Լրահոս
Օրվա լրահոսը

«Լիցկայի» լկտիության ակունքները

Հունիս 03,2013 11:45

Հայաստանի ներկայիս քաղաքական, տնտեսական, հոգեւոր, մշակութային համակարգի հիմքը դրվել է 1994 թվականի մայիսից՝ զինադադարից հետո: Պատերազմի տրամաբանությունը ներթափանցել է քաղաքացիական կյանք, որտեղ աստիճանաբար իշխանությունը կենտրոնացավ Վազգեն Սարգսյանի ձեռքում: Վերջինս մի կողմից, անշուշտ, մեր հաղթանակների եւ հայոց բանակի գլխավոր կերտողներից մեկն է, մյուս կողմից՝ այսօրվա արատավոր համակարգի «համահիմնադիրը»: Պաշտոնյաների, իշխանավորների, օլիգարխների, «ախրաննիկների» անպատժելիությունը, ծայրահեղ լկտիությունն ու ցինիզը, ծեծով, կրակոցներով հարց լուծելը, խմբապետերի եւ մաուզերիստների խրախճանքը, ընտրական համակարգի չնչացումը («նա ո՞վ դառավ, որ գա իմ փոխարեն իշխի»)՝ այդ ամենի արմատները պետք է փնտրել 90-ականների կեսերին ստեղծված պետական եւ հասարակական մեխանիզմներում: Ենթադրում եմ, որ ինքը՝ Վազգեն Սարգսյանը 1999 թվականին հասկանում էր, թե ուր է գնում երկիրը՝ նաեւ իր «դրվածքի» պատճաով, բայց փոխել «դրվածքը» նա չհասցրեց: Կկարողանա՞ր, թե՞ ոչ՝ դժվար է ասել:

Նման մոտեցումը պայմանականորեն կարելի է անվանել «պատերազմի տրամաբանություն»: Այն արտահայտվում է բոլոր ոլորտներում՝ սկսած ղեկավարման ոճից՝ «կանչեմ իմ մոտ ստորադասին, մի երկու հատ քֆուր կտամ, մի երկու հատ սիլլեմ՝ թող գործ անի» («ուժեղ ղեկավար»): Իրավագտակցության մեջ. «բա ես էս երկրի հմար արյուն եմ թափել, ինչու պիտի մնացածի նման լույսի փող մուծեմ»: Տնտեսության մեջ. «Էս մայլեն իմն է, եթե ուզում ես գործ դնես, պիտի ինձնից հարցնես»: Ընտրությունների ժամանակ. «սրանք իշխանությո՞ւն են ուզում, հեսա տղերքին կասեմ՝ պորտները տեղը կդնեն»: Հանրահավաքների դեպքում. «Էս հիվանդները ի՞նչ են ուզում, երշիկային կարոտախտո՞վ են տառապում՝ տանկերով անցնենք վրեքներով, էդ վախտ կինանան»: (Հարց է աաջանում՝ ինչո՞ւ մարդիկ պիտի երշիկ չուզենան, եթե դուք ամեն օր «համեստ ճաշեր» եք ուտում՝ «համեստ օղիով» համեմված):

Հիմա հասկացա՞ք, թե ինչու Սյունիքի բազմամյա մարզպետը չորս դասարանի անավարտ կրթություն ունի՝ չնայած պատմական գիտությունների թեկնածու է (փողին մուննաթ), պա՞րզ է, որ ինչ էլ նա անի, միեւնույն է՝ չի պատժվի: Հասկանալի՞ է, ինչու այդ մակարդակի «գործիչների» շուրջ պարբերաբար արյունալի ռազբորկաներ տեղի ունենում:

Բայց ես դարձյալ չէի ուզենա խնդիրը պարզեցնել: 20 տարի է, որ Հայաստանում իշխանություն ունեն պատերազմի հետ այսպես թե այնպես կապ ունեցող մարդիկ՝ սկսած երեք նախագահներից: Նրանց մասին կարելի է բազմաթիվ լավ, նույնքան շատ՝ վատ բաներ ասել: Բայց թե նախագահները, թե իշխանության բուրգով նրանց ստորադասներից շատերը որոշակի «ամագ ունեն» Ղարաբաղի ազատագրման գործում: Հիմա պատկերացրեք, որ այդ բոլոր խմբերը, իրենց բոլոր ահավոր թերություններով, հեռանում են պետական եւ քաղաքական ասպարեզից: Ովքե՞ր են գալու նրանց փոխարեն: Ավելի զուսպ, համեստ, կրթվա՞ծ, պակաս լկտի եւ կոռումպացվա՞ծ մարդիկ: Աստված տա: Հայաստանի եւ Ղարաբաղի նկատմամբ ավելի սրտացա՞վ: Չգիտեմ:

