Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչո՞ւ Րաֆֆի Հովհաննիսյանը չմասնակցեց Գագիկ Ծառուկյանի հրավիրած արարողությանը

Մայիս 15,2013 11:15

«Ժառանգության» փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը չի ցանկանում մեկնաբանել երեկ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի միջոցներով կառուցված Սբ. Հովհաննես Մկրտիչ նորակառույց եկեղեցու ճոխ արարողությունն ու մասնակիցների` ՀՀ նախագահների ներկայությունը:

Իսկ ինչ վերաբերում է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հայտարարությանը, թե ԲՀԿ-ն երբեք չի կարող ընդդիմություն լինել՝ ասաց. «Իրենք ընդդիմություն չեն լինելու, բոլորի համար պարզ է, որքան էլ որոշ չակերտավոր վերլուծաբաններ դա ցանկանում էին: Ինչ վերաբերում է պարոն Ծառուկյանի ասածներին, թե ընդդիմադիր դաշտում երեք-չորս ուժեր կան, ընդդիմադիր դաշտում շատերը կարող են լինել, դա իշխանությունն է, որ մեկն է լինում կամ առավելագույնը կոալիցիայով մեկ-երկու ուժ, մնացած բոլորը ընդդիմադիր են լինում: Քաղաքական դաշտում այլ կարգավիճակ չկա՝ կամ իշխանություն ես կամ ընդդիմություն»:

Պարոն Մարտիրոսյանի համար էական չէ, ԲՀԿ-ն կոալիցիա կմտնի՞, թե՞ ոչ. «Որովհետեւ Հայաստանի պարագայում ոչ այդքան պաշտոն ունենալն է կարեւոր, որքան բիզնես ունենալը: Եթե բիզնեսիյն ոչինչ չի վտանգում, ի՞նչ էական է՝ կոալիցիայի մե՞ջ ես, թե՞ ոչ»:

Մեր հարցին, իսկ ինչու Րաֆֆի Հովհաննիսյանը չմասնակցեց պարոն Ծառուկյանի հրավիրած արարողությանը, պարոն Մարտիրոսյանն ասաց, որ իր տեղեկություններով՝ պարոն Հովհաննիսյանն այդ օրը Երեւանում չէր:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031