Գորիսի քաղաքային եւ շրջանայաին խորհդի պատգամավորների ընտրություններ, թե ես թե ընկերս պատգամավորի թեկնածուներ էինք:  Նրանց նպատակն էր` վերջ դնել մեր հեղինակության աճին: Մենք մարտական լուրջ ջոկատ ունեինք, եւ ըստ ամենայնի, այդ ջոկատի գոյությունն ու ու մեր հեղինակությունը խանգարում էր նրանց»:

Նրա խոսքերով, 1991-ին գորիսեցիներին ցնցեց Սուրիկ Խաչատրյանի մեկ այլ արարք. «Սուրիկ խաչատրյանը սպանելու նպատակով կրակել է Կոռնիձոր գյուղի բնակիչ, Գորիսի կուլտուրայի  բաժնի ժողգործիքների նվագախմբի երգչուհի, ինչպես գորիսեցիներն էին ասում, Սուրիկ Խաչատրյանի սիրուհի Ա. Մ.- վրա: Պատճառն այն էր, որ Ա. Մ.-ն, Գորիսում տարածված լուրերի համաձայն, Սուրիկ Խաչատրյանին հայտնել էր, որ իրենից  հղի է եւ երեխայի է սպասում: Սուրիկ Խաչատրյանը կրակում է, եւ Ա.  Մ.-ին մահամերձ տեղափոխում են Սիսիան, այնտեղ վիրահատում եւ հրաշքով փրկվում է  նրա  կյանքը, իսկ իր ներսում գտնվող երեխայի կյանքը  չի հաջողվում փրկել: Այս հանցագործության համար նույնպես Սուրիկ Խաչատրյանը մինչ օրս չի կրել պատասխանատվություն»:

Պարոն Հարությունյանի պատմելով, 1999-ի մայիսին`  Աժ ընտրություններից օրեր առաջ, իրեն` որպես պատգամավորի թեկնածու, եւ ՊՆ ներկայիս գեներալներից մեկին ներկայանում է նույն Ա. Մ.-ն ամուսնու հետ եւ  փորձում է ցույց տալ իր պատառոտված որովայնը, իսկ իրենք նրան հորդորում են դիմել իրավապահներին. «Համոզում ենք դիմել իրավապահներին,  հայտարարությամբ հանդես գալ, նրանց ներկայացնել համապատասխան ապացույցներ: Ըստ ամենայնի, Ա. Մ.-ն մինչ օրս վախեցել է դիմել իրավապահներին»:

Պարոն Հարությունյանի խոսքերով, Սուրիկ Խաչատրյանը 1995-ին Գորիսում հրազենային կրակոցով  ծանր վիրավորում է երիտասարդ Անուշավան Առուշանյանին. «Դրանից անմիջապես հետո վիրավորված քաղաքացուն տեղափոխում են Գորիսի հիվանդանոց, Սուրիկ Խաչատրյանի բանդայի ներկայացուցիչները մտնում են հիվանդանոց եւ կրակում են ռենտգենի կաբինետում, եւ այդ ոճրագործության համար նույնպես նա չի ենթարկվել քրեական պատասխանատվության»:

Մեր հարցին, թե ի՞նչ պատճառով է կրակել երիտասարդի վրա, պարոն Հարությունյանը դժվարացավ պատճառը նշել. «Չգիտեմ` ինչու է կրակել: Իր համար արյուն թափելը հոբբի է»:

Aravot.am-ը փորձեց զրուցել նաեւ Սուրիկ Խաչատրյանի հետ, բայց նա  ամբողջ օրվա ընթացքում անհասանելի  էր:

Մանրամասները տեսանյութում

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (9)

Պատասխանել

  1. Վարազ Սյունի (Ամստերդամ) says:

    Նույն հանցագործի նույն ձեռագիրը- մինչև հիմա: Ազգի թշնամի այս հանցագործին ոււ իր լկտի հանցախմբին միայն չեզոքացնել է պետք. ամեն գնով:

  2. susan says:

    և դեռ այս անասունը իբր կռվել է թուրքի դեմ, այնինչ նա այստեղ թուրքավարի սպանել է մարդկանց. և դեռ այսքան հանցանքներից հետո նա ոչ միայն չի պատժվել, այլև պարգևատրվել է մարտական խաչի շքանշաններով, մի մարդու կողմից, ով լավ տեղյակ է եղել նրա ամեն մի արածից. և այսքանից հետո, եթե նա չպատժվի, ուրեմն նրան հովանավորում են իր նման հանցագործներն ու մարդասպանները. այլ կերպ սրան մեկնաբանում չկա.

