Լրահոս
Օրվա լրահոսը

Նոր միջադե՞պ բանակում. Իրավապաշտպանի տվյալներով, զինծառայողը հրազենից կրակել է սպային

Մայիս 20,2013 14:48

Իրավապաշտպան Արթուր Սաքունցը երեկ տեղեկություններ է ստացել Հայաստանի  Մարտունու զորամասում երկու օր առաջ տեղի ունեցած միջադեպի մասին:

Պարոն Սաքունցը Aravot.am-ին պատմեց, որ. «Զինծառայողը հրազեն է օգտագործել սպայի նկատմամբ, սպան չի մահացել, ոչ էլ վիրավորվել է: Ըստ նախնական տվյալների, կրակողը  քրեական հեղինակության տղա է եւ սպառնացել է  սպային»:

Այլ մանրամասներ պարոն Սաքունցը չունի:

ՀՀ  ՊՆ մամուլի խոսնալ Արծրուն Հովհաննիսյանը  Aravot.am-ին ասաց, որ ծանր հետեւանքներ չունեցած միջադեպերը չեն մեկնաբանում:

 Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Maxim says:

    Թաղի խուժանը, որի միջոցով նախագահ կամ քաղաքապետ է ընտրվում,և եթե հաջողվում է նրան բանակ զորակոչել, ապա ո՞նց պետք է իրեն պահի: Ահա և այլանդակ բարքերի ստեղծման պատճառը:

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031