Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Գյումրիում կաշխատի այն պլաստիկ վիրաբույժը, ով հայ տրանսսեքսուալներից մի քանիսին կին է դարձրել

Հունիս 10,2013 20:26

Ինչպես Aravot.am-ին տեղեկացրեց Գյումրու նորաբաց բժշկական կենտրոնի տնօրեն Արմեն Իսահակյանը, առաջիկայում իրենց հիվանդանոցը  ազգաբնակչությանը ծառայություններ կմատուցի  նաև պլաստիկ վիրահատությունների գծով:

Այստեղ կանցկացվեն ինչպես պլաստիկ և ռեկոնստրուկտիվ վիրահատություններ`ճաղատության շտկում` նոր տեխնոլոգիայի կիրառմամբ,  դեմքի երիտասարդացում ոսկե թելերի միջոցով, քթի, ականջների, շրթունքների  ձևափոխման վիրահատություններ, այնպես էլ ինտիմ վիրահատություններ` կրծքագեղձի, առնանդամի չափի և ձևի շտկում և այլն:

Իհարկե, այս ամենը  նորություն է Գյումրու բժշկության պատմության մեջ, սակայն առավել նորություն է այն, որ աշխատանքի է հրավիրվել այն պլաստիկ վիրաբույժը, ով մարդկանց սեռափոխ անելու պրակտիկա ունի: Նա, ըստ Արմեն Իսահակյանի, վիրահատել է տրանսսեքսուալների՝ նրանց կամքով դարձնելով լիարժեք կին կամ տղամարդ:  Վերջինս  երիտասարդ պլաստիկ վիրաբույժ, բժշկական գիտությունների թեկնածու  Կարեն Պետրոսյանն է, ով  ներկայումս աշխատում է Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի պլաստիկ ռեկոնստրուկտիվ վիրաբուժության և միկրովիրաբուժության ամբիոնում ` համալսարանական թիվ 1 հիվանդանոցային համալիրում: Ըստ Գյումրու հիվանդանոցի տնօրենի,  նա հանրապետության երկրորդ քաղաքում կաշխատի իրավական պայմանագրով, այսինքն կվճարվի  քաղաքացիական ծառայություններ մատուցելու դիմաց:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930