Լրահոս
Խղճի պարտք…
Օրվա լրահոսը

Արթուր Սաքունց. «Գազի սակագնի թանկացումը քաղաքական ենթատեքստ ունի»

Մայիս 23,2013 20:18

Իրավապաշտպանը կարծում է, որ  պետությունը գազի սակագնի թանկացման հետեւանքով առաջ եկող խնդիրներին դիմագրավելու որեւիցե պատրաստի ծրագիր չունի:

Գազի սակագնի բարձրացման պահանջը պուտինյան Ռուսաստանի կողմից նախ եւ առաջ քաղաքական ենթատեքստ ունի` Հայաստանի նկատմամբ եվրաինտեգրման ճանապարհին:

Այդ մասին Aravot.am-ի հետ զրույցում իր կարծիքն է հայտնում «Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ» իրավապաշտպան կազմակերպության նախագահ Արթուր Սաքունցը`մասնավորեցնելով, որ թեեւ այդ հարցը մշտապես օրակարգում է եղել, այնուամենայնիվ, առաջիկայում սպասվող լուրջ բանակցություններն ու աշխատանքները Վիլնյուսում նպաստեցին գործընթացի արագացմանը:

Ըստ նրա` գազի գնի թանկացումը բավականին բացասական ազդեցություն կունենա ՀՀ-ի համար: «Մեր պետությունը չունի որեւիցե պատրաստի ծրագիր, մեխանիզմ`դիմագրավելու գազի գնի թանկացման հետեւանքով առաջ եկող խնդիրներին, որովհետեւ խնդիրները շղթայական տարածվելու են ամբողջ կենսապահովման դաշտի վրա, այն կազդի նաեւ գնողունակության վրա»,-ասում է Արթուր Սաքունցը:

Իրավապաշտպանը ներկա իրավիճակը գործող իշխանությունների` սեփական քաղաքացիների նկատմամբ անպատասխանատվության արդյունք է որակում:

«Դրանով ապացուցվում է, որ իշխանությունները հաշվետու չեն քաղաքացիների առջեւ, թափանցիկ չեն գործում, եւ թաքցրել էին այն բանակցությունները, որ գազի գնի բարձրացման հետ վարվում էր, եւ իրենց քաղաքական նպատակահարմարությունից ելնելով դա թաքցրին ժողովրդից այնքան ժամանակ, մինչեւ ընտրությունները ավարտվեն»:

Շրջանառվող լուրերի համաձայն`«ՀայՌուսգազարդ» ընկերությունը դիմել էր Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին`առաջարկելով շուրջ 67 տոկոսով բարձրացնել գազի սակագինը` հազար խորանարդ մետրի համար ներկայիս 132 հազար դրամը դարձնելով 221 հազար դրամ:
Նախնական գնահատականներով գազի գինը մեկ խորանարդի դիմաց կսահմանվի 156 դրամ` նախկին 132 դրամի փոխարեն:

 

Անուշ ԲՈՒԼՂԱԴԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Maxim says:

    Կեցցե՝ ս.ս-ի բաժակաճառերը ու շալլախոն:

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031