  3. Հրանուշ Խառատյան says:

    Ով կարող է ասել, թե սա անհնար է? Ով կարող է ասել, որ շտապելով “տղու պես” կանգնել այս մարզպետի կողքին` մեր երկրում մարզպետի կարգավիճակ ունեցողները և “մարզպետաց մարզպետի” կարգավիճակովը հավանություն չեն տալիս այն ամենին, ինչի ընդունակ է այս մարզպետը, և դրանով խրախուսում այս կարգի երևույթները?: Ով կարող է ասել, որ մարզպետի կարգավիճակովների թիկնազորերը չեն ընդօրինկում իրենց պետերին? Ով կարող է ասել, որ թիկնազորերի կարգավիճակովների ընտանիքները չեն պաշտպանում իրենց ընտանիքի անդամի արարքները /մեկ անգամ գնացեք Վահե Ավետյանի դատավարությանը` տեսնելու ընտանիքների անդամների արձագանքը/: Ով կարող է ասել, որ իրավապահ համակարգը ի սպաս չի դրված այս ագրեսիվ մշակույթի ծաղկմանը? Ով կարող է ասել. որ այս ձևերով Հայաստանում հասարակական հարաբերությունները չեն հարմարվում այս թելադրող նորմերին? Ով կարող է առարկել, որ հասարակական այս մշակույթի ձևավորողները պետական ինստիտուտներն են?

    • DAVIT-BEK says:

      Զարմանում եմ Ձեր արձագանքի վրա, եթե իրոք Դուք Հրանուշ Խառատյանն է:Դուք չեք տարբերում բամբասանքը լուրջ խոսակցությունից:Ամոթալի, զազրելի, տխեղծ մեղադրանքներ են: Այս մարդը /Սամվել Հարությունյանը/, թեև հայի անուն-ազգանուն ունի, բայց հայ չէ, ներքին թուրքն է, որ ամբողջ կյանքում զբաղված է միայն զրպարտելով: Քսու տիպ է, որին ամբողջ Գորիսը գիտի: Ուր էր մինչ այս դեպքը? Որ ծակուռում էր որոճում? Ինչ է արել նա Գորիսի և գորիսեցու համար: Ինչքան թերզարգացած պետք է լինել, որ հավատաս ամեն մեկին ու ամեն ասածի: Չէ որ նա նպատակ է դրել ՉԼՌԵԼ և խոսելու է, եթե անգամ ասելիք չունենա: Հորինելու է, զազրախոսելու է, ինքն իր թույնից գալարվելու է ու ի վերջո պայթի:Ամոթ է, չի կարելի այդքան դեմագոգ լինել: Հազար առվի ջուր խառնեց իրար: Իրեն թվում է, թե դրանով հեղինակությունը ահագին բարձրանում է,և կարող է իր թաքուն երազանքները իրականացնել: Ծիծաղելի է, պարոն սամվել, գորիսեցին քեզ չի հարգում ու երբևէ չի հարգել…Պատեպատ մի զարկվիր և թուրքի հոգեբանությանդ զոռ մի տուր… Քո հետևից միայն ամբոխ է գալու…

  4. Spartak says:

    Ահա ինչու հայկական բանակում չծառայած նրա տղան կարող է կրակել Հայոց բանակի հրամանատարի վրա:

  5. Armine G says:

    Սուրիկին իր ազգուտակով պետք է քեական պատասխանատվության ենթարկել: Իսկ եթե իշխանությունը նրա կողմն է, բոլորին միասին պետք է ծեծելով վռնդել մեր երկրից:

  6. aragast says:

    Ես կոչ եմ անում նրանց, ովքեր տուժել են, վիրավորանքի են ենթարկվել, բռնության են ենթարկվել, թալանվել են, և այլն, թող դիմեն գլխավոր դատախազություն և հետամուտ լինեն որ նախկին մարզպետը ենթարկվի քրեական պատասխանատվության՝ դատեն նրան։ Այլ կերպ վարվել կարծում եմ անիմաստ է։

  7. Արուսյակ says:

    Փաստորեն իրավապահ մարմինները Սուրիկ Խաչատրյանի ու նրա բանդայի հանցակիցներն են:

  8. Արթուր says:

    Միայն իրավապահները չեն Սուրիկ Խաչատրյանի բանդայի հանցակիցը: Նրա բանդայի մասն են Հայաստանի իշխանությունը զավթած ՀՀԿ-ը: Իսկ բանդայի մի մասին նորմալ երկրներում պարզապես ոչնչացնում են:

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930