Ես իսկապես չգիտեմ այդ հարցերի պատասխանը: Գուցե էմոցիաների ազդեցության տակ, «տաք գլխով» շատերը ինչ-որ կտրուկ գնահատական կտան եւ ինչ-որ մի բանում էլ ինձ կմեղադրեն: Բայց ես հիշեցի մոտ 20 առաջվա խոսակցությունս Հրանտ Մաթեւոսյանի հետ: Նա ինչ-որ հարց տվեց, ես ինչ-որ բան ասացի, եւ մեր նշանավոր արձակագիրը նկատեց. «Արագ ես պատասխանում»:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (20)

Պատասխանել

  1. David says:

    Հարգարժան Աբրահամյան,

    Շատ դիպուկ գրեցիք , թե ինչու է այսօր Հայաստանում վիճակը այսպես. Իմ կարծիքով Ձեր կորմից նկարագրված մասային , ոչ թէ անմիջապես լիկվիտացնել է անհրաժեշտ(դա կնշանակեր հեղափողություն, սպանություն……..ինչպես ներկայումս իրենք են անում մյուսների )այլ ասենք, եթե օրինակ Ռաֆֆին գնար իշխանության հետ համագործեր ու “դաստիարակեր” այդ մասային(օրինակ Հայ կնոջը պետք է հարգանքով վերաբերվել…..) ու աստիճանաբար իշխանափոխություն-սերնդափոխություն կլիներ.

    Հարգանքներով
    Դավիթ

    • Անդրանիկ says:

      Չեմ կարծում թե Ռաֆֆին ի վիճակի լիներ ինչ որ բան անել: Նա միգուցե մաքուր մարդ է, բայց ոչ կարող, համենայն դեպս մտքի զորբայության վրա իշխանության հաստատման հարցում: Նրա այսպես ասած երդմնակալման արարաողությունը, նրա բանակցային գիտակցությունը նրա համախոհների նրանից երես թեքելը կարճ ասած նա չկարողացավ ժողովրդին առաջնորդել և դարձրեց ամբոխ: Սա եմ էական համարում: Մեզ բարևներ չեն պետք, մեզ արժեքների գիտակցության և նրա համակարգված դրսևորում է պետք:

  2. Maxim says:

    Հարգում, և բարձր եմ գնհատում Ձեր մեկնաբանությունները: Գուցե՝ ես էլ եմ արագ պատասխանում
    Ձեր հարցին, բայց կարծում եմ նույնիսկ այս բարոյալքված ժողովրդով, որոնցից շատրերի արժեքը
    5-10 հազար դրամ է, ազնիվ մարդկանց միջոցով ստեղծվի նոր համակարգ, իհարկե՝ ընտրությունների
    միջոցով, այլ, ոչ՛ պաշտոն բաժանելով: Ես հավատում եմ, և կպայքարեմ այդ ազնիվ մարդկանց հետ,
    որոնց ժողովուրդը ճանաչում և գնհատում է: Թող այս անգամ էլ ազնիվ մարդիք հավաքվեն՝
    ՆԱԽԱԽՈՐՀՐԴԱՐԱՆԻ շուրջ: Առանց հավատի ապրելը սարսափելի է:

  3. kristina says:

    Իզուր չէ, որ Ձեզ այդչափ հարգում եմ: Միանման ենք մտածում. դա է պատճառը: Հուսամ, որ վերևներում ել կկարդան և համապատասխան եզրակացություններ կանեն, մի բանի մասին, որի մասին բոլորը գիտեն, բայց չեն բարձրաձայնում

  4. Արթուր says:

    Արամ ջան, ինձ թույլ եմ տալիս քեզ դու-ով դիմել, քանի որ մենք միմյանց վաղուցվանից ենք ճանաչում: Մարդիկ ճիշտ են`հիմա հարկավոր է ՆԱԽԱԽՈՐՀՐԴԱՐԱՆԻ շուրջ համախմբվել, այլևս հնարավոր չէ ներկա անօրեն համակարգում յոլա գնալով ապրել: Իսկ ՆԱԽԱԽՈՐՀՐԴԱՐԱՆՈՒՄ իրոք ազնիվ ու անկաշառ մարդիկ են հավաքված:

  5. sergik says:

    Պարոն Աբրահամյան,
    իսկ կարող եք Ձեր կողմից շատ կարծեք թե հարգված, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ Աշոտ Մելքոնյանից հարցնել, թե ինչքանով է չորսամյա կրթություն ունեցողին դարձրել պատմական գիտությունների թեկնածու: Լավ հասկանալի է, Սուրեն Խաչատրյանը եթե վատն է, բա Աշոտ Մելքոնյանն ինչ է, դա էլ ա չորսամյա կրթության տեր?

    • Արմինե says:

      իսկ միգուցե ինքներդ հարցնեք պրն. Մելքոնյանից հարգարժան sergik, մեկին ինչ-որ բան ասելուց առաջ ճշտեք, նոր փաստեր բերեք, որպեսզի ինքներդ չհայտնվեք 4-րդ դասարանցու մակարդակում:

      • Նարեկ says:

        Սերժիկը ճշտելու ի՞նչ ունի, Արամը գրել ա, ինքն էլ շարունակում ա.

        • Վարդան says:

          Նարեկ, բնականաբար, առաջին մեղավորը Արամ Աբրահամյան է, որ այդքան լուրջ լրագրող համարվելով՝ իրականությանը չհամապատասխանող ինֆորմացիա է տպագրում, դրանով իսկ արժեզրկելով իր հոդվածը, իսկ sergikn-ն էլ իր հերթին վարկաբեկում է մարդուն, ինքը ևս չճշտելով փաստերը:

  6. Հարգելի Սերժիկ, Ձեր հարցն ուղղել ենք Աշոտ Մելքոնյանին: Ահա պատասխանը: https://www.aravot.am/2013/06/03/250562/

  7. Armen Sarkissian says:

    Ես միանգամայն համաձայն եմ Ձեզ հետ պն. Աբրահամյան, և ոչ միայն այս հարցում, այլ նաև շատ ուրիշ: Միշտ հետևում եմ ձեր հոդվածներին և հեռուստահաղորդումներին:
    Ես արդեն 20 տարի է ինչ ապրում եմ Դանիայում, իհարկե կարելի է ասել թէ ձայնս “տաք տեղից” է գալիս, բայց ես միևնույն է հայ եմ մնացել և իմ երեխաներին էլ հայ եմ դաստիարակել. ասել կուզե սիրտս անչափ ցավում է իմ հայրենիքի և ժողովրդի համար: Ինչևէ , գանք ձեր արտահայտած այն մտքին, թե Վազգեն Սարգսյան այսօրվա Հայաստանում տիրող վիճակի համար պատասխանատու գործչներից է: ԱՆԿԱՍԿԱԾ: Անկասկած´կգտնվեն “ուռա պատրիոտներ”, որոնք կքննադատեն ձեզ ձեր այդ արտահայտության համար: Իմ կարծիքով նման մոտեցումն ու “մենթալիտետը” կազմավորվել է սովետական դարաշրջանի հենց սկզբից, երբ իրական հավատքը պիտի փոխարինվեր Լենինի, Ստալինի և նմանների կուռքերով, երբ նրանց վերագրում էին մարդկային ու “աստվածային” ամեն տեսակ առաքինությունները, “մոռանալով” նրանց բոլոր մարդկային թուլությունները ու հանցագործությունները: Նույնը շարունակվում է այսօր բոլոր post-սովետական հանրապետություններում, այդ թվում Մերձբալթյան հանրապետություններում (համեմատած ավելի քիչ միգուցե Էստոնիայում): Եթե մարդ քիչ թե շատ մի բանի հասնում է`լինի դա քաղականության, արվեստի թե սպորտի մեջ, մենք “աստվածացնում” ենք նրան, մոռանալով մնացած բոլոր տեսակի սխալները և մարդկային թուլությունները, որ նա կատարել է և ունի, նույնիսկ տալով “ինդուլգենցիա” նրա բոլոր ապագա գործողութուննեում: Ցավալի է, բայց փաստ:
    Հարգանքներով` Ա. Սարգսյան

  8. Մարգար Մախսուդյան says:

    === Ովքե՞ր են գալու նրանց փոխարեն: Ավելի զուսպ, համեստ, կրթվա՞ծ, պակաս լկտի եւ կոռումպացվա՞ծ մարդիկ: Աստված տա: Հայաստանի եւ Ղարաբաղի նկատմամբ ավելի սրտացա՞վ: Չգիտեմ: ===
    Զարմանում եմ, որ չգիտեք. ինչպե՞ս է հնարավոր, որ այսօրվա իշխողների ու նրանց երիտ-փետրավորների նման սրտացավ մարդ մնացած լինի Հայաստանում, եթե հանկարծ նրանք հրաժարական տան, մենք ճանճի պես կորած ենք…, իսկ եթե լուրջ՝ ապա հոդվածից վերը մեջբերած պարբերությունը ինձ հիշեցրեց տոլմա պատրաստելը ՛՛փայլուն՛՛ իմացող հարսի նոու-հաուն՝ աթարը:
    ԼՐԱԳՐՈՂՆԵՐ ԱՌԱՆՑ ՍԱՀՄԱՆԻ…
    ԼՐԱԳՐՈՂՆԵ՛Ր, ԱՌԱՆՑ ԱԹԱՐԻ…

  9. Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ says:

    Հարգելի ադմիններ, աշխատեք, որ հեղիանեկների հասցեին վիրավորանքներ չլինեն (հոդվածը աթար անվանելը վիրավորանք է): Կարծում եմ, ընթարցեղները պետք է հարգեն մեկնաբանություններ գրելու կանոնները:

    • Մարգար Մախսուդյան says:

      Հարգելի Արամ, զարմացնում եք երկրորդ անգամ: Երբ հոդվածն ամբողջությամբ փառահեղ ճաշատեսակի հետ եմ համեմատում՝ չեք նկատում, իսկ երբ այդ՝ ուղիղ նշանակետին ուղղված ամբողջ հոդվածը շեղող ու կասկածի տակ դնող պարբերությունը համեմատեցի ավանդական, ի դեպ՝ էկոլոգիապես մաքուր վառելանյութի հետ, դա ընդունում եք որպես անձի դեմ ուղղված վիրավորա՞նք: Ավելի ճիշտ չէ՞ր լինի, եթե փաստարկներ ներկայացնեիք իմ համեմատության անհիմն լինելու վերաբերյալ, եթե գտնում եք, որ դա իրոք այդպես է: Իսկ եթե, այնուամենայնիվ, գտնում եք, որ ես՝ իմ մտահոգությունները հայտնելով Ձեզ վիրավորում եմ, ապա այսուհետ կարող եմ ընդհանրապես Ձեզ և ընթերցողներին ազատել իմ ՛՛դեմագոգիկ՛՛ քոմենթները կարդալու տհաճությունից:
      Good luck!

  10. goroskop75 says:

    Իսկ ովքեր են այսօրվա արատավոր համակարգի մյուս «համահիմնադիր»-ները ???:

  11. Լևոն says:

    “…Վազգեն Սարգսյանը … փոխել իր «դրվածքը» նա չհասցրեց: ”
    Կարծում եմ, որ Վ.Ս.-ին սրբացնելու կարիք չկա, նա երբեք էլ չէր փոխի իր ստեղծած “դրվածքը”, և հաստատ պատրասվում էր ցմահ թագավոր-ֆեոդալ-դիկտատոր դառնալ: Բոլոր պայմանները կաին՝ բիրտ քաղաքական գործիչ, խեղճ ու սոված ժողովուրդ…

  12. Վարդգես Գասպարի says:

    Ոնցոր կիսատ ներկայացվեց… Ուղղեմ.
    Պատերազմի սինդրոմը կամ կռված տղերքի սինդրոմը իր հետքը թողել է հավանաբար… Ինձ ավելի ցցուն օրինակ է ծանոթ…
    Մոտ 10-12 տարի առաջ Իրանում ծայր առած բարեփոխականներին կռվածները հակադարձում էին. շարեք ձեր մեկ միլիոն մարդը, որ պատրաստ են իշխանության գալու համար նվիրաբերեն իրենց կյանքը .( որոշ տվյալների համաձայն Իրան-Իրաք պատերազմում իրանական կողմը ունեցել է մոտ մեկ միլիոն զոհեր, վիրավորներ, հաշմանդամ եւ… )

  13. sergik says:

    Հարգելի Աննա շնորհակալություն ,ես ինքսել ,,քրքրել եմ,, սայտերը և բացի այն բանից որ նա փորձեր է արել դառնալ թեկնածու, ուրիշ ապացույց չգտա , որ արդեն դարցել է…

  14. ani says:

    Հոդվածի հետ ամբողջությամբ համաձայն եմ: Ուղղակի մի հարց ունեմ`ինչ բազմաթիվ լավ բաներ կարող եք ասել վերջին երկու նախագահների մասին բազմաթիվ վատի հետ միասին? Ամենևին կուրացած չեմ նրանց հանդեպ իմ մեղմ ասած հակակրանքից և ոչ էլ ծայրահեղական եմ, պարզապես չեմ տեսնում որևէ լավ բան նրանց մեջ, չնայած որ փնտրում եմ

  15. Ruben says:

    Եթե չսպանեին Վիտյա Այվազյանին, Վազգեն Սարգսյանը չէր ճախրի իշխանության բարձունքներին ու չէր նվիրաբերի թշնամուն Արծվաշենը:

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930